Рубрика: Էկոլոգիա

Հանքային արդյունաբերություն

Հանքային արդյունաբերությունը Հայաստանի տնտեսության գլխավոր հատվածն է և այն կազմում է երկրի արտահանման ծավալի կեսից ավելին:

Հայաստանի ամենամեծ հանքավայրը, պղնձա-մոլիբդենային բաց հանքափոր Հայաստանի հարավում, Քաջարանի մոտ, որ շահագործում է Զանգեզուրի Պղնձա-մոլիբդենային գործարանը, որի 75% -ի սեփականատերը գերմանական Քրոնիմետ ընկերությունն է։

Սոթքի հանքավայրը ՀՀ Վարդենիսի ու Արցախի Քարվաճառի սահմանում է։ Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարության համաձայն՝ Քարվաճառն անցել է Բաքվի վերահսկողության տակ, թեև ադրբեջանական ԶՈւ-ն չի կարողացել այդ ուղղությամբ առաջխաղացում գրանցել։

«Սոթքի հանքն աշխատում է, դա արդյունքի վրա ոչ մի կերպ չի անդրադառնա։ Հանքահանությունն իրականացվում էր ու իրականացվում է հայկական տարածքում։ Այո, ստիպված էինք փոխել լցակույտերի ու ավտոտրանսպորտի երթևեկության սխեման, սակայն հանքը գործում է, արտադրական պլանը կատարվում է, կարծում են՝ հաջող տարի է լինելու», — ասել է Տրոցենկոն լրագրողներին։

Հիշեցնենք՝ GeoProMining միջազգային հանքարդյունաբերական ընկերությունների ակտիվների «հայկական» պորտֆելը մտնում է GPMGold ընկերության մեջ։ Այն շահագործում է Սոթքի հանքավայրը, Արարատի ոսկու կորզման գործարանն ու Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը։

Հիշեցնենք` նոյեմբերի 26-ին լուրեր տարածվեցին, որ ադրբեջանական զինվորները մտել են Սոթքի հանքավայր և աշխատակիցներին ժամանակ տվել դուրս գալու համար: ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքեց այդ լուրը։ Գեղամասար խոշորացված համայնքի (որտեղ ներառված է նաև Սոթքը) ղեկավար Հակոբ Ավետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ ադրբեջանցիները Սոթքի հանքի տարածքում են, բանակցություններ են վարում։

Սոթքի ոսկու հանքը հնարավոր էր Ադրբեջանին չհանձնել. Մինասյան

Sputnik Արմենիայի նկարահանող խումբը հաջորդ օրը մեկնեց Սոթք և տեսավ, որ դեպի Քարվաճառ ու հանքի տարածք գնացող ճանապարհին կանգնած են ՀՀ ոստիկանության ու ռազմական ոստիկանության աշխատակիցները, որոնք բացի զինվորականներից ու հանքի աշխատակիցներից՝ այլ անձանց թույլ չէին տալիս շարունակել ճանապարհը դեպի ոսկու հանք:

Рубрика: Էկոլոգիա

Կարմիր Գիրք՝ՀՀ

Գեղանի կռունկ

Կռունկների ընտանիքի թռչուն, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Չվող է, քիչ տարածված։

Մարմնի երկարությունը 90-100 սմ է, թևերի բացվածքը՝ 165-185 սմ, կենդանի զանգվածը՝ 2,5-3,5 կգ։ Հասունի փետրածածկը միատարր մոխրագույն է, դիմային և վզի առջևի մասերն ու կուրծքը՝ սև, գագաթը՝ մոխրագույն։ Բնակվում է արոտավայրերում, բաց դաշտերում, խոնավ մարգագետիններում, լճերի ու լճակների մոտ, բնակավայրերի հարևանությամբ։Սնվում է Գարնանային վերադարձը մարտի 20-ից մինչև ապրիլի վերջն է, աշնանային չուն՝ օգոստոս-սեպտեմբերին։ Չուի ընթացքում թռչում է սեպաձև երամ կազմած (հաճախ գիշերները)։ Ամպամած եղանակների, խիտ մառախուղի, առատ ձյան պայմաններում երամը երբեմն մոլորվում է, կորցնում չուի ճանապարհը և մեծ կորուստներ կրում՝ բախվելով էլեկտրական լարերին, բարձր ծառերին և շինություններին։ Տարածված է Աֆրիկայում, Իսպանիայից մինչև Բայկալ, Մոնղոլիայում, Միջին Ասիայում, Փոքր Ասիայում, Անդրկովկասում։ 200-300 առանձնյակներից կազմված երամներով հանրապետությունում հանդիպում են միայն աշնանային և գարնանային չուի շրջաններում։ Հանգստի համար օգտագործում են վարելահողերը և գյուղատնտեսական ցանքատարածությունները։

Հայաստանի համար քիչ տարածված, չվող, հազվագյուտ տեսակ է, որն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Թվաքանակը վերջին տարիներին զգալիորեն կրճատվել է։ Աշնանային և գարնանային չուի շրջաններում հանդիպում են 200-300 առանձնյակներից բաղկացած երամներով, որոնք հանգստի համար օգտագործում են առավելապես Սևանի ավազանի ցանքատարածությունները։

Գորշ գայլ

Գայլ, գորշ գայլ կամ մոխրագույն գայլ շնազգիների ամենախոշոր և ամենահայտնի ներկայացուցիչն է, որը հիմնականում բնակվում է Եվրասիայի որոշ տարածքներում և Հյուսիսային Ամերիկայում։

Գայլի մարմնի երկարությունը 105-160 սմ է, քաշը՝ 32-50 կգ, հազվադեպ մինչև 76 կգ։Ապրում է անապատներում, տունդրայում, հազվադեպ՝ խիտ տայգայում։ Հիմնականում մոխրագույն է, տունդրային գայլը ավելի բաց գույնի է, ձմռանը գրեթե սպիտակ, անտառայինը՝ մուգ, անապատայինը՝ գորշ շիկակարմիր։ Սնվում է վայրի և ընտանի սմբակավորներով, շներով, նապաստակներով, մանր կրծողներով։ Գայլերը ապրում են զույգերով, ուշ աշնանը և ձմռան սկզբին երբեմն շրջում են ոհմակով։

Գայլերը գրավում են որոշակի տարածք նշանում այն և ոհմակով բնակվում այնտեղ։ Գայլերը իրենց ներկայությունը արտահայտում են ոռնոցի միջոցով։Գայլի ատամները նրա կարևոր յուրահատկություններից է։Գայլի ատամները ի վիճակի են դիմակայել ավելի քան 10 մեգապասկալ ճնշմանը։ Ատամները նրա հիմնական զենքն է և պաշտպանության միջոցը։

Հայաստանում գորշ գայլերը ընդգրկված են Կարմիր գրքում։ Հարավային կիսագնդում կա գայլի համաստեղություն։

Գնարբուկ Կոմարովի

Գնարբուկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

6-10 սմ բարձրությամբ բազմամյա գեղազարդային խոտաբույս է։ Ծաղկասլաքը զարգացած չէ, 3-4 սմ տրամագծով միայնակ ծաղիկները սպիտակ են։ Բաժակը հավասար է պսակի խողովակին։ Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում («Շիկահող» պետական արգելոց, Ճակատեն գյուղի շրջակայք)։ Աճում է նաև Արևմտյան Կովկասում։ Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, անտառներում, ծովի մակարդակից 800-1600 մ բարձրությունների վրա։ Ծաղկում է ապրիլ-մայիսին, պտղաբերում՝ մայիս ամսին։

Վտանգված տեսակ է և Կոավկասի էնդեմիկ։ Հայաստանում հայտնի է մեկ պոպուլյացիա։ Տարածման և բնակության շրջանի մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Ընդգրկված չէ CITES–ի և Բեռնի կոնվենցիայի հավելվածներում։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում։

Աղբյուր՝ այստեղից

Рубрика: Էկոլոգիա

Էկոլոգիական խնդիրները հայաստանում

Էկոլոգիական խնդիր, բնական միջավայրի փոփոխությունն է մարդածին գործոնների արդյունքում, որը հանգեցնում է բնության կառուցվածքի և ֆունկցիայի խախտմանը

Մարդու գործունեության տևական և ակտիվ ներգործության հետևանքով տեղի են ունենում բնական միջավայրի աղքատացում և որակազրկում, բույսերի և կենդանիների բազմաթիվ տեսակներ հայտնվել են անհետացման եզրին։ Այդ երևույթը հատկապես կործանարար ազդեցություն է թողնում տարածման նեղ արեալ ունեցող կենդանատեսակների վրա։ Ներկայումս վտանգավոր սահմանագծի է հասել Արաքսի հովտի եզակի, խիստ յուրահատուկ սողունաշխարհը (հերպետոֆաունան)։ Սևանի ավազանից գրեթե անհետացել է խայտաբղետ մողեսի ենթատեսակի բնաշխարհիկ պոպուլացիան, որը միակն է Կովկասի բարձրադիր վայրերում։ Նույն վիճակում է նաև փոքրասիական մողեսը։

Վերջին 50 տարիների ընթացքում կիսաանապատային և տափաստանային տարածքների ակտիվ յուրացման հետևանքով իրենց բնադրավայրերից դուրս են մղվել զանազան թռչուններ, մեծ, փոքր և գեղանի արոսները, սևափոր դռլոնը, կանաչ մեղվակերը։ Տեղի է ունեցել ջրաճահճային էկոհամակարգերի ոչնչացում։ Սևանա լճի մակարդակի իջեցման հետևանքով մերկացել են առափնյա ժայռերն ու մերձափնյա հատվածը, չորացել շրջակա ճահճուտները, վերացել են Սևանի իշխանի ձվադրավայրերի հիմնական մասը, բազմաթիվ ջրլող ու չվող թռչունների, կաթնասունների տեսակները։ Սևանա և Արփի (անցյալում նաև Գիլլի) լճերն անփոխարինելի դեր ունեն ոչ միայն հանրապետության ճահճային թռչունների պահպանության, այլև հարևան երկրների ջրային ավազանների հետ օրգանական կապի պահպանման առումով, որով ապահովվում է հանրապետության տարածքում 145 տեսակ ջրլող և առափնյա թռչնատեսակներ

Էներգետիկա

Բնական միջավայրի վրա ազդող հզոր գործոն է էներգետիկան, որի արդյունաբերական արտանետումներում մեծ է ջէկերի բաժինը։

ՀԱԷԿ-ը հատկապես վտանգավոր է շահագործման տեխնոլոգիական ռեժիմի հնարավոր շեղումների առումով և թափոնների առավել վտանգավորությամբ (վերջիններս կուտակվում ու պահպանվում են տեղում՝ հատուկ ռեժիմով)։ Անցյալի էներգետիկական խնդիրներով պայմանավորված՝ 1950-ականներին 19 մ-ով իջեցվել է Սևանա լճիմ ակարդակը, որի հետևանքով խախտվել է լճի էկոհամակարգի բնական հավասարակշռությունը։

Քիմիական արդյունաբերություն

Հայաստանում և հատկապես Երևանում խորհրդային տարիներին քիմիական արդյունաբերության գերկենտրոնացման և դրա վտանգավոր հետևանքների դեմ համաժողովրդական պայքարի ալիք բարձրացավ 1980-ականների վերջին։ Այդ ալիքի ճնշման տակ փակվեցին հանրապետության քիմիական արդյունաբերության հսկա «Նաիրիտ» ԳԱՄ-ը (1990), ՀԱԷԿ-ը (1991) և այլ ձեռնարկություններ։

Չնայած հետագայում հարկ եղավ դրանք վերաբացել, բայց նաև հաջողվեց հանրապետությունում առաջին պլան մղել բնապահպանական խնդիրները և խթանել բնապահպանական կազմակերպությունների ստեղծումը։

Զբոսաշրջություն

Բնաշխարհին զգալի վնաս են հասցնում նաև անկազմակերպ զբոսաշրջությունը, բուսական պաշարների (դեղաբույսեր, սնկեր և այլն) չկարգավորված հավաքն ու օգտագործումը, որոնց հետևանքով զանգվածաբար ոչնչանում են բուսական ու կենդանական աշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ, շրջակա միջավայրն աղտոտվում է կենցաղային աղբով և այլն։ Այս խնդիրների լուծման ամենաարդյունավետ եղանակներից մեկը բնակչության էկոլոգիական կրթության ու դաստիարակության բարելավումն է, մարդկանց մեջ բնական միջավայրի հանդեպ հոգածու վերաբերմունքի մշակումը։

Անտառների հատում

Անտառների անկանոն հատումների պատճառով շատ կաթնասուններ (օրինակ՝ կզաքիսը, հնդկական մացառախոզը, գորշ արջը, մուֆլոնը, անտառային կատուն և այլն) լքել են իրենց բնական կենսավայրերը։

Հայաստանում անտառները պետական սեփականություն են, և պետությունն է ապահովում անտառների պահպանությունը, օգտագործումը, վերականգնումն ու նոր անտառային տարածքների ստեղծումը։ Օրենքով անտառհատում թույլատրվում է միայն անտառվերականգնման, սանիտարական և խնամքի նպատակներով։

Անտառների ոչ ճիշտ շահագործման հետևանքով արագանում ու խորանում են հողերի էրոզիան, անտառային գետերի ու ջրամբարների տղմակալումն ու «ծաղկումը», խախտվում անտառի ջրագրական ռեժիմը։ Անտառային հողերում ջրի պակասի պատճառով տեղի են ունենում առավել խոնավասեր խոտան ծառատեսակների քանակական ու որակական փոփոխություններ։ Սկսվում է անտառային հողերի կենսահամակեցությունների մարդահարույց հաջորդափոխություն (սուկցեսիա) և անտառների վերջնական դեգրադացիան՝ բնական անտառ → երկրորդային անտառ → դիֆուզ ցրված գաճաճ ծառատեսակներ → թփուտներ → անապատացում սխեմայով։

Աղբյուր՝ այստեղից

Рубрика: Էկոլոգիա

Բնական աղետներ/Հայաստան

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը գործընկերների հետ 2012-ից 2015 թվականներին իրականացրած հետազոտությունները, որոնք մատնանշում էին կրթություն ստանալու խոչընդոտները, ներառում էին սեյսմիկ առումով անվտանգ դպրոցները՝ մաշված ենթակառուցվածքներով, այդ թվում՝ վնասված տանիքներ, պատուհաններ, հատակներ և մարզասրահներ, ջեռուցումից և սանիտարահիգենիկ պայմաններից զուրկ շինություններ, առանց հարմարությունների դպրոցներ, հին կահույք, դասագրքերի պակաս։

Շենքային վատ պայմանները լուրջ խնդիր են երեխաների համար՝ հատկապես գյուղական բնակավայրերում և հաշմանդամություն ունեցող սովորողների համար։ Դպրոցական շենքերը (ներառյալ այնպիսի հարմարություններ, ինչպիսիք են զուգարանները) և դասասենյակները նրանց համար հաճախ անմատչելի են։

Արտակարգ իրավիճակներին արձագանքման և կրթության ոլորտների ավելի քան 70 մարզային առանցքային պաշտոնյաներ, որոնք պատասխանատու են դպրոցների անվտանգությունը վերահսկելու ու մշտադիտարկելու, կարողացել են աջակցել Հայաստանի դպրոցների ավելի քան 85%-ին՝ տարածելու անվտանգության մշակույթն ու դիմակայունությունը դպրոցներում։ Նրանք վերապատրաստվել էին, որոպեսզի ներդնեն և դյուրացնեն աղետների արդյունավետ կառավարումը իրենց մարզի դպրոցներում։

Աղետների ռիսկի կառավարման նոր պլան մշակելու համար Ճամբարակի թիվ 1 դպրոցում ստեղծվեց աղետների ռիսկերի կառավարման (ԱՌՆ) խումբ։ Խմբում ներառված չորս ուսուցիչները և երկու աշակերտները մասնակցել են երկօրյա դասընթացին։ Այնուհետև այս խումբը մասնագետի գլխավորությամբ բացահայտել է դպրոցին սպառնող վտանգները, ուսումնասիրել դպրոցի խոցելիությունը և դպրոցի պաշտպանական կարողությունները։ Այս վերլուծության հիման վրա համատեղ մշակել են դպրոցի աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) նոր պլանը՝ իր երեք հիմնական բաժիններով՝ նվազեցում, պատրաստվածություն և արձագանքում, ներկայացվել է Արտակարգ իրավիճակների նախարարություն։

Վերջին տասնամյակում Հայաստանը գրանցել է մի շարք լուրջ ձեռքբերումներ աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ: Այս գործում իր նպաստն է ունեցել Եվրոպական միության ԴԻՊԵԿՈ ծրագիրը, որը Հարավային Կովկասում իրականացված աղետների ռիսկի նվազեցման ամենածավալուն ծրագիրն է:

Հունվարի 25-ին Երևանում տեղի ունեցավ ծրագրի եզրափակիչ արարողությունը, որի ընթացքում իրականացնող կողմերը ներկայացրեցին Հայաստանում և Վրաստանում ԴԻՊԵԿՈ-ի գործունեության արդյունքները, ձեռքբերումներն ու քաղված դասերը:

ԴԻՊԵԿՈ-ն իրականացվել է Հայաստանում և Վրաստանում 2010–2018թթ.՝ նպատակ ունենալով հզորացնել աղետների ռիսկի կառավարման ազգային համակարգերը, ինչպես նաև բարձրացնել համայքների դիմակայունությունը և երեխաների անվտանգությունը կրթական հաստատություններում։

ԴԻՊԵԿՈ-ի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ը սերտորեն աշխատել է ՀՀ կառավարության և այլ գործընկերների հետ՝ արձանագրելով հետևյալ ձեռքբերումները.

1. Հայաստանը դպրոցների անվտանգությունը և աղետների ռիսկի նվազեցումը ներառել է կրթության ոլորտի քաղաքականության մեջ, մասնավորապես՝ Կրթության զարգացման պետական ծրագրում և Ազգային ուսումնական պլանում: Աղետների ազդեցությունը հնարավոր է նշանակալիորեն նվազեցնել, եթե մարդիկ լավ տեղեկացված լինեն, և մենք վստահ ենք, որ ուսուցումը պետք է սկսել ամենավաղ տարիքից:

2. 2010–2011թթ. աղետների ռիսկի նվազեցման ու արտակարգ իրավիճակներին պատրաստվածության մասին ուսուցումը ներառվել է պետական կրթական ծրագրում: Տարրական դպրոցում «Ես և շրջակա միջավայրը» առարկայի, միջին դպրոցում հասարակագիտության և այլ առարկաների շնորհիվ աշակերտներն արդեն սովորում են, թե ինչպես լավագույնս պաշտպանվել արտակարգ իրավիճակների ժամանակ: Ստեղծվել են նաև լրացուցիչ կրթական նյութեր, որոնք կարող եք գտնել Արտակարգ իրավիճակների նախարարությունների կայքում :

3. 2014–2015թթ. Հայաստանը մշակել է դպրոցների անվտանգության գնահատման իր մեթոդոլոգիան: 2014-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերապատրաստել է 20 մասնագետների, ովքեր աջակցել են պետական դպրոցների շենքերի կառուցվածքային և ոչ կառուցվածքային անվտանգության գնահատման իրականացմանը: Գնահատման արդյունքը ապշեցուցիչ էր. դպրոցների շենքերի մոտ 80 տոկոսը չեն համապատասխանում սեյսմիկ անվտանգության ստանդարտներին: Արդյունքներն օգնեցին մեզ Հայաստանի բոլոր պետական դպրոցները դասակարգել՝ ըստ դրանց ցածր, միջին և բարձր սեյսմիկ խոցելիության, ինչն էլ հիմք հանդիսացավ որպես Կառավարության «Դպրոցների սեյսմիկ իրավիճակի բարելավում» 2015–2030թթ. ծրագրի մաս, որոշելու, թե որ դպրոցներն է պետք վերանորոգել, որոնք քանդել և փոխարենը նոր դպրոցներ կառուցել:

4. Հայաստանը 2016թ-ին դպրոցներում շրջանառության մեջ է դրել աղետների կառավարման ուղեցույցներ: Այս ուղեցույցների նպատակային ու հաստատուն կիրառումը յուրաքանչյուր դպրոցին հնարավորություն է տալիս անվտանգության մշակույթ ստեղծել, պահպանել շրջակա միջավայրը և բարձրացնել արտակարգ իրավիճակներից պաշտպանվելու պատրաստվածությունը: Յուրաքանչյուր դպրոց պետք է կազմի աղետների ռիսկերը նվազեցնելու հատուկ թիմ, որը նախ գնահատում է դպրոցի վիճակը և բացահայտում առկա ռիսկերը: Նույն թիմը գնահատման հիման վրա մշակում է, թե ինչպես է պետք նվազեցնել կամ վերացնել այս ռիսկերը: Կարևոր է, որ աշակերտները նույնպես այս գործընթացի մասնակից են լինում՝ գնահատման փուլից մինչև իրականացման փուլ:

5. 2017–2018թթ. դպրոցների ուսումնական նոր շենքերի դիզայնի և հին շենքերի վերանորոգման ուղեցույցներ մշակվեցին: ՅՈՒՆԻՍԵՖը նաև ներկայացրեց փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցների մոդելը, որտեղ պայմանները կարելի է օգտագործել համատեղելու փոքր համայնքների այլ կարիքները, ասենք՝ տարածք մանկապարտեզի կամ տարատեսակ խմբակների համար: Եթե կառուցապատող ընկերությունները դպրոցներ կառուցելիս հետևեն այս ուղեցույցներին, ապա Հայաստանին կհաջողվի նշանակալիորեն բարձրացնել աշակերտների անվտանգությունը կրթական հաստատություններում:

Չնայած այս բոլոր ձեռքբերումներին՝ գործը դեռ ավարտված չէ և միշտ էլ բարելավելու տեղ կա,իսկ ռեսուրսների սակավությունը, ինչպես միշտ, խանգարում է նոր թիրախներ սահմանել, օրինակ՝ բարձրացնել նաև մանկապարտեզների անվտանգությունը:

Рубрика: Էկոլոգիա

Երկրաշարժ

Երկրաշարժ, ստորգետնյա ցնցում, որ տեղի է ունենում երկրակեղևի որոշակի զանգվածում կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափման արդյունքում։

Երկրաշարժերը ըստ առաջացման բնույթի կարելի է դասակարգել երկու խմբերի.

  • Բնական երկրաշարժեր
  • Տեխնածին երկրաշարժեր

Բնական երկրաշարժերը կապված են տարբեր պրոցեսների հետ։ Հայտնի են տեկտոնական շարժումներով պայմանավորված երկրաշարժեր, հրաբուխների հետ կապված երկրաշարժեր, երկրակեղևում կորստային խոռոչների փլուզման հետևանքով առաջացող երկրաշարժեր և այլն։

Տեխնածին երկրաշարժեր ասելով պետք է հասկանալ այնպիսի երկրաշարժ, որը կապված է մարդկային գործունեության հետ։ Օրինակ ռազմական կամ արդյունաբերական պայթյունների հետևանքով առաջացող ցնցումները կարող են «տրրիգեր» (շարժիչ ուժ) հանդիսանալ ուժեղ երկրաշարժի համար։ Կամ օրինակ մեծ ջրամբարի կառուցումը կարող է հանգեցնել տվյալ տարածքում սեյսմիկ ակտիվության բարձրացման։

Նշված բոլոր տիպի երկրաշարժերից Հայաստանի տարածքում առավել ուժեղ և առավել տարածված են տեկտոնական երկրաշարժերը։

Երկրաշարժերը ըստ կանխատեսելիության կարելի է բաժանել նույնպես երկու խմբի.

  • Կանխատեսելի երկրաշարժեր
  • Անկանխատեսելի երկրաշարժեր

Ինչպես պաշտպանվել երկրաշարժից

Եթե երկրաշարժի ժամանակ գտնվուն եք փողոցում

 ա․ հեռացեք շենքից‚ կամուրջներից եւ էլեկտրասյուներից հեռու‚ դեպի անվտանգ
տարածություն,

բ․ երբեք շենք չմտնեք այնտեղ գտնվողներին դուրս բերելու համար․ դա շատ վտանգավոր է։
Մնացեք դրսում միաժամանակ փնտրեք նրանց օգնելու տարբերակներ։

Եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք ընթացող տրանսպորտում

Երբ սկսվում է ուժեղ երկրաշարժը‚ դուք չեք կարող տիրապետել ղեկը։ Տպավորությունն այնպես է‚ կարծես թողել է մեքենայի անիվը։ Այդ ընթացքում‚ որպեսզի համոզվեք‚ որ դուք չեք հարվածել որեւէ այլ մեքենայի կամ էլ ձեզ չեն հարվածել‚ դանդաղեցրեք ավտոմեքենայի ընթացքը եւ շարժվեք ճանապարհի աջ կողմով։ Կանգ առեք համեմատաբար բաց տարածությունում՝ կամուրջներից‚ բարձրահարկերից եւ էլեկտրասյուներից հեռու։ Մնացեք մեքենայում‚ հետեւեք մեքենայի ռադիոընդունիչով տրվող տեղեկատվությանը եւ գործեք համաձայն դրա։

Բոլոր մեքենաների մուտքը դեպի աղետի գոտի խստիվ արգելվում է‚ բացի մասնագիտացված տեխնիկայից‚ փրկարարական ջոկատներից‚ հրշեջ խմբերից եւ շտապ օգնությունից։

Եթե մետրոյում եք

Եթե մետրոն ռմբակոծության ժամանակ ապահով ապաստարան է‚ ապա ուժեղ երկրաշարժի դեպքում այն նույնքան վտանգավոր է։

Այդ դեպքում՝

ա․ խուճապի մի մատնվեք եւ առաջահերթ ապահովեք ձեր անվտանգությունը,

բ․ Ցնցման ժամանակ ամուր բնռվեք որեւէ առարկայից‚ օրինակ ուղեբեռի դարակից եւ երկաթե ձողերից այնպես‚ որ չընկնեք,

գ․ 5 բալանոց երկրաշարժի ժամանակ հոսանքը կանջատվի‚ գնացքը ժամանակավորապես կկանգնի‚ մետրոյի կանգառում ինքնաբերաբար կմիանան վթարային լամպերը,

դ․ դեպի ելքերը գնալը վտանգավոր է‚ եւ կարող է խուճապ առաջացնել։

Հետեւեք կայարանի բարձրախոսով տրվող ցուցումներին։

Եթե արթնացել եք ստորգետնյա ցնցումներից

ա․ Ոչ մի դեպքում չօգտվեք էլեկտրականությունից‚ չօգտագործեք լուցկի կամ գազայրիչ (գազատարը կարող է վնասված լինել)։
Օգտվեք միայն գրպանի լապտերից։

բ․ Հագնվելու վրա ժամանակ մի վատնեք‚ արագ վերցրեք ամենաանհրաժեշտ իրերով պայուսակը‚ գործեք բաժնի նախորդ կետերում նշված կանոնների համաձայն:

Рубрика: Էկոլոգիա

Բնական աղետներ

ԱՂԵՏՆԵՐ: Աղետը հասարակության գործունեության լուրջ խափանումն է, որը բերում է մարդկային և նյութական արժեքների կորուստների և մեծ վնաս է հասցնում շրջապատող միջավայրին։ Աղետները լինում են բնական և մարդու գործունեության հետ կապված ։

Աղետը պատահար է, որը լինում է բնական կամ տեխնածին: Աղետի արդյունքում մահանում են շատ մարդիկ և պատմության մեջ լինում են անուղղելի հետևանքներ: Բնական աղետների պատճարռներ կարող են հանդիսանալ՝ բախում տիեզերական մարմնի հետ, արևի ակտիվության բարձրացում, հրաբխային ակտիվություն, երկրակեղևի սալերի շարժ և իհարկե շրջակա միջավայրի աղտոտում: Բոլոր տեխնածին աղետների պատճառը հանդիսանում է մարդը: Տեխնածին աղտեների պատճառ կարող են հանդիսանալ՝ վթար, մարդու վատ ուսուցնում, մարդու անուշադիր վերաբերմունք աշխատանքի նկատմամբ, աշխատանքայինկարգապահության ցածր մակարդակ կամ դրա բացակայություն:

Բնական աղետներ են՝ երկրաշարժ, ցունամի, ջրհեղեղ, հրաբուխների ժայթքում,տորնադո, սողանքներ, քարաթափում ձնահյուս, փոշեփոթորիկ, մրրիկ, փոթորիկ, պտտահողմ, երաշտ, խորշակ:

Բնական աղետի տեսակները

Ջրհեղեղներ. Դրանք արտադրվում են մեծ գետերի և լճերի վարարումից, երբ առատ տեղումներ կան: Երկար ծածկույթը կարող է ոչնչացնել ենթակառուցվածքը, քաշել կենդանիներին և մարդկանց, արմատախիլ անել ծառերը և այլն:

Երկրաշարժեր. դրանք բավականին վախենում են անկանխատեսելի լինելու համար և կարող են լուրջ հետևանքներ ունենալ: Այն կարող է փլուզվել կառույցը, պայթյուններ առաջացնել, կոտրել ջրի խողովակները, ամբարտակները և այլ վթարներ:

Ցունամի: դրանք կոչվում են նաև մակընթացային ալիքներ: Դրանց պատճառը ստորջրյա երկրաշարժերի առկայությունն է, որոնք մեծ ալիքներ են առաջացնում, որոնք շարժվում են մեծ արագությամբ: Ափին վրա ազդեցություն ունենալով ՝ դրանք կարող են մեծ աղետներ առաջացնել ազդեցության և ջրհեղեղի պատճառով:

Արևադարձային ցիկլոնԴրանք մեծ ուժգնությամբ պտտվող փոթորիկներ են: Այս ցիկլոններն ուղեկցվում են հորդառատ անձրևներով և արագընթաց քամիներով: Քամին կարող է անհանգստություն առաջացնել ծովում, ջրհեղեղներ, ոչնչացնել ենթակառուցվածքները և նույնիսկ կարող է հանգեցնել մարդկանց մահվան:

Հրաբխային ժայթքումներ. դրանք մագմայի, մոխրի և գազերի զանգվածային արտաքսումներ են, որոնք գալիս են Երկրի ծածկոցից: Մագման շեղվում է դեպի մի հոսք, որը սողում է Երկրի մակերևույթով և այրում իր ճանապարհին եղած ամեն ինչ:

Կարկուտ: Սառույցի քարի տեղումները 5-50մմ տեղացող ուժեղ կարկտահարության արդյունքում կարող են ազդել և զգալի վնաս հասցնել:

Անտառային հրդեհներ. Անտառային հրդեհների մեծ մասը պայմանավորված է մարդկանց կողմից, չնայած շատերը տեղի են ունենում բնական ճանապարհով: Dայրահեղ երաշտի պայմանները կարող են ինքնաբերաբար բռնկել ավելի չոր բուսականություն և հրդեհ բռնկել:

Եվ այլն։

Рубрика: Էկոլոգիա

Աղտոտում

Բնական միջավայրի, մարդկանց, բուսական և կենդանական աշխարհի վրա աղտոտիչների վնասակար ազդեցությունը։ Տարբեր ու բազմազան են աղտոտման տեսակները, քիմիական միացությունների և խառնուրդների արտանետումները մթնոլորտ, արտադրական և կոմունալ-կենցաղային թափոնների թափանցումը ջրային միջավայր, լանդշաֆտների (դաշտեր, մարգագետիններ, անտառներ) աղտոտումը, իոնացնող ճառագայթման, արտադրական և կենցաղային աղմուկի մակարդակի բարձրացումը և ջերմության կուտակումը մթնոլորտում։

Տարբերում են բնածին և մարդահարույց աղտոտում։

Բնածին աղտոտումը տեղի է ունենում բնական երևույթների (երկրաշարժեր, հրաբուխներ, ջրհեղեղներ, հրդեհներ, փոթորիկներ, սողանքներ), իսկ մարդահարույցը՝ մարդու գործունեության (արդյունաբերական, գյուղատնտեսական, տրանսպորտային, կենցաղային, ռազմական և այլն) հետևանքով։

Տարբերում են աղտոտման հետևյալ ձևերը՝

• մեխանիկական աղտոտում, որը կապված է քաղաքաշինության, ճանապարհաշինության, ծառահատումների, հողի էրոզիայի հետ,

• ֆիզիկական աղտոտում՝ պայմանավորված է միջավայրի ֆիզիկական հատկությունների՝ լույսի, աղմուկի, ջերմության, խոնավության, ճառագայթման, էլեկտրամագնիսական դաշտի փոփոխություններով, Լույսի աղտոտումը կարող է ազդել պտղի վրա և 13% -ով մեծացնում վաղաժամ ծննդաբերելու հավանականությունը[1]։

• քիմիական աղտոտում՝ պեստիցիդների, հանքային պարարտանյութերի, թունավոր գազերի, ծանր մետաղների (սնդիկ, կապար, կադմիում և այլն), ճառագայթաակտիվ իզոտոպների, ֆտորի միացությունների, սինթետիկ լվացամիջոցների ներգործության հետևանք է,

• կենսաբանական աղտոտում, որն առաջանում է հիվանդածին միկրոօրգանիզմների (բակտերիաներ, վիրուսներ, սնկիկներ, կապտականաչ ջրիմուռներ) առկայությունի

Ջրի աղտոտում

Ջրի աղտոտման հիմնական աղբյուրներն են արդյունաբերական և կենցաղային հոսքաջրերը, ձնհալի և անձրևների ժամանակ հողահանդակներ տեղափոխված պեստիցիդներ բնակավայրերից վնասակար նյութերը, անձրևի և ձյան միջոցով՝ մթնոլորտից անջատվող աղտոտող նյութերը։ Արդյունաբերական հոսքաջրերն առավել հաճախ աղտոտված են նավթամթերքներով, ֆենոլներով, ծանր մետաղներով (սնդիկ,կապար, կադմիում, պղինձ և այլն) և բարդ օրգանական միացություններով (սինթետիկ լվացամիջոցներ, ներկեր, ճարպեր), որոնք վատացնում են ջրի որակը, խմելու և սննդի մեջ օգտագործելու համար դարձնում ոչ պիտանի, խախտվում են ջրային ավազանի կենսաբանական շարժընթացները, նվազում է աղտոտող նյութերից ջրի ինքնամաքրման հատկությունը, փոխվում է ջրային կենսաբազմազանության կազմը, ընկնում է արտադրողականությունն ու սննդային արժեքը, որոշ ձկներ դառնում են թունավոր։ Հատկապես վտանգավոր են տաք հոսքաջրերը, որոնք փոխում են ջրավազանի ջերմային ռեժիմը, վատանում են ձկների ձվադրության պայմանները, ոչնչանում են մի շարք օգտակար մանրէներ և զարգանում են մակաբույծներ։

Կենցաղային հոսքաջրերը հիմնականում պարունակում են աղիքային վարակիչ հիվանդությունների հարուցիչներ:

https://hy.m.wikipedia.org/wiki/%D4%B1%D5%B2%D5%BF%D5%B8%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4#