Рубрика: Ճամփորդություն

Հունվարյան ճամբար. ամփոփում

Մենք վայելում էինք մեր ճամբարի վերջին օրերը։ Շատ տխուր էր հրաժեշտ տալ փոքրիկներին ։Նրանք այն փոքրիկներն են, ովքեր ուրախությամբ էին լցնում մեր ճամբարային օրերը և դրական էմոցիաներ էին մեզ պարգևում։

Մենք ծանոթացանք բազմաթիվ երեխաների և ուսուցիչների հետ։Այս ճամբարը կարծես մի փորձություն էր, որը մենք պետք է հաղթահարեինք։ Ես վստահ կարող եմ ասել, որ մենք այդ փորձությունը պատվով հաղթահարեցինք։ Մենք ամեն օր հետաքրքիր նյութեր, խաղեր, հեքիաթներ էինք փնտրում՝ լավ ժամանակ անցկացնելու համար։ Մենք պարտավորված չէինք անում այդ ամենը։ Մենք ամեն ինչ մեծ սիրով և հաճույքով էինք անում։

Մեզ շատ էին ուրախացնում դասավանդողների խրախուսանքներն ու գովեստները։ Մենք նույնիսկ նրանց հետ ընկերացանք։ Այնքան շատ էին մեզ հրավիրում տարբեր դասավանդողներ, որ մենք օր էր լինում 3-4 դասարան էինք մտնում։ Դասավանդողներից մեկը խնդրեց ամեն շաբաթ հաճախել նրանց մոտ։ Շատ հաճելի էր այդպիսի արձագանքներ լսել մանկավարժներից։ Հաշվի առնելով, որ սա մեր առաջին փորձն է։

Արևմտյան դպրոցի դասավանդող՝ Քրիստինե Հովսեփյան

Ճամբարային օրեր.

Ճամբար.Առաջին օր

Ճամբար.Երկրորդ օր

Ճամբար. Երրորդ օր

Հունվարյան ճամբար.Արևելյան դպրոց

Рубрика: Ճամփորդություն

Ճամբար. Երրորդ օր

Կրկին արևմտյան դպրոցում էինք։ Մտանք 2-րդ դասարան։ Երեխաները մի փոքր զարմացած էին, երբ մեզ տեսան։ Մենք մեր ծրագրով ներկայացանք, միասին հեքիաթներ կարդացինք, սովորեցինք նկարել և ծանոթացանք երեխաների հետ։ Այս խմբի երեխաները սկզբում կաշկանդվում էին, բայց մեզ հետ շփվելուց հետո բացվեցին և ակտիվացան։

Երեխաները շատ տաղանդավոր են։ Փոքրիկ Սպարտակը մեր Մանեին հրավիրեց շախմատ խաղալու։ Երեխաները իրենք էին առաջարկում ինչպես անցկացնել ժամանակը։

Ես շատ ուրախ եմ, որ մեր դպրոցը հնարավորություն է տալիս երեխաներին փոքր տարիքից ազատ հայտնել սեփական կարծիքը և լինել ազատ ու հանգիստ շփման մեջ։ Նրանք փոքր տարիքից արդեն ոչ վատ տիրապետում են մի քանի լեզուների։ Ամեն օր գնալով երեխաների մոտ ավելի ու ավելի հեշտ է ստացվում նրանց հետ շփումը և ավելի ենք կապվում նրանց հետ։

Рубрика: Ճամփորդություն

Ճամբար.Երկրորդ օր

Այսօր մեր ճամբարի 2-րդ օրն էր, որը նույնպես շատ լավ անցավ։ Մենք ծանոթացանք նոր երեխաների հետ և այս անգամ մտանք և՛ առաջին դասարան, և՛ երրորդ։ Ժամանակն այնքան լավ էր անցել, որ երեխաներն ու ուսուցչուհիները մեզ կրկին հրավիրեցին և ասացին, որ շատ ուրախ կլինեն, եթե կրկնին հյուր գնանք։

Ես պատկերացում անգամ չունեի, որ երեխաները այսքան մեզ կսիրեն և գրկախառնվելով մեզ հրաժեշտ կտան։ Մենք նրանց էինք ուրախացնում, նրանք՝մեզ։Ունեցանք լավ հագեցաց օր։

Ես պատրաստել եմ տեսահոլովակ, որի մեջ մեր այսօրվա օրն է։

Բարի դիտում։
Рубрика: Ճամփորդություն

Ճամբար.Առաջին օր

Այսօր մեր ճամբարի առաջին օրն էր։ Մենք առաջին անգամ պետք է աշխատեինք երեխաների խմբի հետ։ Ես անընդհատ մտածում էի, որ մի բան կարող է այն չլինել և երեխաները մեզ չեն հավանի, նրանց հետաքրքիր չենք լինի։ Սակայն ի ուրախություն մեզ եղավ հակառակը։

Մենք գնացինք Արմտյան դպրոց և մտանք առաջին դասարան ։ Ներկայացանք երեխաներին և ծանոթացանք նրանց հետ։ Երեխաները շատ ուրախ էին,երբ լսեցին մեր առաջարկները։ Մենք դերերով հեքիաթ կարդացինք, որը նրանց շատ դուր եկավ, նույնիսկ խնդրեցին կրկնել ։ Նրանց հետ քննարկեցինք հեքիաթը, և նրանք ոգևորված պատմում էին իրենց տարբերակները։ Ավելի լավ ծանոթանալուց հետո սկսեցինք միասին նկարել։

Մենք նրանց գրատախտակին ցույց էինք տալիս հեշտ նկարելու ձևը և օգնում նրանց նկարել։ Շատ զարմացած էի, որ այդ տարիքի երեխաները կարողանում են այդպես սիրուն նկարել։

Մենք ունեցանք հիանալի օր և փորձ ձեռք բերեցինք։ Ես շատ սիրեցի այդ երեխաներին և ուրախ կլինեմ նորից այցելել նրանց մոտ։

Рубрика: Ճամփորդություն

Քայլք Աշտարակով

Ես առաջին անգամ էի գնում Աշտարակ։ Եղանակին նայելով չէի պատկերացնում, որ մի քանի ժամվա ընթացքում կունենամ այդպիսի հավես օր։ Մենք քայլեցինք շարժվող կամուրջով։ Երբ կանգնեցի կամուրջի վրա սկզբում ոչինչ չէի զգում, սակայն մի քանի քայլեր անելուց հետո սիրտս սկսեց արագ զարկել, երբ այդ մեծ կամուրջը սկսեց շարժվել։

Մենք շփվեցինք տեղի եկեղեցու տերտերի հետ։ Նրան տվեցինք բոլոր այն հարցերը, որոնք մեզ հետաքրքրում էր, և նա մեծ հաճույքով պատասխանում էր դրանց։

Ամենատպավորիչը՝ ուրիշի բակերից մրգեր գողանալն էր։ Մեզ նույնիսկ հրավիրեցին իրենց։ այգի և հյուրասիրեցին ։

Մենք հարցազրույց էինք վերցնում տեղի մարդկանցից և հետաքրքիր հարցեր էինք տալիս՝ ավելի ուրախ դարձնելով մեր օրը։

Рубрика: Ճամփորդություն

Գյումրին ՍիրեմԳը

Երկրորդ անգամ էի գնում Գյումրի։ Բայց այս անգամ ես ուրիշ կողմից բացահայտեցի այն։

Գնացքի մեջ մենակ մեր ձայնն էր լսվում՝ խաղերի, զրույցների , ծիծաղի։ Մեզ դիմավորեց Կառլենը՝ մեր գիդը։ Նա շատ հավես, հումորով, վառ ներկայացրեց ամեն ինչ։ Ու ամենակարևորը նա մեզ հետ խոսում էր Գյումրու բառբառով։

Մենք մի քանի ժամվա ընթացքում ահագին տեղեր հաճախեցինք։

Մինի թանգարան մտանք։ Անհավատալի էր, որ այս ամենը 80,90%-ով պատրաստված են թղտից, և աշխատում են։

Մենք հանդիպում ունեցանք անձնագրով իտալացի՝ հոգով գյումրեցի Անտոնիո Մոնտալտոի հետ։Ծանոթացանք նրա շքեղ գործերի հետ։

Չկարողացանք իհարկե անտարբեր անցնել կարուսելների կողքով։ Ընկանք մանկության գիրկը և մեզ կանգնեցնելն անհնար էր։ Այնքան էինք ուրախանում ամեն կարուսել նստելուց, ոնց որ առաջին անգամ էինք նստում։

Քայլեցինք ինչպես գյումրեցիք են ասում հոլիվուդյան փողոցներով։ Մտանք Զանան Տարազ, հին վարսավիրանոց, վառեմ-մարեմ և այլն։

Ես այնքան տպավորված էի, որ նաև տեսահոլովակ եմ պատրաստել, որը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ։

Рубрика: Ճամփորդություն

Հունիսյան ճամբար. առաջին շաբաթ

Ոնց հասկացա սա իմ առաջին ու վերջին հունիսյան ճամբարն է։ Ընկերներս միշտ ասում էին, որ այն շատ հավես է անցնում և անպայման պետք է մասնակցել։ Եվ իրոք դեռ առաջին շաբաթն է , բայց շատ հավես օրեր ունեցանք։

Մենք առաջին օրը քննարկումներ արեցինք՝ մեր հետագա պլանների մասին։

Հետո մենք մասնակցեցինք փոքրիկ սպորտային մրցույթի։ Ես նույնպես մասնակցեցի։ Մրցույթից հետո հանգստացանք և բարձրացանք ցուցահանդեսի։ Դա մեր դպրոցի շրջանավարտների ցուցահանդեսն էր՝ «Ցտեսություն-ցնծություն»։ Այնքան սիրուն կադրեր կային, բոլորը հիացաց նայում էին, ու նկարում։

Հաջորդ օրը մենք ունեցանք շատ հետաքրքիր կինոդիտում։ Դա իսպանական “El cuerpo” ֆիլմն էր։ Ֆիլմը շատ հետաքրքիր էր և անկանխատեսելի։ Մենք բոլորս փորձում էինք գուշակումներ անել , բայց ամեն կադր հետո փոխում էինք մեր կարծիքը։ Արդեն ֆիլմի կեսից ես ճիշտ գուշակեցի, բայց էլի կասկածներ կային։

Հետաքրքիր օրերից է խոհանոցային օրը։ Մենք ընտրեցինք ավագներ,և թիմի ավագները հերթով թերթիկներ հանեցին, որտեղ գրված էին անուններ։Եվ այդ միջոցով թիմերի բաժանվեցինք։ Նույն ձևով էլ ընտրեցինք, թե որ թիմը ինչ է պատրաստում։ Մեր թիմին ընկավ աղանդները,և մենք պատրաստեցինք pancake 🥞: Ամեն ինչ շատ համով էր ու սիրուն։

Եվ շաբաթվա վերջին օրը մենք բոլորս գնացինք վերջին զանգին՝ հրաժեշտ տալու մեր շրջանավարտներին։

Рубрика: Ճամփորդություն

Ռազմամարզական ճամբար. Արատես

Արատես 2-րդ անգամ էի այցելում, և հոյս էի պահում , որ այս անգամ ավելի լավ կանցնի ։

Սկզբում մենք ճանապարհվեցինք դեպի Շատին գյուղ։ Կանգնեցինք տեղի գյուղի դպրոցում, շրջեցինք դպրոցով , և դպրոցի աշակերտների ուղեկցությամբ շարժվեցինք դեպի Շատինավանք։ Ուժեղ անձրև և կարկուտ սկսվեց, բայց դա մեզ չխանգարեց հաղթահարել բարձունքը ։Մենք բոլորս իրար օգնելով կարողացանք դա անել ։ Թեև թրջվել էինք, սակայն լավ էմոցիաներ ստացանք, և բոլորս գոհ էինք մեզանից։

Այնուհեև շարժվեցինք Արատես։ Ջոկատների բաժանվեցնք։Եվ Մեր հրամանատարի հետ ունեցանք քննարկումներ։

Երկրորդ օրը առավոտյան՝ հրամանատարի ուղեկցությամբ ,մենք շարժվեցինք դեպի Վայքի ռազմաբազա։ Անտառի այդ սարերի մեջ մի փայտե տնակ էր՝ գետի ափին։

Տարածքի հետ ծանոթացանք և շարվեցինք ջոկատներով։ Հերթով սկսեցինք կրակել և ծանոթանալ տարբեր ռազմական գործիքների հետ։ Որոշեցինք գիշերային հերթափոխությունը։ Եվ երեք ժամը մեկ՝ զենքերով, մենք հերթափոխություն էինք անում։

Երրորդ օրը մենք արթնացանք և իսկույն իջանք մարզվելու։ Մարզանքից հետո մենք նորից կրակեցինք։Եվ փոքրիկ նախաճաշից հետո գնացինք Արատես ։ Այնքան հավես էր ամեն ինչ կազմակերպված, կարծես իսկականից ծառայության էինք եկել։ Վստահ եմ բոլորս լավ էմոցիաներ ստացանք։

Արատեսում մեզ այցելեց Զանգակատան հրամանատար՝ Վահան Յայլոյանը և խարույկի շուրջ, ունեցանք շատ հետաքրքիր զրույց։ Նա մեզ պատմեց իր կյանքի փորձերից, և լավ խորհուրդներ տվեց մեզ։

Հաջորդ օրը նախաճաշելուց հետո մենք մաքրեցինք տարածքը և ճանապարվեցինք Երևան։

Իմ սպասումները արդարացվեցին և ամեն ինչ ավելի լավ էր քան ես պատկերացնում էի։

Рубрика: Ճամփորդություն

Դեպի Թաքնված ջրվեժ…

Շատ եմ սիրում Հայաստանում ճամփորդել։ Մանավանդ եթե նոր վայրերի հետ եմ ծանոթանալու։ Այսպիսի մի հետաքրքիր ճամփորդություն էր մեր այցը՝ դեպի Դիլիջան։

Մենք առաջին հերթին գնացինք՝ դեպի Թաքնված Ջրվեժ։ Ամբողջ խմբով ուրախ երգելով պարելով՝ անտառների միջով գտանք այդ Ջրվեժը։ Այնքան սիրուն էր բնությունը։ Մի հեքիաթային վայր էր ։

Ինչ Դիլիջան՝ առանց Հաղարծին։ Հաղարծինի համալիրի կազմում են երեք եկեղեցի, երկու գավիթ (մեկը՝ ավերված), սեղանատուն, աղոթարաններ, խաչքարեր։ Վանական համալիրը կառուցվել է 10-13-րդ դարերի ընթացքում։ Որպես ուսումնագիտական կենտրոն հիշատակվում է 13-րդ դարի առաջատար մշակութային կենտրոնների շարքում։ Մենք քայլեցինք, մոմ վառեցինք, գաթա կերանք և նորից ճամփա ընկանք։

Արշավը շարունակվեց դեպի Ջուխտակ վանք։ Վանքը բաղկացած է երկու առանձին եկեղեցիներից՝ Սուրբ Աստվածածին և Սուրբ Գրիգոր, և շուրջը տարածված գերեզմանոցից։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 13-րդ դարում։ Կենտրոնագմբեթ, որմնամույթերի վրա հենվող 4 կամարով։

Մենք այնքան շատ էինք քայլել, բայց միևնույն է չէինք զգում հոգնածությունը ։ Այնքան սիրուն էր ամեն ինչ՝ բնությունը, ճանապարհը, եղանակը, մարդիկ…