Рубрика: Գրականություն

«Ափսոս էր երեխան»

Այս պատմվածքի գլխավոր ասելիքը այն էր, որ կարևորը երեխաներն են, նրանց դաստիարակությունը, որ նոր սերունդը տարբերվում է հնից, որ նրանց մտածելակերպը այլ է:Հեղինակը մտածում է, որ որոշակի տարիքի հասնելով մենք մոռանում ենք անցյալը և շարժվում ներկայով, այսինքն կյանքը իր հետքերը մի ծայրից ջնջում է։Իմ կարծիքով մենք պետք է հիշենք մեր անցյալի լավ հիշողությունները, մեր անցած կյանքը և առաջ շարժվենք ու ապրենք ներկայով՝մտածելով մեր ապագայի մասին։

Կարծում եմ, որ չկա մարդ, որի մանկությունը ապագայից թանկ չլինի, քանի որ, մեկ է, փոքր ժամանակ ավելի հարազատ ես լինում ծնողներիդ։ Հետո ընտանիքի այդ միասնությունը քայքայվում է, միայն մնում է ուղղակի հիշել դրա մասին և բարի ժպիտով ժպտալ։

Оставьте комментарий