Рубрика: Գրականություն

<<Բուքը,երգը,երեխան>>

Այս պատմվածքը, մի երեխայի մասին էր, ով մրսում էր դրսում, շուտ դպրոց գալու պատճառով։Նա դպրոցի ճանապարհին էր, սակայն այնքան ցուրտ էր, որ վախենում էր գլուխը վեր առնի՝ դպրոցը տեսնի սպասվածից հեռու։ Դպրոցում աշխատող` Հարութ քեռին փնփնթում էր, քանի որ երեխան ուշացել էր: Մրսած տղան իրեն արդարացնում էր, նա ներողություն էր խնդրում և իրեն մեղավոր զգում` ուշանալու համար: Սակայն Հարութ քեռին ոչ մի կերպ չթողեց ներս մտնել տղային: Նա ետ գնաց դեպի տուն, ցրտից տղան դողում էր: Միտքը ցրտից, ցավից շեղել էր պետք և սկսեց երգել: Եվ լսեց մի ծանոթ ձայն, որը դիմում էր իրեն: Երեխան քարացավ և մի քիչ էլ տաքացավ:

Կարծում եմ, երեխայի հետ դաժան վարվեցին: Կարելի էր առաջին անգամվա համար ներողամիտ լինել և ընդունել նրան դպրոց, քանի որ տղան մրսած էր և եղանակն էլ իսկապես շատ ցուրտ էր:

Оставьте комментарий