Рубрика: Գրականություն

«Սիրելու տարիքը»

Այս պատմվածքի գլխավոր հերոսը մի տղա էր։Նա ոչ մի ընկեր չուներ և նրան միշտ ծաղրում ու ծեծում էին բակում։Այսպես էր մինչև այն ժամանակ երբ նրա սրտում ծնվեց ամենամաքուր զգացմունքը։ Նա սիրահարվեց և մի բան որոշեց հաստատ <<Իր աղջկան շենում ծուռ նայող չպիտի լինի։ Իր աղջկա ներկայությամբ իրեն բան ասող չպիտի լինի։>>Նա վճռական էր։ Նա որոշել էր և այդպես էլ պետք է լիներ։Միայն նրա մասին մտածելով էր տղան կարողանում ուժ գտել իր մեջ և չհուսահատվել: Նա փորձում էր ամեն բան անել իր սիրած աղջկա համար։ Որ նրա սիրած աղջկան ոչ միկ ոչ մի բան չասի։ Նրա համար սկզբում շատ դժվար էր՝<<Մետաղը հաստոտ ըմբիշի նման իրար չէր գալիս, տղան թպրտում էր ու պարում էր դրա շուրջը, երկաթը տղային ծալում-ծալծլում-հակում էր հողին, ասես ուզում էր կլանել իր պաղ, հոծ ընդերքը։ Տղան գալարվում, բայց պոկ չէր գալիս։>>։ Բայց նա չէր հանձնվում։ Նրան իր սերն էր ուժ տալիս։ Իր աղջկա մասին մտքերը։

Եվ ահա տղան կարողացավ այդպիսի վատ վիճակից դուրս գալ իր սիրած աղջկա և սիրո շնորհիվ:

Оставьте комментарий