Рубрика: Քաղաքագիտություն

Արցախյան կոնֆլիկտ

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ծագել է 1917թ. Ռուսաստանյան կայսրության փլուզման արդյունքում Անդրկովկասում երեք ազգային պետությունների` Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի հանրապետությունների կազմավորման շրջանում: Լեռնային Ղարաբաղը բնակչությունը, որի 95 տոկոսը հայեր էին, գումարեցին իրենց առաջին համագումարը, որը Լեռնային Ղարաբաղը հռչակեց անկախ վարչաքաղաքական միավոր, ընտրեց Ազգային խորհուրդ և կառավարություն: 1918-1920թթ. Լեռնային Ղարաբաղն ուներ պետականության բոլոր ատրիբուտները` ներառյալ բանակն ու օրինական իշխանությունները:

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խաղաղ նախաձեռնություններին ի պատասխան Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետությունը դիմեց ռազմական գործողությունների: 1918թ. մայիսից մինչև 1920թ. ապրիլը Ադրբեջանի և նրան սատարող Թուրքիայի զինված ստորաբաժանումները հայ ազգաբնակչության հանդեպ իրագործեցին բռնություններ և ջարդեր (1920թ. մարտին միայն Շուշիում կոտորվեց և տեղահանվեց շուրջ 40 հազար հայ): Սակայն, դրանով հնարավոր չեղավ պարտադրել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ընդունելու Ադրբեջանի իշխանությունը:

1919թ. օգոստոսին Ղարաբաղը և Ադրբեջանը՝ ռազմական բախումը կանխելու նպատակով կնքեցին նախնական պայմանագիր, որով համաձայնվեցին երկրամասի կարգավիճակի խնդիրը քննարկել Փարիզի խաղաղության խորհրդաժողովում:

Հիշարժան է միջազգային հանրության արձագանքը: Ազգերի լիգան մերժել է Ադրբեջանի անդամության դիմումն այն պատճառաբանությամբ, որ դժվար է որոշել պետության հստակ սահմանները և այն տարածքները, որոնք գտնվում են այդ պետության ինքնիշխանության ներքո: Ի թիվս այլ վիճելի խնդիրների եղել է նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Տարածաշրջանի խորհրդայնացման հետևանքով հիմնախնդիրը դուրս մնաց միջազգային կառույցների օրակարգից:

Լեռնային Ղարաբաղը խորհրդային տարիներին (1920-1990)

Անդրկովկասում խորհրդային կարգերի հաստատումն ուղեկցվեց քաղաքական նոր կարգերի ստեղծմամբ: Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի և Հայաստանի միջև վիճելի տարածք է ճանաչվում նաև Խորհրդային Ռուսաստանի կողմից: 1920թ. օգոստոսին Խորհրդային Ռուսաստանի և Հայաստանի Հանրապետության միջև կնքված համաձայնագրով, ռուսական զորքերը ժամանակավորապես տեղակայվեցին Լեռնային Ղարաբաղում:

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից անմիջապես հետո, 1920թ. նոյեմբերի 30-ին, Ադրբեջանի Հեղկոմը իր հայտարարությամբ Ադրբեջանի կողմից նախկինում հավակնած տարածքները` Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը, ճանաչեց որպես Հայաստանի անբաժանելի մաս:

Ադրբեջանական ԽՍՀ Ազգային խորհուրդը` հիմք ընդունելով Ադրբեջանի Հեղկոմի և Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ կառավարությունների միջև կնքված համաձայնագիրը, 1921թ. հունիսի 12-ի հռչակագրով Լեռնային Ղարաբաղը հռչակում է Հայկական ԽՍՀ անբաժանանելի մաս:

Լեռնային Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի նկատմամբ հավակնություններից հրաժարվելու մասին Խորհրդային Ադրբեջանի հայտարարության և Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների միջև համաձայնության հիման վրա` 1921թ. հունիսին, Հայաստանը նույնպես Լեռնային Ղարաբաղը հայտարարեց իր անբաժանելի մաս:

Հայաստանի կառավարության ընդունած դեկրետի տեքստը հրապարակվեց ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի մամուլում («Բաքվի աշխատավոր», Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի օրգան, 1921թ. հունիսի 22): Այսպիսով տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի Հայաստանին միացման իրավական ամրագրումը: Միջազգային իրավունքի և նորմերի համատեքստում (միջազգային իրավական իմաստով), կոմունիստական վարչակարգի ընթացքում սա եղավ վերջին օրինական ակտը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ:

Անտեսելով իրողությունը, 1921թ. հուլիսի 4-ին Ռուսաստանի կոմունիստական կուսակցության Կովկասյան բյուրոն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հրավիրում է լիագումար նիստ, որի ընթացքում նունպես հաստատվում է Լեռնային Ղարաբաղը Հայկական ԽՍՀ մաս հանդիսանալու փաստը: Սակայն, Մոսկվայի թելադրանքով և Ստալինի անմիջական միջամտությամբ, հուլիսի լույս 5-ի գիշերը վերանայվում է նախորդ օրվա որոշումը և ընդունվում է Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանի կազմում ընդգրկելու և այդ տարածքում ինքնավար մարզ կազմավորելու վերաբերյալ պարտադրված որոշումը` չպահպանելով նույնիսկ ընթացակարգը: Այս որոշումն աննախադեպ իրավական ակտ է միջազգային իրավունքի պատմության մեջ, երբ երրորդ երկրի կուսակցական մարմինը (ՌԿ(բ)Կ)` առանց որևէ իրավական հիմքի կամ իրավասության, որոշում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը:

Ադրբեջանական և Հայաստանի ԽՍՀ-ները 1922թ. դեկտեմբերին ընդգրկվեցին ԽՍՀՄ-ի կազմավորման գործընթացներում, իսկ Ղարաբաղի տարածքի ընդամենը մի հատվածում 1923թ. հուլիսի 7-ին, Ադրբեջանական ԽՍՀ Կենտրոնական գործադիր հեղափոխական կոմիտեի որոշմամբ կազմավորվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը` Ադրբեջանական ԽՍՀ կազմում, որով, ըստ էության, ոչ թե լուծվեց, այլ ժամանակավորապես սառեցվեց ղարաբաղյան հիմնախնդիրը: Ավելին, ամեն ինչ արվեց, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն ընդհանուր սահման չունենա Հայաստանի հետ:

Սակայն ողջ խորհրդային ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի հայությունը երբեք չհաշտվեց այդ որոշման հետ և տասնյակ տարիներ շարունակաբար պայքարեց Մայր հայրենիքին վերամիավորվելու համար:

Ադրբեջանական ԽՍՀ կազմում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի լինելու ամբողջ ժամանակահատվածում այդ հանրապետության ղեկավարությունը կանոնավոր և հետևողականորեն ոտնահարել է հայ բնակչության իրավունքներն ու շահերը: Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից վարվող խտրական քաղաքականությունը դրսևորվում էր մարզի սոցիալ-տնտեսական զարգացման արհեստական կասեցման, այն Ադրբեջանի հումքային ածանցյալի վերածելու, ԼՂԻՄ-ի հայաթափման նպատակով ժողովրդագրական գործընթացին ակտիվ միջամտության, հայկական կոթողների և մշակութային արժեքների ոչնչացման ու յուրացման փորձերի մեջ:

Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի խտրականությունն իր ազդեցությունն ունեցավ նաև Ղարաբաղի բնակչության վրա և դարձավ վերջինիս գաղթի հիմնական պատճառը: Արդյունքում, Ղարաբաղի բնակչության հարաբերակցությունը փոփոխվեց. եթե 1923 թվականին հայերը կազմել են Լեռնային Ղարաբաղի բնակչության 94,4 տոկոսը, ապա 1989թ. տվյալներով հայերի թիվը նվազել է մինչև 76,9 տոկոս: Հայաթափման քաղաքականությունն առավել հաջող ընթացավ մեկ այլ հայկական տարածքում` Նախիջևանում:

ԼՂԻՄ-ի ժողովուրդը և Հայկական ԽՍՀ իշխանությունները Ղարաբաղն Ադրբեջանական ԽՍՀ-ին փոխանցելու որոշումը վերանայելու խնդրանքով ԽՍՀՄ կենտրոնական իշխանություններին ուղղված բազմաթիվ դիմումներ են հղել, որոնք անտեսվել են կամ մերժվել, պատճառ դառնալով նախաձեռնողների հանդեպ կիրառվող հալածանքների: Նշված դիմումների թվում են Հայկական ԽՍՀ Կառավարության և կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի 1945թ. դիմումը ԽՍՀՄ կառավարությանը և Համամիութենական կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեին, 1963թ. ԼՂԻՄ ազգաբնակչության ավելի քան 2,5 հազար, իսկ 1965թ. ավելի քան 45 հազար ստորագրությամբ նամակները` հասցեագրված ԽՍՀՄ ղեկավարությանը, 1977թ. ԽՍՀՄ նոր Սահմանադրության համաժողովրդական քննարկումների շրջանակում ԼՂԻՄ աշխատանքային կոլեկտիվների առաջարկությունները:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ակտիվ շրջան

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ներկա փուլը սկսվել է 1988թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները կազմակերպեցին հայ բնակչության կոտորածներ ու էթնիկ զտումներ Ադրբեջանի ողջ տարածքում, մասնավորապես` Սումգայիթում, Բաքվում և Կիրովաբադում:

1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջան՝ բոլոր մակարդակների պատգամավորների մասնակցությամբ: Ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» որոշումը, որով նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի տարածքում ձևավորվեց ԼՂՀ-ն:

1991թ. դեկտեմբերի 10-ին, ԼՂ-ի բնակչությունը հանրաքվեով ամրագրեց անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը, որը լիովին համապատասխանում է ինչպես միջազգային իրավունքի նորմերին, այնպես էլ այն ժամանակվա ԽՍՀՄ օրենքների տառին և ոգուն: Այսպիսով, նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքում ձևավորվեցին երկու իրավահավասար պետական կազմավորումներ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը:

Լեռնային Ղարաբաղում և հարակից հայաբնակ տարածքներում ադրբեջանական իշխանությունների վարած էթնիկ զտումների քաղաքականությունը վերաճեց Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից բացահայտ ագրեսիայի և լայնածավալ ռազմական գործողությունների, ինչը հանգեցրեց տասնյակ հազարավոր զոհերի և զգալի նյութական կորուստների:

Ադրբեջանը ոչ մի անգամ չմասնակցեց միջազգային հանրության, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող ՄԱԿ ԱԽ բանաձևերում ամրագրված կոչերին` դադարեցնել ռազմական գործողությունները և վարել խաղաղ բանակցություններ:

Պատերազմի արդյունքում Ադրբեջանը զավթեց Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանն ամբողջությամբ և Մարտունի ու Մարտակերտի շրջանների արևելյան հատվածները: Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի վերահսկողության տակ անցան հարակից շրջաններ, որոնք անվտանգության բուֆերի դեր կատարեցին` արգելափակելով ադրբեջանական կողմից ԼՂ բնակավայրերի հետագա հրետակոծումը:

Рубрика: Քաղաքագիտություն

Տարածքային կոնֆլիկտներ

Վրաց-աբխազական կոնֆլիկտ

Խորհրդային Միության փլուզումից հետո Աբխազիան ձգտում էր դառնալ անկախ երկիր, Թբիլիսին պնդում էր, որ Աբխազիան պետք է մնա ինքնավար հանրապետություն անկախ Վրաստանում:Պատերազմը սկսվում է 1992-ի օգոստոսի 14-ին, հակամարտության ռազմական փուլի ավարտի օրն է 1993-ի սեպտեմբերի 27-ը:

Պատերազմն ավարտվեց վրացական զինված ուժերի պարտությամբ: Ըստ տարբեր աղբյուրների, մահացել է ավելի քան 13 հազար մարդ, մոտ 300 հազար մարդ դարձել է փախստական և ներքին տեղահանված:

1994 թ.-ին կողմերը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի միջնորդությամբ Մոսկվայում ստորագրեցին «Հրադադար և ուժերի տարանջատում» համաձայնագիրը: Մինչ օրս այս համաձայնագրի լայնամասշտաբ խախտումներ են արձանագրվել երեք անգամ՝ 1998, 2001 և 2008 թվականներին:

Մինչև 2008 թվականը վրաց-աբխազական հակամարտության գոտում տեղակայված էին ԱՊՀ-ի Հավաքական խաղաղապահ ուժերը, որոնք ամբողջությամբ կազմավորված էին ռուսական զորքերից: Նաև հակամարտության գոտում և Աբխազիայի տարածքում գործում էր Վրաստանում ՄԱԿ-ի դիտորդական առաքելությունը:

2008-ի օգոստոսին Հարավային Օսիայի շուրջ 5-օրյա պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչեց Աբխազիան որպես անկախ երկիր: Մոսկվայի և Թբիլիսիի միջև դիվանագիտական հարաբերությունները խզ

Խորհրդային տարիներին Աբխազիան ինքնավար հանրապետություն էր Վրաստանի կազմում: Խորհրդային Միության փլուզումից հետո Աբխազիան ձգտում էր դառնալ անկախ երկիր, Թբիլիսին պնդում էր, որ Աբխազիան պետք է մնա ինքնավար հանրապետություն անկախ Վրաստանում:

Պատերազմը սկսվում է 1992-ի օգոստոսի 14-ին, հակամարտության ռազմական փուլի ավարտի օրն է 1993-ի սեպտեմբերի 27-ը:

Պատերազմն ավարտվեց վրացական զինված ուժերի պարտությամբ: Ըստ տարբեր աղբյուրների, մահացել է ավելի քան 13 հազար մարդ, մոտ 300 հազար մարդ դարձել է փախստական և ներքին տեղահանված: Նրանց մեծ մասը ազգությամբ վրացի է և դեռևս չի կարող վերադառնալ:

1994 թ.-ին կողմերը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի միջնորդությամբ Մոսկվայում ստորագրեցին «Հրադադար և ուժերի տարանջատում» համաձայնագիրը: Մինչ օրս այս համաձայնագրի լայնամասշտաբ խախտումներ են արձանագրվել երեք անգամ՝ 1998, 2001 և 2008 թվականներին:

Մինչև 2008 թվականը վրաց-աբխազական հակամարտության գոտում տեղակայված էին ԱՊՀ-ի Հավաքական խաղաղապահ ուժերը, որոնք ամբողջությամբ կազմավորված էին ռուսական զորքերից: Նաև հակամարտության գոտում և Աբխազիայի տարածքում գործում էր Վրաստանում ՄԱԿ-ի դիտորդական առաքելությունը:

2008-ի օգոստոսին Հարավային Օսիայի շուրջ 5-օրյա պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչեց Աբխազիան որպես անկախ երկիր: Մոսկվայի և Թբիլիսիի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվեցին:

Աբխազիան կառուցում է իր կյանքը որպես անկախ հանրապետություն։ Այս կարգավիճակը, բացի Ռուսաստանից, ճանաչել են Երրորդ աշխարհի մի շարք երկրներ: Վրաստանը Աբխազիան համարում է իր տարածաշրջանը, որը գրավված է Ռուսաստանի կողմից: Միջազգային հանրության մեծ մասը Աբխազիան համարում է Վրաստանից անջատված շրջան:

Օսեթական կոնֆլիկտ

Հարավային Օսիան Խորհրդային Միության տարիներին ինքնավար շրջան էր Վրաստանի կազմում:

Վրաց-հարավօսական հակամարտության ժամանակակից պատմությունը սկսվում է 1980-ականների վերջին՝ Խորհրդային Միության փլուզման ժամանակ: Հարավային Օսիան ցանկանում էր անկախություն, Վրաստանն ի պատասխան ընդհանրապես վերացրեց դրա ինքնավար տարածքի կարգավիճակը և ներառեց Շիդա Քարթլիի տարածաշրջանում:

Առաջին զինված դիմակայությունը և առաջին զոհերը գրանցվել են 1989-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Ակտիվ ռազմական գործողությունները տեղի են ունեցել 1991-1992 թվականներին և ավարտվել 1992-ին՝ Դագոմիսի համաձայնագրերի ստորագրմամբ, որը կողմերին պարտավորեցրել է դադարեցնել կրակը և դուրս բերել զինված կազմավորումները շփման գոտուց: Ռուսաստանի Դաշնությունը նույնպես ստանձնեց այդ ժամանակ Հարավային Օսիայի տարածքից իր զորամասերը դուրս բերելու պարտավորություն:

Հակամարտության զինված փուլում, ըստ տարբեր աղբյուրների, բոլոր կողմերից մահացել է մինչև 10 հազար մարդ, մոտ 100 հազար մարդ դարձել են փախստականներ և տեղահանվածներ:

Խաղաղության պայմանագրին համապատասխանության մոնիտորինգը հանձնարարվել է «Համատեղ վերահսկիչ հանձնաժողովին» և եռակողմ «Միասնական խաղաղապահ ուժին» վրացական, հարավօսական և ռուսական գումարտակներին՝ ռուս զինվորականների հրամանատարությամբ:

Մինչև 2008 թվականի օգոստոսը հակամարտությունը համարվում էր «սառեցված»:

2008-ի օգոստոսին Հարավային Օսիայի շուրջ 5-օրյա պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիան որպես անկախ երկիր: Մոսկվայի և Թբիլիսիի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվեցին:

Հարավային Օսիան կառուցում է իր կյանքը որպես անկախ հանրապետություն, որը, սակայն, ճանաչում են միայն Ռուսաստանը և մի շարք այլ երրորդ աշխարհի երկրներ: Միջազգային հանրության մեծ մասը դա համարում է Վրաստանից անջատված շրջան:

Դագոմիսի համաձայնագրերը փաստորեն կորցրել են իրենց ուժը 2008-ի օգոստոսյան պատերազմից հետո, երբ Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիայի Հանրապետության անկախությունը:

Կոսովոյի խնդիր

Ինչպես հայտնի է, 2008թ. փետրվարի 17-ին Կոսովոյի ալբանական իշխանությունները հռչակեցին երկրամասի անկախությունը, որն անմիջապես ճանաչվեց ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և աշխարհի այլ առաջատար երկրների կողմից: Ներկայիս վիճակով Կոսովոն ճանաչել են ՄԱԿ-ի 64 անդամ պետություններ, սակայն ՄԱԿ-ի անդամ դառնալու համար Կոսովոն պետք է ճանաչված լինի կազմակերպության Գլխավոր վեհաժողովի անդամների 2/3-ի, այսինքն` 100-ից ավելի երկրների կողմից:

Կոսովոյի անկախությունը ԵՄ-ի 27 երկրներից չեն ճանաչել միայն հինգը` Հունաստանը, Կիպրոսը, Սլովակիան, Ռումինիան և Իսպանիան, այսինքն` բոլոր այն պետությունները, որոնք ունեն ազգային փոքրամասնությունների հետ կապված համանման խնդիրներ:

2009թ. դեկտեմբերին Սերբիան դիմեց ՄԱԿ-ի Միջազգային դատարան` Կոսովոյի անկախության հռչակման իրավական համապատասխանության հարցը քննելու հայցով: 2010թ. հուլիսի 22-ին Միջազգային դատարանը որոշում կայացրեց, որ Կոսովոյի անկախության հռչակագիրը չի հակասում միջազգային իրավունքի նորմերին:

Ըստ էության, ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը միայն ամրագրեց Բալկաններում առկա ստատուս քվոն: Սերբիան շարունակեց պնդել, որ Կոսովոն մնում է իր տարածքի անքակտելի մասը, ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ Ռուսաստանը և Չինաստանը համերաշխություն հայտնեցին Սերբիային, իսկ ԵՄ-ը և ԱՄՆ-ը ողջունեցին դատարանի վճիռը:

Մնում է անորոշ, թե ինչպես կարող է Կոսովոյի նախադեպն ազդել նմանատիպ այլ հակամարտությունների և անջատողական շարժումների վրա: Թե՛ Կոսովոյի անկախության հռչակման ակտը, թե՛ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի վճիռը ոչ թե իրավական, այլ քաղաքական նպատակահարմարությունից բխող որոշումներ էին: ԱՄՆ-ը և ԵՄ-ը պնդում են, որ Կոսովոյի նախադեպը կիրառելի չէ անջատողական այլ շարժումների, մասնավորապես` Աբխազիայի ու Հվ.Օսիայի դեպքում, իսկ Ռուսաստանը, ճանաչելով վերջին երկու ինքնավարությունները, չի ընդունում Կոսովոյի անկախությունը:

Կոսովոյի նախադեպը գալիս է ապացուցելու, որ միջազգային հանրությունը կարող է անկախություն տրամադրել` առանց այն երկրի համաձայնության, որից անջատվում է տվյալ տարածքը: Սակայն միաժամանակ պարզվեց (ինչպես նախորդ` Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության, այնպես էլ հաջորդ` Աբխազիայի և Հվ.Օսիայի ճանաչման դեպքում), որ առանց նախկին մետրոպոլիայի և ամբողջ միջազգային համայնքի կողմից ճանաչման` անկախ պետականությունը մնում է պայմանական: Քանի դեռ ձեռք չի բերվել համաձայնություն Բելգրադի և Պրիշտինայի միջև, Կոսովոյի հարցը վերջնական լուծում չի գտնի: Իսկ Սերբիան չունի իրական ռեսուրսներ այն հետ վերադարձնելու համար:

Տասը տարի շարունակաբար կոսովցիները ստեղծում էին իրենց կառավարման մարմինները: Այնտեղ պայքար էր մղվում չափավորականների` Կոսովոյի ժողովրդավարական լիգայի (ԿԺԼ) և Կոսովոյի ազատագրման բանակից (ԿԱԲ) դուրս եկած քաղաքական ղեկավարների` Կոսովոյի ժողովրդավարական կուսակցության (ԿԺԿ) միջև: ԿԺԼ առաջնորդ, Կոսովոյի առաջին նախագահ Իբրահիմ Ռուգովայի 2006թ. մահվանից հետո իշխանությունը կենտրոնացավ ԿԺԿ-ի ձեռքում, որի ղեկավար, պատերազմի տարիներին ԿԱԲ-ի առաջնորդ Հաջիմ Թաչին դարձավ վարչապետ: Հենց Հ.Թաչիի ղեկավարած կառավարությունը 2008թ. փետրվարին հռչակեց Կոսովոյի անկախությունը: Ներկայումս Կոսովոն ղեկավարում է ԿԺԼ–ԿԺԿ կոալիցիան, որը բաժանել է նախագահի ու վարչապետի պաշտոնները:

Ականատեսները նշում են, որ, լինելով ամբողջությամբ արտաքին կառավարումից կախված միավոր, Կոսովոն դժվարությամբ է լուծում պատերազմականից խաղաղ զարգացման վիճակին անցնելու խնդիրները: Այստեղ առկա են զանգվածային գործազրկություն, համատարած քրեականացում: Կոսովոյի տնտեսության հիմնական եկամտի աղբյուրն է թմրանյութի և զենքի վաճառքը: Կոսովոյի բնակչության 40%-ը գտնվում է աղքատության շեմից ներքև, ենթակառուցվածքները գրեթե չեն գործում, առկա է կոսովցիների մեծ արտագաղթ դեպի Արևմտյան Եվրոպայի երկրներ: Ըստ էության, Կոսովոն չկայացած պետություն է:

Պարբերաբար տեղի են ունենում նաև բախումներ սերբերի և ալբանացիների միջև: Վերջին տասը տարիների ընթացքում Կոսովոն լքել է մոտ 200.000 սերբ: Դեռևս շուրջ 60 հազ. սերբ ապրում է սերբական անկլավներում, Կոսովոյի հյուսիսային մասում` Կոսովսկա-Միտրովիցա կենտրոնով: Ընդ որում, սերբական անկլավը Կոսովսկա-Միտրովիցայում չի ենթարկվում Պրիշտինայի կառավարությանը և համագործակցում է միայն ՄԱԿ-ի առաքելության հետ:

Բացի ՄԱԿ ու ԵՄ ուժերից, Կոսովոյում են գտնվում Եվրամիության քաղաքացիական առաքելության ներկայացուցիչները, ներառյալ` ոստիկաններ, դատավորներ, իրավաբաններ, մաքսային ծառայողներ, անգամ բանտապահներ: Ընդ որում, այս առաքելության ներկայացուցիչներն իրավասու են ոչ միայն խորհուրդներ տալ նորաստեղծ պետության պետական մարմիններին, այլև շրջանցելով նրանց` որոշումներ կայացնել: Նման իրավիճակը փաստորեն Կոսովոն դարձրել է ԵՄ-ի պրոտեկտորատ:

2010թ. Սեպտեմբերի 10-ին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովն ընդունեց բանաձև Կոսովոյի հարցի վերաբերյալ: Բանաձևում կոչ է արվում Բելգրադի ու Պրիշտինայի իշխանություններին սկսել բանակցություններ` ԵՄ միջնորդությամբ: Այստեղ չկա որևէ ակնարկ Կոսովոյի անկախության միակողմանի հռչակման իրավասության վերաբերյալ: Բացի այդ, ի գիտություն է ընդունվել ՄԱԿ-ի Միջազգային դատարանի վճիռը, ինչը որակվում է իբրև միջազգային իրավական նորմերին համապատասխանող:

Փորձագետները նշում են, որ այդ քայլով Սերբիան նոր փուլ է բացում Եվրամիության և Կոսովոյի հետ իր ունեցած խնդիրների կարգավորման գործընթացում: Սերբիան փաստորեն հրաժարվում է Եվրոպայում մեկուսացված պետություն լինելու հեռանկարից` գերադասելով Կոսովոյի հետ իր հարցերը վստահել ԵՄ-ին: Կոշտ դիրքորոշումից նահանջելով` Բելգրադը հավաստիացումներ ստացավ ԵՄ անդամակցության հարցում:

Այսպիսով, ՄԱԿ-ի նոր բանաձեւը դարձավ ևս մի քայլ Կոսովոյի անկախության ճանաչման ուղղությամբ, ինչպես միջազգային հանրության, այնպես էլ Սերբիայի կողմից:

Միևնույն ժամանակ, Կոսովոյի ճանաչումից հետո, ԱՄՆ-ի կողմից իր դիվանագիտական ու հետախուզական անձնակազմը Բալկաններից դեպի Հարավային Կովկաս և Կենտրոնական Ասիա տեղափոխելու գործընթացը վկայում է, որ Կոսովոյում և ընդհանրապես` Բալկաններում իրականացված կարգավորման մոդելները, սցենարները կամ դրանց տարրերը հնարավոր է կիրառվեն նաև վերոնշյալ տարածաշրջաններում:

Աբխազիան կառուցում է իր կյանքը որպես անկախ հանրապետություն։ Այս կարգավիճակը, բացի Ռուսաստանից, ճանաչել են Երրորդ աշխարհի մի շարք երկրներ: Վրաստանը Աբխազիան համարում է իր տարածաշրջանը, որը գրավված է Ռուսաստանի կողմից: Միջազգային հանրության մեծ մասը Աբխազիան համարում է Վրաստանից անջատված շրջան:

Խաղաղության պայմանագրին համապատասխանության մոնիտորինգը հանձնարարվել է «Համատեղ վերահսկիչ հանձնաժողովին» և եռակողմ «Միասնական խաղաղապահ ուժին» վրացական, հարավօսական և ռուսական գումարտակներին՝ ռուս զինվորականների հրամանատարությամբ:

Մինչև 2008 թվականի օգոստոսը հակամարտությունը համարվում էր «սառեցված»:

2008-ի օգոստոսին Հարավային Օսիայի շուրջ 5-օրյա պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիան որպես անկախ երկիր: Մոսկվայի և Թբիլիսիի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվեցին:

Հարավային Օսիան կառուցում է իր կյանքը որպես անկախ հանրապետություն, որը, սակայն, ճանաչում են միայն Ռուսաստանը և մի շարք այլ երրորդ աշխարհի երկրներ: Միջազգային հանրության մեծ մասը դա համարում է Վրաստանից անջատված շրջան:

Դագոմիսի համաձայնագրերը փաստորեն կորցրել են իրենց ուժը 2008-ի օգոստոսյան պատերազմից հետո, երբ Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիայի Հանրապետության անկախությունը:

Կոսովոյի խնդիր

Ինչպես հայտնի է, 2008թ. փետրվարի 17-ին Կոսովոյի ալբանական իշխանությունները հռչակեցին երկրամասի անկախությունը, որն անմիջապես ճանաչվեց ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և աշխարհի այլ առաջատար երկրների կողմից: Ներկայիս վիճակով Կոսովոն ճանաչել են ՄԱԿ-ի 64 անդամ պետություններ, սակայն ՄԱԿ-ի անդամ դառնալու համար Կոսովոն պետք է ճանաչված լինի կազմակերպության Գլխավոր վեհաժողովի անդամների 2/3-ի, այսինքն` 100-ից ավելի երկրների կողմից:

Կոսովոյի անկախությունը ԵՄ-ի 27 երկրներից չեն ճանաչել միայն հինգը` Հունաստանը, Կիպրոսը, Սլովակիան, Ռումինիան և Իսպանիան, այսինքն` բոլոր այն պետությունները, որոնք ունեն ազգային փոքրամասնությունների հետ կապված համանման խնդիրներ:

Ըստ էության, ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը միայն ամրագրեց Բալկաններում առկա ստատուս քվոն: Սերբիան շարունակեց պնդել, որ Կոսովոն մնում է իր տարածքի անքակտելի մասը, ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ Ռուսաստանը և Չինաստանը համերաշխություն հայտնեցին Սերբիային, իսկ ԵՄ-ը և ԱՄՆ-ը ողջունեցին դատարանի վճիռը:

Մնում է անորոշ, թե ինչպես կարող է Կոսովոյի նախադեպն ազդել նմանատիպ այլ հակամարտությունների և անջատողական շարժումների վրա: Թե՛ Կոսովոյի անկախության հռչակման ակտը, թե՛ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի վճիռը ոչ թե իրավական, այլ քաղաքական նպատակահարմարությունից բխող որոշումներ էին: ԱՄՆ-ը և ԵՄ-ը պնդում են, որ Կոսովոյի նախադեպը կիրառելի չէ անջատողական այլ շարժումների, մասնավորապես` Աբխազիայի ու Հվ.Օսիայի դեպքում, իսկ Ռուսաստանը, ճանաչելով վերջին երկու ինքնավարությունները, չի ընդունում Կոսովոյի անկախությունը:

Կոսովոյի նախադեպը գալիս է ապացուցելու, որ միջազգային հանրությունը կարող է անկախություն տրամադրել` առանց այն երկրի համաձայնության, որից անջատվում է տվյալ տարածքը: Սակայն միաժամանակ պարզվեց (ինչպես նախորդ` Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության, այնպես էլ հաջորդ` Աբխազիայի և Հվ.Օսիայի ճանաչման դեպքում), որ առանց նախկին մետրոպոլիայի և ամբողջ միջազգային համայնքի կողմից ճանաչման` անկախ պետականությունը մնում է պայմանական: Քանի դեռ ձեռք չի բերվել համաձայնություն Բելգրադի և Պրիշտինայի միջև, Կոսովոյի հարցը վերջնական լուծում չի գտնի: Իսկ Սերբիան չունի իրական ռեսուրսներ այն հետ վերադարձնելու համար:

Տասը տարի շարունակաբար կոսովցիները ստեղծում էին իրենց կառավարման մարմինները: Այնտեղ պայքար էր մղվում չափավորականների` Կոսովոյի ժողովրդավարական լիգայի (ԿԺԼ) և Կոսովոյի ազատագրման բանակից (ԿԱԲ) դուրս եկած քաղաքական ղեկավարների` Կոսովոյի ժողովրդավարական կուսակցության (ԿԺԿ) միջև: ԿԺԼ առաջնորդ, Կոսովոյի առաջին նախագահ Իբրահիմ Ռուգովայի 2006թ. մահվանից հետո իշխանությունը կենտրոնացավ ԿԺԿ-ի ձեռքում, որի ղեկավար, պատերազմի տարիներին ԿԱԲ-ի առաջնորդ Հաջիմ Թաչին դարձավ վարչապետ: Հենց Հ.Թաչիի ղեկավարած կառավարությունը 2008թ. փետրվարին հռչակեց Կոսովոյի անկախությունը: Ներկայումս Կոսովոն ղեկավարում է ԿԺԼ–ԿԺԿ կոալիցիան, որը բաժանել է նախագահի ու վարչապետի պաշտոնները:

Փորձագետները նշում են, որ այդ քայլով Սերբիան նոր փուլ է բացում Եվրամիության և Կոսովոյի հետ իր ունեցած խնդիրների կարգավորման գործընթացում: Սերբիան փաստորեն հրաժարվում է Եվրոպայում մեկուսացված պետություն լինելու հեռանկարից` գերադասելով Կոսովոյի հետ իր հարցերը վստահել ԵՄ-ին: Կոշտ

Рубрика: Քաղաքագիտություն

Գլոբալ ճգնաժամեր

Տնտեսական ճգնաժամ

Տնտեսագիտության մեջ ճգնաժամը մեկ կամ մի քանի տնտեսություններում տնտեսական գործունեության կայուն, երկարատև անկումն է։ Դա ավելի կտրուկ տնտեսական անկում է քան պարզապես անկումը, ինչը դանդաղեցնում է տնտեսական գործունեության բնականոն աշխատանքը։ Ճգնաժամը բնութագրվում է իր երկարատևությամբ, գործազրկության բարձր մակարդակով, վարկային մատչելիության անկումով, արտադրանքի ծավալի կրճատումով։ Մատակարարները սկսում են կրճատել արտադրությունն ու ներդրումները, տեղի են ունենում ավելի մեծ սնանկություններ, էապես նվազում են առևտրի ծավալները, ինչպես նաև խիստ անկայուն արժույթի արժեքի տատանումները։ Գների գնանկումը, ֆինանսական ճգնաժամերը, ֆոնդային բորսայի անկումը և բանկային խափանումները նույնպես ճգնաժամի ընդհանուր տարրեր են, որոնք սովորաբար չեն հայտնվում անկման ընթացքում։

19-րդ և 20-րդ դարասկզբին, ֆինանսական ճգնաժամերը կոչվում էին «խուճապներ», օրինակ` 1907 թվականի «գլխավոր» խուճապը և 1910-1911 թվականների «աննշան» խուճապը, չնայած 1929 թվականի ճգնաժամը անվանել են «վթար», իսկ «խուճապ» տերմինը դուրս է եկել գործածությունից։ 1873-1896 թվականներին արդեն սկսվեց օգտագործվել «Մեծ ճգնաժամ» անվանումը (Միացյալ Թագավորությունում), որը վերանվանվել էր Երկար Ճգնաժամ անունով։

Երկար ճգնաժամ

Բրիտանիայում և ԱՄՆ-ում ոսկու ստանդարտի ընդունումից սկսած` երկար ճգնաժամը (1873-1896թթ.) իսկապես ավելի երկար էր, քան այն ինչ այժմ կոչվում է Մեծ Ճգնաժամ։ Շատերը, ովքեր անցնում էին դրա միջով համարում էին ավելի վատը քան 1930 թվականի ճգնաժամը։ Այն հայտնի էր, որպես «Մեծ Ճգնաժամ» մինչև 1930-ականները։

Մեծ ճգնաժամ

1930-ականների մեծ ճգնաժամը ազդեց աշխարհի ազգային տնտեսությունների մեծ մասի վրա։ Այս ճգնաժամը սկսել է 1929 թվականի «Wall Street Crash»-ից և արագորեն տարածվել է ազգային այլ տնտեսությունների վրա։ 1929-1933 թվականների ընթացքում Միացյալ Նահանգների համախառն ազգային արտադրանքը նվազել է 33%-ով, մինչդեռ գործազրկության մակարդակն աճել է մինչև 25% (միայն արդյունաբերական գործազրկությունը բարձրացել է մոտավորապես 35%)։ Մեծ ճգնաժամի երկարաժամկետ էֆեկտը հիմնական արժույթի`ոսկու ստանդարտից դուրս գալն էր, չնայած որ դրա համար նախնական խթան էր հանդիսանում Երկրորդ աշխարհամարտը։

Համավարակներ

Համավարակը բնորոշվում է վարակիչ հիվանդությունների խիստ տարածմամբ ողջ երկրում, սահմանակից պետությունների տարածքում, երբեմն՝ աշխարհի բազմաթիվ երկրներում։ Հայտնի են ժանտախտի, խոլերայի, բծավոր և ետադարձ տիֆերի բազմաթիվ համավարակներ։ Ընդունված է համավարակ համարել նաև ոչ բարձր ինտենսիվության այն համաճարակները, որոնք տվյալ ժամանակահատվածում հանդիպում են բազմաթիվ երկրներում կամ ամբողջ մայրցամաքներում (օրինակ՝ խոլերայի յոթերորդ համավարակ)։ Համավարակային տարածման հակում ունեցող ամենաբնորոշ հիվանդություններից է գրիպը, որը 20-րդ դարի միջին տասնամյակների ընթացքում տվել է մի քանի խոշոր համավարակներ։

Covid 19

COVID-19 կորոնավիրուսի հետևանքով առաջացած հիվանդության համավարակըսկսվել է 2019 թվականի նոյեմբերի կամ դեկտեմբերի կեսին Չինաստանի կենտրոնական Հուբեյ նահանգի Ուհանքաղաքում, այնտեղ գտնվող կենդանիների և ծովամթերքի շուկայի հետ կապված տեղացիների մոտ անհայտ ծագման թոքաբորբի առաջին դեպքերի հայտնաբերմամբ։

Վիրուսային վարակը կարող է նախապես ախտորոշվել ախտանիշների հիման վրա։ Ուսումնասիրությունը՝ համեմատելով PCR-ը հետ CT-ի հետ պարզել են, որ CT-ն զգալիորեն ավելի զգայուն է, թեև պակաս կոնկրետ։ 2020 թվականի մարտից ռադիոլոգիայի ամերիկյան քոլեջը խորհուրդ է տալիս, որ CT-ն չօգտագործվի սկրինինգի համար կամ որպես COVID-19 ախտորոշման առաջին գծի թեստ

Պատերազմներ

Պատերազմը քաղաքական-հասարակական միավորումների միջև հակամարտություն է, որն արտահայտվում է հակամարտող կողմերի ռազմական ուժերի միջև ռազմական (մարտական) գործողությունների տեսքով։ Որպես կանոն, պատերազմը հետապնդում է հակառակորդին սեփական կամքի պարտադրման նպատակ։ Ըստ 19-րդ դարի ռազմական տեսաբան Կարլ ֆոն Կլաուզևիցի ձևակերպման՝ «պատերազմը քաղաքականության շարունակությունն է այլ միջոցներով»։ Այդ իմաստով պատերազմը կազմակերպված զինված բռնություն է, որի խնդիրը քաղաքական նպատակներին հասնելն է։ Որպես կանոն, պատերազմը հակառակ կողմին սեփական կամքը թելադրելն է։Պատերազմում նպատակին հասնելու հիմնական միջոցը կազմակերպված զինված պայքարն է՝ որպես գլխավոր և վճռորոշ միջոց, կարևորվում են նաև տնտեսական, դիվանագիտական, գաղափարական, ինֆորմացիոն և պայքարի այլ միջոցները։ Այս իմաստով պատերազմը կազմակերպված զինված բռնություն է, որի նպատակն է հասնել քաղաքական նպատակների։ Տոտալ պատերազմը դա զինված բռնություն է, որը հասցվել է ծայրահեղ սահմանների։ Պատերազմի գլխավոր միջոց են հանդիսանում զինված ուժերը (բանակ, ավիացիա և նավատորմ)։ Պատերազմի ընդհանուր նպատակը մշտապես թշնամուն ուժազրկելու մեջ է՝ մինչև վերջինս դադարի դիմադրելը։ Դրան կարելի է հասնել ոչ բարեկամական զինված ուժերին և պետություններին հաղթելու, իսկ երբեմն էլ գոյության համար անհրաժեշտ միջոցները անհասանելի դարձնելու միջոցով։ 

Ռուս-թուրքական պատերազմ (1828-1829)

1828 թվականին ռուսական բանակը, Պասկևիչի գլխավորությամբ, անցավ Ախուրյան գետը և շարժվեց դեպի Կարս։ Հակառակորդը մեծ ուժեր էր կուտակել Կարսի անառիկ համարվող բերդում։ Երեք օր ու գիշեր կատաղի մարտեր էին մղվում բերդի պարիսպների մոտ։ Ի վերջո ռուսներին հաջողվեց գրոհով վերցնել ռազմական կարևոր նշանակություն ունեցող այդ հենակետը։ Ռուսների ձեռքն անցավ մեծաքանակ ռազմամթերք, իսկ գերիների թիվը անցնում էր 1300-ից։ Կարևոր այդ հաղթանակից հետո գրավում են Ախալքալաքը, Ախալցխան, Արդահանը։ Ռուսական մի զորամաս, գեներալ Ճավճավաձեի գլխավորությամբ, գրավում է Բայազետը և Ալաշկերտը։

Ռուսների հաջողությունները և՛ Կովկասում, և՛ Բալկաններում մեծ իրարանցում առաջացրին ոչ միայն Թուրքիայի, այլև եվրոպական պետությունների կառավարող շրջաններում։ Անգլիայի հրահրումով Թուրքիան մեծ ուժեր է կուտակում Էրզրումում և 1829 թվականի գարնանը հարձակման է անցնում։ Նրանք կարողանում են ներխուժել Ախալցխա և կորուստներ պատճառել տեղի կայազորին։

Ռուսական զորքերին հաջողվում է կասեցնել թուրքերի գրոհները, անցնել հարձակման և գրավել Էրզրումը` Թուրքիայի ռազմական ամենակարևոր կենտրոնը։ Այդ օրերին Պասկևիչի բանակ եկավ ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինը, նա եղավ Էրզրում քաղաքում, որի մասին իր ուղեգրություններում գրում է. «Մենք տեսանք քաղաքը, որ զարմանալի տեսարան էր։ Թուրքերն իրենց տափակ կտուրներից մռայլ նայում էին մեզ։ Հայերը, աղմկելով, վխտում էին նեղ փողոցներում։ Նրանց տղաները վազում էին մեր ձիերի առջևից` խաչակնքելով և կրկնելով՝ «քրիստոնյաներ, քրիստոնյաներ»։

Շարունակելով հաղթարշավը՝ ռուսական զորքերը գրավում են Օլթին, Խնուսը, Մուշը և այլ բնակավայրեր։ Արևմտահայությունը ձգտում էր թոթափել թուրքական տիրապետությունը, ուստի պատերազմի ընթացքում օգնում էր ռուսական զորքին։ Արևելյան Հայաստանի նման այստեղ էլ կազմակերպեցին կամավորական ջոկատներ։ Բայազետում Մելիք Մարտիրոսյանի գլխավորությամբ ձևավորվեց 500 հոգուց բաղկացած ջոկատ, որը մասնակցում էր ռազմական գործողություններին։ Արևելահայերը իրենց հերթին օգնության ձեռք էին մեկնում հայրենակիցներին։ Ղարաբաղից կամավորական փոքր հեծյալ զորախումբ էր մասնակցում կռիվներին։ Ա. Պուշկինը գրել է. «Հունիսի 17-ի առավոտյան մենք նորից լսեցինք հրաձգության ձայներ և երկու ժամ հետո տեսանք Ղարաբաղի գունդը, որը վերադառնում էր` բերելով թուրքական 8 դրոշակ»։

Рубрика: Քաղաքագիտություն

Ազգ. Ազգային շահեր

«Ազգ» հասկացությունը կարելի է սահմանել` ելնելով երկու տարբեր դիրքորոշումներից: Ազգը էթնիկական նույն ծագումը, պատմական հայրենիքը, լեզուն, մշակույթն ունեցող մարդկանց հավաքականությունն է, որում առկա է ազգային ինքնության կամ պատկանելության գիտակցությունը: Այս սահմանման մեջ նշված հատկություններից որևէ մեկի կամ մի քանիսի բացակայությունը, սակայն, ամբողջովին չի ջնջում կամ բացառում ազգային պատկանելության իրավունքը, այլ տվյալ բանաձևման համապատասխան` այդ պատկանելության թերի լինելն է մատնանշում: Մակերեսային ընկալումով` ազգային պատկանելությունը կապվում է սոսկ էթնիկական ծագման հետ, սակայն այդ պատկանելությունն ամբողջական է դառնում միայն վերը թվարկված հատկությունների առկայությամբ:

Մեկ այլ դիրքորոշմամբ` ազգը ոչ թե էթնիկական նույն ծագումն ունեցող ժողովուրդն է, այլ այն մարդկանց համախմբումը, ովքեր միևնույն հայրենիքն ունեն, նույն մշակութային արժեքների կրողներն են հանդիսանում և իրենց համարում են որպես այդպիսին: Այս դիրքորոշման մեջ առանձնակի չի կարևորվում էթնիկական ծագման, լեզվի գործոնը, և առաջնային է համարվում պատկանելության զգացման, գիտակցության կարևորությունը:

Հիշատակյալ երկու դիրքորոշումների դրսևորումները կարող ենք տեսնել տարբեր ժողովուրդների օրինակով: Հայ ժողովուրդը ծագում է էթնիկական նույն արմատից, դարեր շարունակ ունեցել է իր պատմական հայրենիքը, լեզուն, ուրույն մշակույթը: Այսօր հատկապես Հայոց Ցեղասպանության պատճառով հայ ազգը կորցրել է իր հայրենի երկրի մեծ մասը, սփռվել աշխարհով մեկ: Տարբեր երկրներում բնակություն հաստատած հայերի սերունդները դժվարանում են խոսել կամ այլևս չեն խոսում հայերեն, առավել կրողն են նաև այլ ազգերի մշակույթի, կենսակերպի: Այս իրավիճակում Սփյուռքում Հայ Առաքելական Եկեղեցին իրականացնում է նաև հայապահպանության առաքելություն` ջանքեր ներդնելով հայ հոգևոր-մշակութային, ազգային արժեքներին հաղորդ դարձնելու հայորդիներին, ազգային ինքնության գիտակցությունն ամրապնդելու:

Քա­ղա­քա­կան մտքում առ­կա է ազ­գի տե­սա­կան մեկ­նա­բա­նու­թյուն­ների բազ­մա­զա­նութ­յուն պայ­մա­նա­վոր­ված է քա­ղա­քա­կան ժա­մա­նա­կի առանձ­նա­հատ­կութ­յուն­նե­րով: Ուս­տի չմեր­ժե­լով նրան­ցից և­ ոչ մե­կը, կար­ևո­րենք ար­դի պայ­ման­նե­րում ըն­դուն­ված եր­կու հիմ­նա­կան տե­սա­կան մո­տե­ցում­նե­րի ա­նա­ռար­կե­լի գե­րիշ­խա­նութ­յան մա­սին` կա­ռուց­ված­քա­յին և պ­րի­մոր­դիա­լիս­տա­կան:

Կա­ռուց­ված­քա­յին ուղ­ղութ­յան կողմ­նա­կից­նե­րն ազ­գը դի­տար­կում են որ­պես այս կամ այն սուբ­յեկ­տի նպա­տա­կաուղղ­ված գի­տակց­ված գոր­ծո­ղութ­յան արդ­յունք: Այս տե­սանկ­յու­նից ազ­գը մեկ­նա­բան­վում է կա՛մ որ­պես «եր­ևա­կա­յա­կան հան­րույթ» (Կ. Ան­դեր­սոն) , կա՛մ որ­պես ազ­գա­յին հա­մե­րաշ­խութ­յան պատ­կեր­ներ ստեղ­ծող իմացական ընտրանու գոր­ծու­նեութ­յան արդ­յունք (Կ. Կաս­յա­նո­վա) , կա՛մ որ­պես իշ­խա­նութ­յուն­նե­րի կող­մից հա­մա­պե­տա­կան հա­մե­րաշ­խութ­յան ար­մա­տա­վոր­ման հետ­ևանք (Վ. Ռո­զեն­բաում) : Որ­պես քա­ղա­քա­կան հա­մա­կար­գի գե­րա­կա ինս­տի­տուտ միայն նրա կող­մի «միմ­յանց հան­դեպ ո­րո­շա­կի ընդ­հա­նուր ի­րա­վունք­նե­րի և պար­տա­կա­նութ­յուն­նե­րի» կոշտ ըն­դուն­մամբ «մար­կանց խմբե­րը վե­րած­վում են ազ­գի» : Այդ պատ­ճա­ռով էլ հենց պե­տա­կան կա­ռույց­նե­րի` ազ­գա­յին շար­ժում­ներ ձևա­վո­րե­լու գի­տակց­ված գոր­ծո­ղութ­յուն­ներն էլ զար­գաց­նում են ազ­գին: Ն­րա հա­մա­խոհ Է. Հոբս­բաու­մն ազ­գի ձևա­վոր­ման գոր­ծըն­թա­ցում նույն­պես կենտ­րո­նա­կան տեղ է հատ­կաց­նում պե­տա­կան ընտ­րա­նու կող­մից ի­րենց քա­ղա­քա­ցի­նե­րի էթ­նի­կա­կան զգաց­մունք­նե­րի մո­բի­լի­զաց­ման կա­ռու­ցա­կար­գե­րին և­ էթ­նի­կա­կան ինք­նութ­յան տե­ղա­փոխ­մա­նը դե­պի պե­տութ­յան մա­կար­դակ :

Այս­պի­սով, այս դեպ­քում եր­ևա­կա­յա­կան ազ­գի պաշտ­պա­նու­թյանն ուղղ­ված քա­ղա­քա­կան գոր­ծու­նեութ­յու­նը ճա­նաչ­վում է ազ­գի` որ­պես ո­րո­շա­կի հան­րույթ հո­րի­նե­լու գլխա­վոր գոր­ծոն: Ըն­դուն­վում է, որ այս խմբի ձևա­վոր­ման վրա պե­տութ­յու­նն ա­վե­լի շատ է ազ­դում, քան կենսաբանա­կան կամ որ­ևէ այլ նա­խախ­նա­մութ­յուն: Ազ­գի այս­պի­սի ա­զա­տա­կան ըն­կա­լու­մը կողմ­նո­րոշ­ված է քա­ղա­քա­ցի­նե­րի ո­րո­շա­կի գա­ղա­փա­րա­կան ընդ­հան­րութ­յամբ և քա­ղա­քա­կան ընտ­րու­թյամբ, ո­րոնք պե­տա­կան ինս­տի­տուտ­նե­րի հետ մեկ­տեղ հան­դես էին գա­լիս որ­պես խմբա­յին հա­մե­րաշ­խութ­յան և հա­սա­րա­կութ­յան ին­տեգ­րման խրա­խուս­ման կառու­ցա­կարգեր: Միա­ժա­մա­նակ ազ­գա­յին շա­հե­րի հիմ­քում գլխա­վո­րա­պես դրվե­ցին նյու­թա­կան հե­տա­քր­քր­ու­թյուն­ներ, ո­րոնք պա­հան­ջում էին հստակ և ռա­ցիո­նալ գնա­հա­տա­կան: Ազ­գի այս­պի­սի ըն­կալ­մամբ սահ­ման­վեց հետև­յալ բա­նաձ­ևը «մեկ ժո­ղո­վուրդ – մեկ տա­րածք – մեկ պե­տութ­յուն», ո­րը XIX դարում Եվ­րո­պա­յում ազ­գա­յին պե­տութ­յուն­նե­րի ա­ռա­ջաց­ման հա­մար դար­ձավ ա­ռաջ­նա­յին կողմ­նո­րո­շիչ: Այս տե­սանկ­յու­նից ա­ռա­վել հատ­կան­շա­կան է հայտ­նի գեր­մա­նա­ցի Օ. Բաո­ւե­րի կող­մից ազ­գի մեկ­նա­բա­նութ­յու­նը: Ըստ նրա` ազ­գը խումբ է, ո­րին բնո­րոշ է «տա­րած­քի, ծագ­ման, լեզ­վի, բար­քե­րի և­ ա­վան­դույթ­նե­րի, ապ­րում­նե­րի և պատ­մա­կան անց­յա­լի, օ­րենք­նե­րի ու կ­րո­նի ընդ­հան­րութ­յու­նը»: «Ազ­գը,- գրում էր նա,- մարդ­կանց ամ­բող­ջութ­յունն է, ո­րոնք ճա­կա­տագ­րի ընդ­հան­րութ­յան հո­ղի վրա կապ­ված են բնա­վո­րութ­յան ընդ­հան­րութ­յամբ» ։

Քա­ղա­քա­կան ար­դիա­կա­նա­ցու­մը բարդ և բազ­մա­չափ գոր­ծըն­թաց է: Այն ու­նի բազ­մա­թիվ դե­րա­կա­տար­ներ: Հոդ­վա­ծում որ­պես քա­ղա­քա­կան ար­դի­ա­կա­նաց­ման գոր­ծըն­թա­ցում յու­րա­հա­տուկ դե­րա­կա­տար դի­տար­կվում է ազ­գը: Ար­դի քա­ղա­քա­կան զար­գաց­ման գոր­ծըն­թա­ցն իր վրա կրում է ցան­ցա­յին և­ աս­տի­ճա­նա­կար­գա­յին կա­ռա­վար­ման փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րի խա­ղա­յին զար­գաց­ման տրա­մա­բա­նութ­յու­նը: Այդ նկա­տա­ռում­նե­րով ազ­գի ձևա­վո­րումն ու կա­յա­ցու­մն են­թադ­րոմ է էթ­նոազ­գա­յին «Ես»-ի բնա­կա­նոն ար­դիա­կա­նա­ցում: Ուս­տի կա­ռա­վա­րող ընտրանին (էլիտան) որ­պես քա­ղա­քա­կան ար­դիա­կա­նաց­ման դե­րա­կա­տար պետք է պատ­րաստ լի­նի մշա­կել ռազ­մա­վա­րութ­յուն իրա­կա­նաց­նե­լու շա­րու­նա­կա­կան բա­րե­փո­խում­ներ: Դա ազ­գին հնա­րա­վո­րութ­յուն կտա հա­վա­սա­րար­ժեք պա­տաս­խա­նել մար­տահ­րա­վեր­նե­րին nation-building-ի մի­ջո­ցով, ո­րի արդ­յուն­քում կա­ռա­վա­րող ընտրանին հնա­րա­վո­րութ­յուն կու­նե­նա ցան­ցա­յին կա­ռա­վար­ման պայ­ման­նե­րում ազ­գա­յին շա­հն ար­դիա­կա­նաց­նել:

Ազգային շահեր

Ազգային շահ- ազգի գոյության, ինքնության պահպանման, զարգացման ու վերարտադրության համար գերակա նշանակություն ունեցող հոգևոր-բարոյական, քաղաքական, սոցիալական, տնտեսական և այլ պահանջմունքների համախումբ

Յուրաքանչյուր երկիր իրենից ներկայացնում է յուրօրինակ արժեքների, ազգային շահերի, աշխարհագրական յուրահատուկ դիրքի ու ներպետական տնտեսական համակարգի բնութագրիչների, սոցիալական ու քաղաքական գործընթացների, մշակութային ու ազգային առանձնահատկությունների, ավանդույթների ու սովորույթների մի հավաքական ամբողջություն, որն անքակտելիորեն կապված է միջազգային գործընթացների հետ և պարբերաբար զարգացում է ապրում: Պետության միջազգային իմիջը ապահովում է ողջ աշխարհի ու իրական պետության միջև եղած կապը: Նրա ձևավորման գործընթացը կախված է մի շարք տարբեր գործոններից՝ իրականացվող արտաքին քաղաքականության հաջողություններ, պետության ներքին քաղաքականության առանձնահատկություններ, տնտեսության արդյունավետություն, հասարակության մտակերտվածքի յուրահատկություն և այլն:

Рубрика: Քաղաքագիտություն

Սոցիալ-ժողովրդավարություն

Նոր ժամանակներում տարածված գաղափարական հոսանքներից է սոցիալիստական ուսմունքը: Դրա արմատները գալիս են ուշ միջնադարի ուտոպիստական սոցիալիզմից: XIX դարում մեծ թափ առած բանվորական շարժումներն այն քաղաքական նախադրյալն էին, որ խթանեցին սոցիալիստական գաղափարախոսության առաջացումը և տարածումը: Սոցիալիստական գաղափարախոսության տեսական հիմքը Կ. Մարքսի ուսմունքն էր: Մարքսիստական ուսմունքը ձևավորվել է XIX դարի կեսերին, երբ Եվրոպան ցնցում էին մեկը մյուսին հաջորդող բուրժուական հեղափոխությունները: Այն երկրներում, որտեղ կապիտալիզմն արդեն հաստատվել էր, ի հայտ եկան նաև տնտեսական ճգնաժամի առաջին հատկանիշները: Հասարակական իրավիճակը լուրջ ազդեցություն ունեցավ նաև Կարլ Մարքսի և Ֆրիդրիխ Էնգելսի սոցիալ-քաղաքական հայացքների ձևավորման վրա: Նրանք ստեղծեցին հասարակական զարգացման նոր տեսություն, որն ավելի ուշ ստացավ մարքսիզմ անվանումը: Ուսումնասիրելով հասարակական արտադրությունը Մարքսն առանձնացրեց դրա երկու կողմերը՝ արտադրողական ուժեր և արտադրական հարաբերություններ: Ցանկացած հասարակության գլխավոր արտադրողական ուժը մարդիկ են՝ իրենց գիտելիքներով և աշխատանքային հմտություններով: Ոչ պակաս կարևոր դեր ունեն նաև հասարակության ստեղծած արտադրության միջոցները (աշխատանքի գործիքներն ու առարկաները): Համատեղ աշխատանքային գործունեության ընթացքում մարդիկ որոշակի արտադրական հարաբերությունների մեջ են մտնում:

Արտադրահարաբերությունների ողջ համակարգը պայմանավորված է այն հանգամանքով, թե ում սեփականությունն են կազմում արտադրության հիմնական միջոցները: Հետազոտելով հասարակական զարգացման հիմնական փուլերը՝ Մարքսն ու Էնգելսը եկան այն եզրակացության, որ կապիտալիզմին պետք է փոխարինի հասարակական-տնտեսական նոր կացութաձև՝ կոմունիստական հասարակությունը: Այդ կացութաձևն անցնելու էր զարգացման երկու փուլ՝ սոցիալիզմ և կոմունիզմ: Դրանցում, ի տարբերություն կապիտալիզմի, գերակշռելու էր արտադրության միջոցների հանրային սեփականությունը: Մարքսիզմը՝ որպես քաղաքական-գաղափարական հոսանք, հետագայում տրոհվեց երկու առանձին ուղղությունների: Վ. Լենինի և նրա կողմնակիցների առաջ քաշած տեսությունը հայտնի է մարքսիզմ-լենինիզմ անունով: Մարքսիզմ-լենինիզմի դրոշով և կոմունիստական կուսակցությունների ղեկավարությամբ սկզբում Ռուսաստանում 1917 թ., իսկ Երկրորդ աշխարհամարտից հետո Չինաստանում և մի շարք այլ երկրներում տեղի ունեցան սոցիալիստական և ժողովրդադեմոկրատական հեղափոխություններ:

Խորհրդային Միության գլխավորությամբ ձևավորվեց սոցիալիստական երկրների ճամբարը: Տասնամյակներ շարունակ մարդկության գրեթե կեսն իր գործունեության հեռանկարում տեսնում էր կոմունիստական հասարակարգի իդեալը: Նպատակն ինքնին շատ բարձր ու ազնիվ էր՝ կառուցել արդարացի, կատարյալ հասարակարգ՝ զերծ մարդու կողմից մարդու շահագործումից և ժողովուրդների միավորման հիմունքներով: Այդ լուսավոր ապագային հասնելու համար, սակայն, թույլատրելի էին համարվում բոլոր անմարդկային, դաժան, բռնակալական, ահաբեկչական միջոցները: Արդյունքում իր հիմնադրումից ընդամենը յոթ տասնամյակ հետո Խորհրդային Միությունն անկում ապրեց, իսկ կոմունիստական գաղափարախոսությունը կորցրեց իր նախկին ազդեցությունը:

Սոցիալիստական գաղափարախոսության երկրորդ հիմնական ուղղությունը ժողովրդավարական սոցիալիզմն է, որի հիմնադրույթների մշակման մեջ նշանակալի դեր ունեցավ գերմանացի հայտնի գործիչ Էդուարդ Բեռնշտայնը: Բեռնշտայնը հրաժարվեց մարքսիզմի այն դրույթներից, որոնց իրագործումը Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում հանգեցրին ամբողջատիրական (տոտալիտար) վարչակարգերի հաստատմանը: Մերժելով պրոլետարիատի դիկտատուրայի գաղափարը՝ Բեռնշտայնը և նրա հետևորդները հիմնավորեցին պայքարի բռնի եղանակներից հրաժարվելու և սոցիալ-ժողովրդավարության՝ «խորհրդարանական գործունեության դաշտ» տեղափոխվելու անհրաժեշտությունը: Ժողովրդարարական սոցիալիզմի կողմնակիցները միաժամանակ հռչակում էին արդարացի հասարակարգի հասնելու իրենց ձգտման մասին: Ընդ որում՝ նրանք ելնում էին այն հիմնադրույթից, որ վերացնելով մարդու կողմից մարդու շահագործումը՝ անհրաժեշտ է անձեռնմխելի թողնել ժողովրդավարական հիմնական ինստիտուտներն ու ազատությունները: Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդած ժամանակաշրջանը կարելի է համարել ժողովրդավարական սոցիալիզմի զարգացման նոր փուլ: 1951 թ. Սոցիալիստական ինտերնացիոնալն ընդունեց նոր ծրագրային փաստաթուղթ՝ Ֆրանկֆուրտյան հռչակագիրը: Հռչակագիրը ձևակերպեց ժողովրդավարական սոցիալիզմի հիմնական արժեքները: Եթե փորձենք համառոտ ձևակերպել հետպատերազմյան սոցիալ-ժողովրդավարության էությունը, այն կարելի է արտահայտել հետևյալ կարգախոսով՝ ազատություն, արդարություն, համերաշխություն: Ընդ որում՝ ազատությունը, որն անտեսում է բոլորի իրավունքների հավասարությունը, վաղ թե ուշ վերաճում է կամայականության, իսկ արդարությունը, որը հաշվի չի առնում այդ իրավունքները, վերածվում է համահարթեցման, այսինքն՝ անարդարության:

Այլ խոսքով՝ ազատությունն ու հավասարությունը փոխկապված են, ինչի արտահայտությունն արդարությունն է: Այն ամենից առաջ նշանակում է բոլորի համար հավասարազատություն: Ղեկավարվելով այս գաղափարներով և դրանց իրագործման մեջ մեծ դեր հատկացնելով պետությանը՝ եվրոպական սոցիալ-ժողովրդավարությունը հետպատերազմյան շրջանում նշանակալի հաջողությունների հասավ: Մի շարք երկրներում հասնելով իշխանության կամ դառնալով ազդեցիկ խորհրդարանական ուժ՝ սոցիալ- ժողովրդավարական կուսակցություններն ու նրանց աջակից արհմիությունները բազմաթիվ բարեփոխումների նախաձեռնողներ դարձան. տնտեսության մի շարք ճյուղերի ազգայնացում, պետության սոցիալական ծրագրերի աննախադեպ ընդլայնում, աշխատաժամանակի կրճատում: Բարեփոխումների արդյունքում այդ երկրները բուռն տնտեսական աճ ապրեցին: Միաժամանակ սոցիալիստների նախաձեռնությամբ սկիզբ առավ Արևելքի և Արևմուտքի միջև եղած լարվածության թուլացումը, միջազգային հարաբերությունների բարելավման ուղղությամբ արված մի շարք ձեռնարկումներ:

Рубрика: Քաղաքագիտություն

Ազատականություն և Պահպանողականություն

Ազատականություն, լիբերալիզմ, քաղաքական փիլիսոփայություն կամ աշխարհայացք՝ հիմնված ազատության ու հավասարության գաղափարների վրա։ Առաջին սկզբունքը շեշտված է դասական ազատականության մեջ, իսկ վերջինն ավելի ակնառու է սոցիալական ազատականության մեջ։ Ազատականների տեսակետների շրջանակը մեծ է՝ կախված այդ սկզբունքների նկատմամբ նրանց դիրքորոշումից, սակայն ընդհանուր առմամբ նրանք սատարում են այնպիսի գաղափարներ, ինչպիսին են ժողովրդավարական ընտրությունները, քաղաքացիական իրավունքները, մամուլի ազատությունը, կրոնի ազատությունը, ազատ առևտուրը և մասնավոր սեփականությունը։

Ազատականությունն առանձին քաղաքական շարժում դարձավ լուսավորության դարաշրջանում, երբ այն սկսեց ժողովրդականություն վայելել Արևմուտքի փիլիսոփաների ու տնտեսագետների շրջանում։ Ազատականությունը մերժում էր ժառանգության իրավունքի, պետական կրոնի, բացարձակ միապետության և թագավորների աստվածային իրավունքի ժամանակին տարածված հասկացությունները։ Ազատականները դեմ էին ավանդական պահպանողականությանը և ջանում էին կառավարության բացարձակ իշխանությունը փոխարինել ներկայացուցչական ժողովրդավարությամբ ու օրենքի գերակայությամբ։

Պանծալի հեղափոխության, Ամերիկյան հեղափոխության և Ֆրանսիական հեղափոխության ականավոր հեղափոխականները ազատականության փիլիսոփայությունը գործածում էին՝ արդարացնելու համար իրենց կողմից բռնակալական համարված իշխանության զինված տապալումը։ Ազատականությունն արագորեն սկսեց տարածվել հատկապես Ֆրանսիական հեղափոխությունից հետո։ 19-րդ դարում ազատական կառավարություններ հիմնվեցին Եվրոպայի, Հարավային Ամերիկայի ու Հյուսիսային Ամերիկայի երկրներում։ Այդ ժամանակաշրջանում դասական ազատականության գաղափարախոսության հիմնական հակառակորդը պահպանողականությունն էր, սակայն հետագայում ազատականության առջև գաղափարական մեծ մարտահրավերներ նետեցին այնպիսի նոր հակառակորդներ, ինչպիսին էին ֆաշիզմն ու կոմունիզմը։ 20-րդ դարի ընթացքում, երբ ազատական ժողովրդավարությունները հայտնվեցին երկու համաշխարհային պատերազմների հաղթանակած կողմում, ազատական գաղափարներն է՛լ ավելի տարածվեցին։ Եվրոպայում ու Հյուսիսային Ամերիկայում սոցիալական ազատականության հիմնադրումը դարձավ սոցիալական պետության տարածման գլխավոր բաղադրիչը։ Ազատական կուսակցություններն այսօր մնում են աշխարհի շատ երկրներում իշխանության ու ազդեցության տարբեր աստիճաններ ունեցող քաղաքական ուժ։

Պահպանողականություն կամ Կոնսերվատիզմ քաղաքական և սոցիալական փիլիսոփայության ուղղություն, որը նպաստում է ավանդական սոցիալական համակարգերի պահպանմանը մշակութային և քաղաքակրթական բնագավառներում։ Որոշ կոնսերվատիվներ ձգտում են պահպանել իրերն այնպես, ինչպես կան՝ շեշտը դնելով կայունության և շարունակականության վրա, մինչդեռ մյուս մասը դեմ են մոդերնիզացմանը և ցանկանում են վերադարձնել հինը: Առաջին անգամ տերմինը օգտագործվել է քաղաքական կոնտեքստում Ֆրանսուա-Ռընե դը Շատոբրիանի կողմից 1918 թվականին Բուրբոնների իշխանության վերականգնման ժամանակ, որոնք գտնում էին, որ պետք է վերադառնան նախքան Ֆրանսիայի հեղափոխությունը գործող քաղաքականությունը։ Տերմինը պատմականորեն վերագրվում է աջակողմյան քաղաքական ուժերին։ Չկա մեկ ընդհանուր կարծիք, թե ինչպես կարելի է սահմանել կոնսերվատիզմ տերմինը, սակայն հիմնական գաղափարախոսությունը ավանդական արժեքների պահպանումն է։ Աշխարհի տարբեր մասերի կոնսերվատիվները տարբեր ձևով են բացատրում կոնսերվատիզմի հիմնական բնութագրիչները։ 18-րդ դարի քաղաքագետ Էդմունդ Բուրկը, ով դեմ էր Ֆրանսիայի հեղափոխությանը և կողմ էր Ամերիկյան հեղափոխությանը, համարվում է կոնսերվատիզմի հիմնական տեսաբաններից մեկը:

Այս ամենն ընդհանրեցնելով, կարող եմ ասել, որ պահպանողականությունը դա այն է, երբ ձգտում ենք պահպանել հինը, այն ինչ ունենք,իսկ լիբերալիզմը՝ երբ կա ձգտում դեպի նորը,դեպի ժամանակակիցը։

Рубрика: Քաղաքագիտություն

Քաղաքական գիտակցության

«Քաղաքական» ասելով հասկացվում է այն ամենը, ինչն առնչվում է պետության, իշխանության և այնպիսի գործունեության հետ, ինչը անհրաժեշտ է հասարակական կյանքի կազմակերպման, նրանում կարգ ու կանոն հաստատելու համար: Այսինքն հասարակական կյանքի քաղաքական բնագավառի կարևորագույն բաղկացուցիչներից մեկը կապերի, փոխազդեցությունների և հարաբերությունների պետականորեն կազմակերպված բնագավառն է:

Քաղաքագիտությունը բարդ ու բազմաբնույթ, բազմաշերտ ու բազմակողմ սոցիալական երևույթ է: Այն ներթափանցված է հասարակական կյանքի բոլոր դրսևորումներում: Քաղաքագիտությունը շոշափում է հասարակության բոլոր անդամների, սոցիալական խմբերի ու կազմակերպությունների, ազգերի շահերը: Մարդկային հասարակության պատմության զարգացման ողջ ընթացքում քաղաքականությունը որոշիչ ազդեցություն է ունեցել ժողովուրդների ու ազգերի, երկրների ու պետությունների ճակատագրերի վրա, դառնալով նրանց լինել-չլինելու, զարգանալու ու հարատևելու կամ քայքայվելու ու անհետանալու հիմնական գործոն:

Քաղաքական համակարգը այլ բաղադրատարրերի հետ միասին ապահովում է քաղաքական համակարգի, դրա գործողության արդյունավետությունը և ժողովրդավարականությունը: Քաղաքական գիտակցությունը արտացոլում է քաղաքական իրականությունը քաղաքական գիտելիքների, քաղաքականության նկատմամբ վերաբերմունքի, արժեքային կողմնորոշումների ձևերով և կարգավորում է մարդկանց և նրանց խմբերի վարքագիծը քաղաքական իրադրություններում: Քաղաքական գիտակցությունը հարաբերականորեն ինքնուրույն է և կարող է առաջ անց­ել քաղաքական պրակտիկայից, կանխատեսել հասարակական-քաղաքական գործընթացների զարգացման մի­տումները։ Այն սերտորեն կապված է քաղաքական կուլտուրայի և քաղաքական վարքագծի հետ։

Քաղաքական գիտակցությունը կատարում է ճանաչողական գործառույթ: Այսինքն` անհատը գիտակցության միջոցով ճանաչում է քաղաքական երևույթները և արդյունքում ձեռք է բերում քաղաքական գիտելիքների որոշակի գումար: Դրանք հետևանք են մտավոր (մտածողական) գործունեության և արտահայտում են անհատի քաղաքական պատրաստվածությունը, իմացությունը: Քաղաքական գիտակցությունը կատարում է գնահատող գործառույթ: Գնահատումը որոշակի հուզական վերաբերմունք է քաղաքական կյանքի տարբեր կողմերի և երևույթների նկատմամբ` հիմնված կենսափորձի վրա: Այս գործառույթի նախադրյալը քաղաքական պատրաստվածությունն է. գնահատել կարելի է այն, ինչի մասին գիտեք: Գնահատվում են բոլոր քաղաքական երևույթները, այդ թվում` սեփական քաղաքական վարքագիծը (ինքնագնահատում), քաղաքական տեսությունները և այլն: Քաղաքական գիտակցությունը կատարում է կարգավորիչ գործառույթ: Մարդն ունենալով որոշակի քաղաքական դիրքորոշումներ ու արժեքային կողմնորոշում՝ գործում է դրանց համապատասխան: Արդյուքում նա իր վարքագիծը համապատասխանեցնում է իր քաղաքական դիրքորոշումներին:

Կախված սուբյեկտից տարբերում են՝ անհատական, խմբային և զանգվածային քաղաքական գիտակցություն։ Անհատական գիտակցությունը մեկնաբանվում է որպես քաղաքականությունը քիչ թե շատ ճիշտ ընկալելու, քաղաքական բնագավառում ճիշտ կողմնորոշվելու և նպատակամետ գործերու ունակութ­յուն։ Խմբային գիտակցության կրողնե­րը հասարակական-քաղաքական կազմակերպություններն ու միավորումներն են։ Այն պայմանավորված է քաղաքական հա­մակարգում խմբի գրաված դիրքով և մեկնաբանվում է որպես կոնկրետ խմբի քաղաքական ակտիվության բովանդակությունը և ուղղվածությունը պայմանավորող պատկերացումների ամբողջություն։ Զանգվածային քաղաքական գիտակցությունը միջնորդավորված ձևով արտացոլվում է հասարակական պահանջմունքների և սպասումների մակարդակն ու բովանդակությունը, ինչպես նաև հասարակական գիտելիքների ծա­վալը քաղաքական իրականության մա­սին։

Քաղաքական ընդգրկվածության խնդիրները

Քաղաքական ակտիվությունը որոշվում է զարգացած քաղաքական գիտակցությամբ, խորը համոզվածությամբ: Նման անհատը պատրաստակամ է օգտագործել քաղաքական համակարգի ընձեռած հնարավորությունները, ստեղծագործաբար մասնակցել քաղաքական կյանքին՝ կատարելով սկզբունքային վարքագծային ընտրություն:

Հարմարվողական քաղաքական գիտակցություն և վարքագիծ: Այն անհատի քաղաքական այնպիսի գործունեությունն է, երբ նա իր վարքագիծը ենթարկում է շրջապատի կարծիքներին և գործողություններին, այսինքն՝ հարմարվում է: Նման էակը քաղաքական ոլորտում վարվում է այնպես, ինչպես ուրիշները: Նա չի արտահայտում իր կարծիքը, պաշտպանում այն և ընտրում սեփական քաղաքական վարքագիծ: Հարմարվողականությունը հասարակության համար ցանկալի չէ, քանի որ իրենից ներկայացնում է ենթարկում, կույր հետևում, առանց սեփական քաղաքական դիրքորոշումների ակտիվության: Նման գործելակերպը չի նպաստում քաղաքական համակարգի իրական ժողովրդավարությանը: Մարդիկ չեն արտահայտում իրենց մտքերը։

Рубрика: Քաղաքագիտություն

Կուսակցություններ

Քաղաքական համակարգի ինստիտուտների շարքում կարևոր տեղ են զբաղեցնում քաղաքական կուսակցությունները, որոնք հանդիսանում են քաղաքական համակարգի ամենաքաղաքականացված կառույցները։ Կուսակցություն (լատիներեն՝ part-մաս)։ Քաղաքական կուսակցությունները իրենց ձևավորման և զարգացման ընթացքում անցել են մի քանի փուլեր. ընդհանուր առմամբ առանձնացվում են կայացման 2 հիմնական փուլ։ Առաջին փուլը կուսակցությունների ձևավորման ոչ դասական էտապն է, իսկ երկրորդը՝ դասական շրջանն է։ Ոչ դասական առումով կուսակցությունները հանդես են գալիս դեռևս անտիկ շրջանում, հատկապես Հին հունաստանում, որտեղ նրանք ներկայացնում էին իշխանության համար պայքար մղող խմբավորումների ամբողջություն։ Այդ ժամանակահատվածում կուսակցություններն իրենց անվանումները ստանում էին ըստ իրենց մեջ մտնող մարդկանց բնակության վայրի կամ գործունեության ոլորտի։ Ըստ այդմ էլ հայտնի էին այնպիսի կուսակցություններ, ինչպես օրինակ՝

  • Դաշտավայրային,
  • Լեռնային և այլն։

Դասական առումով կուսակցությունների ձևավորման գործընթացը սկիզբ է առնում 17-րդ դարի կեսերից։ Դասական առումով քաղաքական կուսակցությունները անցել են ձևավորման 3 փուլ։ Առաջին փուլում (17-րդ դարի կես-18-րդ դարի 80-ական թթ.) հանդես են գալիս արիստոկրատական կոտերիաներ(ֆրանսերեն՝ խումբ)։ Երկրորդ փուլում (18-րդ դարի վերջ-19-րդ դարի 60-ական թթ.) խմբավորվում են քաղաքական ակումբները։ Երրորդ փուլում (սկսած 19-րդ դարի 60-ական թթ-ից) առաջանում են զանգվածային կուսակցությունները։

հայտնի կուսակցությունները՝

  1. լիբերալները (նիգեր),
  2. պահպանողականները (տորիներ)։

Առաջին մասսայական կուսակցությունը հանդես է եկել 1861 թ-ին։ Դա Լիբերալ կուսակցությունն էր։ 1863 թ-ին Գերմանիայում ստեղծվել է առաջին բանվորական կուսակցությունը։

Կուսակցությունների տիպաբանության հաջորդ չափանիշը նրանց գործունեության գործելաոճն է։ Սրա հիման վրա առանձնացվում են 3 տիպի կուսակցություններ՝

  • Ավանգարդային
  • Նախընտրական
  • Պառլամենտական կուսակցություններ։

Ավանգարդային կուսակցությունները, որպես կանոն, որդեգրում են ակտիվ քաղաքական գործելաոճ։ Նրանք կողմնակից են քաղաքական պայքարի կոշտ մեթոդների։ Սրաքն իշխանության գալով, որպես կանոն, քաղաքական դաշտից դուրս են մղում իրենց քաղաքական հակառակորդներին և արագորեն սերտաճում են պետական բյուրոկրատական ապարատի հետ։ Ավանգարդային կուսակցության դասական օրինակ է Բոլշևիկյան կուսակցությունը։ Նախընտրական կուսակցությունները հիմնականում վարում են պասիվ քաղաքական գործունեություն։ Նրանք հիմնականում ակտիվանում են ընտրությունների նախաշեմին՝ լուծելով տարբեր մարտավարական խնդիրներ, մասնավորապես, այս կուսակցությունները կարող են հրապարակայնորեն հայտարարություններ անել, աջակցել այս կամ այն թեկնածուներին, մեծամասնության իմիտացի ստեղծելու նպատակով։ Պառլամենտական կուսակցությունները հիմնականում աչքի են ընկնում ակտիվ քաղաքական գործունեությամբ, գործում են մշտապես։ Հիմնականում ներկայացված են լինում երկրի օրենսդիր մարմնում։ Աչքի են ընկնում ճկուն քաղաքականությամբ և փոխզիջումների գնալու ընդունակությամբ։ Սրանք առավել հաճախ ձևավորում էին կոալիցիոն կառավարություն։

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ, հիմնադրվել է 1990թ.) հայաստանյան քաղաքական դաշտում գործող եզակի կազմակերպություններից է, որն ունի տասնամյակների գաղափարական եւ քաղաքական արմատներ: ՀՀԿ-ն որպես իր գաղափարախոսության հիմք՝ ընդունել է Գարեգին Նժդեհի ուսմունքը, իսկ 1967-1987թթ. ընդհատակում գործած Ազգային Միացյալ կուսակցության մի շարք ակտիվ անդամներ առ այսօր էլ շարունակում են իրենց ուրույն գործունեությունը ՀՀԿ շարքերում եւ ղեկավար կազմում: ՀՀԿ-ն գաղափարական-քաղաքական ժառանգորդն է Ցեղակրոն Ուխտերի եւ Ազգային Միացյալ կուսակցության, որոնք հայության համար ճակատագրական օրերին Սփյուռքում եւ Հայրենիքում հանդիսացան հայրենատիրության եւ անկախության գաղափարների ջահակիրները:

Սա Հայաստանում գործող կամ գործած կուսակցությունների ցանկ է։ Հայաստանը բազմակուսակցական երկիր է

ՔաղաքականությունՀայաստան
«Հայաստանի
պետական համակարգը»

շարքի մաս է կազմում


Գործադիր իշխանություն


Օրենսդիր իշխանություն


Իրավական համակարգ


Վարչական համակարգ


Ընտրություններ և քաղաքական համակարգ

Рубрика: Քաղաքագիտություն

Գործառույթներ

Տնտեսական համակարգ-նյութական և ոչ նյութական բարիքներ արտադրողների, սպառողների միջև կարգավորված փոխհարաբերությունների, որոշումներ ընդունելու և իրագործելու մեխանիզմների ու ինստիտուտների ամբողջություն։Տնտեսական համակարգը բարիքների արտադրությունը և սպառումը յուրահատուկ ձևերով կանոնակարգելու գործողությունների ամբողջությունն է: Տնտեսական գործառույթի նպատակն է պայմաններ ստեղ­ծել շուկայական տնտեսության կայացման ու ազատ մրցակցության զարգացման համար, սանձահարել մենատիրությունների չարաշահում­ները շուկայում, նպաստել միջին դասի ձևավոր­մանը, որը պետության տնտեսական ու քաղաքական կայունության հիմքն է:

Ֆինանսներ-ֆինանսների առաջին և գլխավոր գործառույթը բաշխումը և վերաբաշխումն է։ Ֆինանսների միջոցով նախ բաշխվում է և ապա՝ վերաբաշխվում հասարակական ներքին արդյունքը և ազգային եկամուտը։Պետության ֆինանսական գործառույթի նպատակն է, մի կողմից ապահովել օրենքով նախատես­ված հարկերի ու տուրքերի գանձումը, պետական բյուջեի մուտքի կատարումը, մյուս կողմից՝ ճկուն հարկային քաղաքականության միջոցով ձեռնարկատիրական գործունեության զարգացման ու հայ­րենի ապրանքարտադրողների շահերի պաշտպանության համար բնականոն պայմանների ստեղծումը:

Հարկ-պետության կողմից գանձվող ֆինանսական կամ այլ տեսակի տուրք: Հարկերը լինում են ուղղակի և անուղղակի և կարող են վճարվել դրամական միավորով կամ նյութական այլ համարժեքով։

Պետական և տեղական հարկերի հարկային վարչարարությունն իրականացվում է համապատասխանաբար հարկային օրենսդրության կատարման նկատմամբ հսկողություն իրականացնող պետական լիազորված մարմնի և համայնքի հարկային ստորաբաժանումների կողմից:

ա) պետական հարկերը՝

  • շահութահարկ,
  • եկամտային հարկ,
  • ակցիզային հարկ,
  • ավելացված արժեքի հարկ,
  • դրոշմանիշային վճար:

բ) տեղական հարկերը՝

  • գույքահարկ,
  • հողի հարկ,
  • հյուրանոցային հարկ:

Սոցիալական աշխատանք-մասնագիտական գործունեություն, որն օգնում է անհատներին, խմբերին և համայնքներին լուծելու իրենց սոցիալական հիմնախնդիրները՝ այդ նպատակով օգտագործելով առկա միջոցներն ու հնարավորությունները կամ ստեղծելով նորերը։ Պետության սոցիալական գործառույթը կարգավորում է տնտեսական գործընթացները, ստացած միջոցնե­րի հաշվին կենսաթոշակառուների, հաշմանդամների, բազմազավակ ընտանիքների համար ստեղծում համեմատաբար ընդունելի պայման­ներ և սոցիալական այլ ծրագրեր իրականացնում:

Կրթամշակույթ-Պետության կրթամշակութային գործառույթը զբաղվում է ազգի համախմբմամբ, ազգային ինքնագիտակցության զարգացմամբ, ազգային փոքրամասնությունների զարգացման ապահովմամբ, կրթության համընդհանուր և անընդհատ համակարգի կազմակերպմամբ, գիտության և մշակույթի զարգացման օժանդակմամբ, ժողովրդի մշակութային ժառանգության պահպանմամբ:

Рубрика: Քաղաքագիտություն

Քաղաքագիտություն

Բացատրել հետևյալ հասկացությունները։

  1. Դեմոկրատիա-ժողովրդավարություն՝ պետական կառուցվածքի ձև, որի ժամանակ իշխանության գերագույն մարմիններն ընտրվում են ժողովրդի կողմից որոշակի ժամանակով։
  2. Օլիգարխիա-արիստոկրատական շահագործողական փոքրամասնության իշխանություն։
  3. Տիրանիա-Հին Հունաստանում բռնությամբ իշխանությունը զավթած անձի իշխանությունը։
  4. Արիստոկրատիա-կառավարման ձև, երբ պետական իշխանությունը պատկանում է արտոնյալ տոհմիկ փոքրամասնությանը։
  5. Օխլոկրատիա-իշխանություն, ժողովրդավարության այլասերված տեսակը, որը հիմնված է դեմագոգների անընդհատ ազդեցության տակ ընկնող ամբոխի փոփոխվող քմահաճույքների վրա։
  6. Կլեպտոկրատիա(Ավազակապետություն)-քաղաքական համակարգ, որը կոռուպցիայի և պետական հարստության վատնման միջոցով իշխանությունը ծառայեցնում է անձնական կամ խմբակային շահին։