Рубрика: Իրավունք

Սահմանադրական դատարան

Սահմանադրական դատարան, պետական իշխանության դատական ճյուղին պատկանող սահմանադրական վերահսկողության մարմին, որի իրավասության ներքո է գտնվում սահմանադրությանը իրավական նորմերի համապատասխանության գնահատումը։ Սահմանադրական դատարանը (ի տարբերություն մնացած բոլոր դատարանների) իրավունք ունի ուժը կորցրած ճանաչել օրենքը կամ նորմատիվ իրավական ակտը, եթե այն ճանաչվի հակասահմանադրական։

Առաջին անգամ սահմանադրական դատարան ստեղծվել է Ավստրիայում (Ավստրիայի սահմանադրական դատարան) 1920թվականին։ Նրա կոնցեպցիան մշակել է ավստրիացի իրավաբան Հանս Կելզեն։

Երկրորդ համաշխարհային պատերազմիցհետո սահմանադրական դատարան ստեղծվեց ԳԴՀ-ում (ԳԴՀ-ի սահմանադրական դատարան), այնուհետև Ֆրանսիայում՝ 1958 թվականին Հինգերորդ հանրապետության հիմնադրման ժամանակ (Ֆրանսիայի սահմանադրական դատարանը՝ դատական գործառույթների հետ միասին, սակայն սահմանափակ լիազորություններով), 1980 թվականին Բելգիայում՝ երկրի ֆեդերալիզացման ժամանակ (Բելգիայի սահմանադրական դատարանը, որը սկզբում անվանվել է Արբիտրաժային, սակայն հենց սկզբից ունեցել է սահմանադրական լիազորություններ)։

1963 թվականին ստեղծվեց Հարավսլավիայիսահմանադրական դատարանը, 1986թվականին Լեհաստանում, իսկ 1990-ական թվականների սկզբին՝ գործնականում բոլոր արևելաեվրոպական պետություններում (այդ թվում Ռուսաստանում՝ Ռուսաստանի սահմանադրական դատարան)։

Խորհրդային միությունում 1989 թվականի դեկտեմբերի 23-ի ԽՍՀՄ № 973-I «ԽՍՀՄ-ում սահմանադրական վերահսկողության մասին» օրենքով սահմանադրական հսկողության գործառույթները հանձնարարվում էին օրենսդիր մարմիններին՝ Ազգային պատգամավորների խորհրդին։ ԽՍՀՄ ազգային պատգամավորների համագումարի ժամանակ ձևավորվեց Սահմանադրական հսկողության հանձնաժողով։ Նմանատիպ հանձնաժողովներ ստեղծվեցին և՛ դաշնակիցների Գերագույն Խորհուրդների օրոք (բացառությամբ Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության, որտեղ նման հանձնաժողով այդպես էլ չստեղծվեց), և՛ ինքնիշխան հանրապետությունների օրոք։

Մի շարք պետություններում չկան սահմանադրական դատարաններ, իսկ օրենքների սահմանադրականությունը որոշելու, սահմանադրությանը հակասող օրենքների ուժը կորցրած ճանաչելու լիազորություն ունի Գերագույն դատարանը (օրինակ՝ ԱՄՆ-ի Գերագույն դատարանը, Շվեյցարական գերագույն դատարանը, այդպես էր նաև ԽՍՀՄ-ում՝ 1924 թվականի սահմանադրությամբ)։

Рубрика: Իրավունք

Աշխատանքային պայմանագիր.

Աշխատանքային պայմանագիր, երկկողմանի պայմանագիր աշխատողի և գործատուի միջև, ըստ որի՝ աշխատողը պարտավորվում է գործատուի համար որոշակի աշխատանք կամ մատուցել որոշակի ծառայություններ։

Աշխատանքային պայմանագրերի կնքման հիմնական ձևը դա գրավոր կերպով կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու ձևն է։

Աշխատանքային պայմանագիրը կնքվում է երկու օրինակից։ Սկզբում պայմանագիրը ստորագրում են գործատուն, գործատուի ներկայացուցիչը և աշխատողը։

Մյուս օրինակը պահվում է գործատուի մոտ՝ անախորժություններից խուսափելու համար։ Երկրորդ օրինակը պահվում է աշխատողի մոտ։ Աշխատանքային պայմանագիրը նույն օրը (կնքման օրը) գրանցվում է գործատուի աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանում։

Աշխատանքային պայմանագրի գրանցման կարգը, գրանցամատյանի ձևը, դրա վարման ու պահպանման կարգը սահմանում է տվյալ երկրի կառավարությունը։

Գործատուն աշխատողին թույլատրում է անցնել աշխատանքի միայն այն ժամանակ, երբ պայմանագիրը կնքվում է և երկրորդ օրինակը գործատուի մոտ է։

Աշխատանքի ընդունման ժամանակ գործատուն կամ նրա կողմից լիազորված անձը, որը ունի քաղաքացիություն և համապատասխանում է նվազագույն ստանդարտներին, պարտավոր է աշխատանքի ընդունվող անձի ստորագրությամբ ծանոթացնել աշխատանքի պայմաններին, ինչպես նաև կոլեկտիվ պայմանագրի առկայության դեպքում նաև կոլեկտիվ պայանագրին, ներքին կարգապահական կանոններին, աշխատավայրում նրա աշխատանքը կանոնակարգող այլ իրավական ակտերին։

Եթե աշխատանքային պայմանագրով այլ բան նախատեսված չէ, աշխատողը պետք է անցնի աշխատանքի՝ պայմանագրի կնքման հոջորդ օրը:

Աշխատանքային պայմանագրում նշվում է նաև աշխատանքի վայրը, կառուցվածքային ստորաբաժանումները, աշխատանքը սկսելու ամսաթիվը, մասնագիտության անվանումը՝ նշելով որակավորման ներկայացվող պահանջները կամ աշխատանքային գործառույթները, կողմերի իրավունքները և պարտականությունները, վարձրատրության պայմանները, աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը։

Առանձին դեպքում աշխատանքային օրենսդրությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով կարող են սահմանվել աշխատանքային պայմանագրում ամրագրման ենթակա այլ պայմաններ։

Տարիքային սահմանափակումներ

  • 0-14 տարեկան անձիք կարող են ընդգրկվել որոշ ստեղծագործական աշխատանքներում՝ ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ խնամակալի կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի գրավոր համաձայնության դեպքում, եթե աշխատանքը չի վնասում նրանց առողջությանը, անվտանգությանը, կրթությանը և բարոյականությանը:
  • 14-16 տարեկանանձանց կարելի է ընդունել աշխատանքի ծնողներից մեկի կամ որդեգրողիկամ հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ, եթե աշխատանքը չի վնասում նրանց առողջությանը, անվտանգությանը, կրթությանը և բարոյականությանը:
  • 16-18 տարեկան անձանց կարելի է ազատ ընդունել կրճատ տևողությամբ (շաբաթական մինչև 36 ժամ) աշխատանքի:

ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎՓԱՍՏԱՑԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱԳՈՒՄ

Անօրինական է համարվում այն աշխատանքը, որն իրականացվում է առանց աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին հրամանի:

Աշխատողի պահանջով փաստացի աշխատանքային հարաբերությունների առկայության փաստը կարող է հաստատվել դատարանի վճռով: Փաստացի աշխատողի հետ աշխատանքային պայմանագիր կամ աշխատանքի ընդունման մասին հրաման չունենալու դեպքում` գործատուն կարող է ենթարկվել վարչական, հարկային ու աշխատանքային օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության:

Անօրինական չի համարվում կամավոր աշխատանքը և/կամ օգնություն ցուցաբերելու նպատակով կատարված աշխատանքը:

Рубрика: Իրավունք

Ընտանեկան Իրավունք

Հայաստանում ամուսնաընտանեկան հարաբերությունները, այդ թվում՝ ամուսնությունը, ամուսնալուծությունը, ամուսնական պայմանագիրը, ծնողների ու երեխաների իրավունքների ու պարտականությունների իրականացման կարգը սահմանված են Ընտանեկան օրենսգրքով:

Հայաստանում ճանաչվում են պետական գրանցում ստացած ամուսնությունները: Ամուսնալուծությունները կատարավում են  քաղաքացիական կացությունների գրանցման մարմնին դիմում ներկայացնելու միջոցով կամ դատական կարգով (օտարերկրյա դատարանների ակտերը ճանաչվում են միջազգային պայմանագրի ու փոխադարձության առկայությունից անկախ)․ երկու դեպքում էլ ամուսնալուծության պատճառներին նշանակություն չի տրվում: 

Թույլատրված է ամուսնական պայմանագրի կնքում, որով կարող են կարգավորվել բացառապես ամուսինների գույքային հարաբերությունները: Երեխաների դաստիարակության ու ալիմենտներին առնչվող հարցերով ծնողները կարող են կնքել համաձայնագիր կամ լուծել իրենց վեճը դատական կարգով (բնակության վայրի սահմանում, տեսակցության կարգի սահմանում, ալիմենտի բռնագանձում): 

Հայաստանը «Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին» Հաագայի Կոնվենցիայի անդամ է: Հայաստանը նաև մասնակցում է երեխայի իրավունքների պաշտպանությանը վերաբերվող և ընտանեկան հարցերով միջազգային համագործակցությունը կարգավորող մի շարք այլ պայմանագրերի, որոնց հիման վրա հնարավոր է օտարերկրյա ընտանեկան ոլորտի ակտերի ճանաչումը և կիրարկումը ՀՀ տարածքում:

Ամուսնաընտանկան իրավունքի ոլորտում Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի փորձառությունը ներառում է առավելապես բարդ, ներառյալ անդրասահմանային կամ մի քանի երկների իրավասություններ ներառող գործերով ծառայությունների մատուցումը: Ընտանեկան գործերի շրջանակներում ու դրանցով պայմանավորված պայմանագրային, գույքային, քրեական գործեր առաջանալու դեպքում Ընկերությունը մասնագիտական կարողությունները թույլ են տալիս համապարփակ ծառայություններ մատուցել նաև բոլոր հարակից գործերով:

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակ մի շարք միջազգային իրավաբանական ընկերությունների միությունների անդամ է, ինչի շնորհիվ գործնականում կարողանում է սեղմ ժամկետներում օտարերկրյա իրավունքներին առնչվող հարցերով աջակցել հաճախորդներին՝ ապահովելով համապատասխան արտասահմանյան իրավունքի մասնագետների ներգրավվածությունը:

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը ամուսնաընտանեկան գործերով մատուցում է հետևյալ ծառայությունները՝

  • Ամուսնաընտանեկան հարցերով իրավական ընդհանուր խորհրդատվություն,
  • Ամուսնական պայմանագրերի կազմում և աջակցություն դրանց նոտարական վավերացման և դրանից բխող գործընթացների կազմակերպման հարցերում,
  • Երեխանների դաստիարակության և ալիմենտներին առնչվող հարցերով համաձայնագրերի կազմում և դրանց նոտարական վավերացման աջակցություն,
  • Ամուսնալուծության՝ դատական կարգով ներկայացուցչության իրականացում,
  • Ամուսինների, ներառյալ նախկին ամուսինների միջև առկա վեճերով արտադատական բանակցությունների վարում,
  • Հայրության ճանաչման գործերով դատական ներկայացուցչություն,
  • Երեխաների խնամքի, բնակության վայրի որոշման և տեսակցության կարգի սահմանման հարցերում դատական պաշտպանություն, ներառյալ ներկայացուցչություն խնամակալության և հոգաբարձության մարմիններում և դատարանում,
  • Ալիմենտի բռնագանձման վերաբերյալ գործերով ներկայացուցչություն դատարանում,
  • Ամուսիների համատեղ սեփականություն հանդիսացող գույքի բաժանման վերաբերյալ դատական ներկայացուցչություն,
  • Ծնողական իրավունքների արտադատական և դատական պաշտպանություն,
  • Ծնողական իրավունքների սահմանափակման կամ ծնողական իրավունքներից զրկելու հետ կապված գործերով դատական ներկայացուցչություն
  • «Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին» Հաագայի Կոնվենցիայով նախատեսված ընթացակարգերով ներկայացուցչություն, ներառյալ Հայաստան անօրինական տեղափոխված կամ Հայաստանում անօրինակ պահվող երեխայի վերդարձի վերաբերյալ դիմումով գործերի վարույթով, ինչպես նաև ՀՀ-ից ապօրինի տեղափոխված երեխաների վերադարձի հետ կապված գործընթացների կազմակերպում ՀՀ-ում և արտերկրում
  • Ամուսնաընտանեկան ցանկացած այլ հարցով խորհդատվություն և դատական ներկայացուցչություն

հայկական ընտանիքի վերաբերյալ հանրային դիսկուրսների, ընտանիք ինստիտուտի պահպանության ու պաշտպանության, հասարակության մեջ կանանց դերի բարձրացման և, այդ փաստով պայմանավորված, ընտանիքում կանանց կարգավիճակի, երեխաների իրավունքների վերաբերյալ ընկալումների փոփոխության հետ, առաջ են գալիս մի շարք խնդիրներ, որոնք պարզաբանման կարիք ունեն։ Ի վերջո, ինչ փոփոխություններ է ապրում ընտանիքը արդի ժամանակաշրջանում, ինչպե՞ս են այդ փոփոխություններն արդացոլվում ընտանեկան իրավահարաբերություններում, ինչ իրավական նոր կարգավորումներ են ի հայտ գալիս միջազգային և ներպետական օրենսդրության մեջ, որոնք նպաստում են ընտանիք իստիտուտի արդիականացմանը։

Ի տարբերություն հետխորհրդային երկրների, եվրոպական բոլոր երկրներում ընտանեկան իրավունքը համարվել և համարվում է ոչ թե իրավունքի ինքնուրույն ճյուղ, այլ քաղաքացիական իրավունքի ենթաճյուղ։ Այդ մոտեցումը պայմանավորված է նրանով, որ եվրոպական երկրներում ամուսնությունը համարվում է կնոջ և տղամարդու միջև կնքված քաղաքացիաիրավական գործարք, նույնն է՝ պայմանագիր։ Ուստի, ամուսնության էության վերաբերյալ պատկերացմաբ է պայմանավորված, թե ինչ ուղղությամբ կզարգանա ՀՀ ընտանեկան իրավունքն ու դրա կարևորագույն ուղղությունները։ Ընտանեկան իրավունքի վերաբերյալ գիտական շրջանակներում ընդունված է երեք հայեցակարգ․

  • ամուսնություն-խորհուրդ,
  • ամուսնություն-պայմանագիր,
  • ամուսնություն-հատուկ ինստիտուտ։

Դատաստանագրքով։ Հայ իրավունքի համաձայն պսակադրության անհրաժեշտ պայմաններն էին․

  • մենամուսնությունը
  • ամուսնական չափահասսությունը
  • ամուսնացողների փոխադարձ համաձայնությունը
  • ծնողների համաձայնությունը
  • արյունակցական չհասությունը
  • դավանակից լինելը [4]

Ամուսինները միմյանց հանդեպ ստանձնում էին նաև փոխադարձ իրավունքներ ու պարտավորություններ, որոնցից էին հարգանքը, հավատարմությունը, միմյանց մասին անվանարկող լուրեր չտարածելը, տնտեսությունը համատեղ վարելը։ Ընտանիքի ներսում կատարվում էր աշխատանքի բաժանում [5]:

Ամուսնալուծության դեպքում տղամարդը կնոջից իրավունք ուներ բաժանվելու 3 հիմքով, իսկ կինը՝ 6։

Ըստ այդմ, տղամարդը կնոջից բաժանվելու իրավունք ուներ․

1. կնոջ անհավատարմության,

2. բորոտության, պիսակության, դիվահարության, գոնջության

3. կախարդության և մասամբ նաև ամլության դեպքերում։

Կինն իր ամուսնուց բաժանվելու իրավունք ուներ․

1. ամուսնու անհավատարմության

2. կախարդության

3. անկարության

4. անասնապղխության

5. կնոջ նկատմամբ գործադրվող բռնության

6. գողության դեպքերում։

Այսպիսով, կնոջ հանդեպ բռնությունը հայ ընտանեկան իրավունքում ունեցել է հստակ դատապարտում և ամուսնալուծության համար հիմք է հանդիսացել, ինչը գալիս է ապացուցելու, որ հայ ավանդական ընտանիքը բռնության կրող չէ։

Рубрика: Իրավունք

Իրավունք

Իրավունք, հասարակական հարաբերությունների կարգավորիչներից մեկը, որը առաջացել է հասարակության շերտավորմանը զուգընթաց՝ դասակարգային հարաբերությունների ծագման ընթացքում՝ որպես տիրող դասակարգի՝ օրենքի աստիճանի բարձրացված կամքի դրսևորում, որն սկզբում արտահայտվել է սովորույթներում, հետագայում դարձել օրենք։

«Իրավ» նշանակում է ճշմարիտ, իրոք։ Ուրեմն, իրավունք բառը նշանակում է ճշմարիտ, իրավացի, արդար լինելը։ Որոշ լեզուներում, օրինակ` ռուսերենում և անգլերենում, իրավունք բառը նշանակում է «աջ», այսինքն` արդար, անխարդախ։ «Իրավունք» բառն օգտագործվում է եզակի և հոգնակի թվերով։ Որպես եզակի իրավունք, այն նշանակում է համակարգ, որտեղ ամեն ինչ, անգամ պետական բարձրագույն իշխանությունը ենթարկվում են իրավական պահանջներին։ Այս իմաստով հասարակագետները խոսում են իրավունքի գերակայությոան մասին։ Բառն օգտագործվում է հոգնակի թվով մարդու իրավունքների մասին խոսելիս։ Այս առումից իրավունքը շատ մոտ է ազատությանը, և մարդու իրավունքներն ու ազատություները համարյա հոմանիշներ են։ Իսկ ի՞նչ կապ ունի իրավունքը պատախանատվության հետ։ Իրավունքը և պատասխանատվությունը նույն մետաղադրամի տարբեր կողմերն են։ Միայն իրենց իրավունքների մասին աղաղակող մարդիկ երբեմն մոռանում են, որ իրավունքները ծնում են նաև պատասխանատվություն, իսկ պատասխանատվության իրականացումը ծնում է իրավունք։ Իսկ ի՞նչ է պատասխանատվությունը։ Պատասխանատվության խնդիրն առաջ է այն հասարակություններում, որոնցու կան ազատ անհատներ։ Պատասխանատու լինել`նշանակում է գիտակցել ու հիմնավորել սեփական գործողություններն ու դրանց հետևանքները։

Իրավունքը օգտագործվում է՝ ցույց տալու բոլոր իրավական երևույթները(ներառյալ բնական իրավունքը, օբյեկտիվ և սուբյեկտիվ իրավունքը)։

Թեոլոգիական տեսության համաձայն՝ օրենքները գոյություն են ունեցել միշտ և հանդիսանում են աստվածային պարգև։ Դրանք հասարակական հարաբերությունները կարգավորում են բարու և արդարության իդեալներին համապատասխան, որը տրված է Երկնքից։

Բնական իրավունքի տեսության համաձայն՝ մարդը և քաղաքացու ի ծնե օժտված է անձեռնմխելի բնական իրավունքներով (կյանքի իրավունք, ազատության իրավունք, հավասարություն և այլն), որոնք չի կարելի փոփոխել կամ վերացնել։ Օրենքները համապատասխանում են մարդկանց բարոյական սահմանումներին և չեն կարող գոյություն ունենալ առանց դրանց։

Հոգեբանական տեսության համաձայն, իրավունքը մարդկանց հոգեբանական ապրումների արդյունք է։ Պետության օրենքները կախված են մարդկանց հոգեբանությունից։

Պատմական տեսության համաձայն՝ կյանքի հակասությունները լուծելու անհրաժեշտությունը բերում է իրավունքի առաջացմանը, որը հնարավորություն է տալիս վերացնել տարաձայնությունները և մարդկանց վարքագծի կարգ սահմանել։ Իրավունքը նախ և առաջ ծագում է մարդու գիտակցության մեջ, այնուհետև ամրագրվում է օրենքներում։ Իրավական նորմերը կարող են փոփոխվել, քանի որ փոփոխական են նաև կյանքի այն ոլորտները, որոնք կարգավորվում են։

Նորմատիվ տեսության համաձայն՝ պետությունը թելադրում է մարդկանց վարքագծի մոդելներ։ Իրավունքը բխում է պետությունից և հանդիսանում է նորմերի բուրգաձև համակարգ։

Պոզիտիվիստական տեսության համաձայն` իրավունքի նորմերը սահմանված են բացառապես օրենքներում և այլ նորմատիվ իրավական ակտերում։ Իրավունք սահմանող նորմերը պետք է միշտ գործեն, անկախ այն հանգամանքից, թե այդ նորմերը հակասանում են բարոյականությանը, թե ոչ։

Մարքսիստական տեսության համաձայն՝ իրավունքը բխում է պետությունից և կախված է հասարակության սոցիալ-տնտեսական գործոններից։

Հաշտարարական տեսության համաձայն` իրավունքը տարբեր միմայնց հետ պայքարող կողմերի փոխզիջման արդյունք է։

Ռեգուլյատիվ տեսության համաձայն` իրավունքը ծագել է այն ժամանակ, երբ մարդիկ պահանջ են ունեցել կարգավորելու իրենց միջև ծագած հարաբերությունները պետության միասնականությունը ապահովելու անհրաժշետության նպատակով։

Իրավունքը ներառում է բազմաթիվ իրավական համակարգեր, որոնք իրարից տարբերվում են որոշակի առանձնահատկություններով։ Նեղ իմաստով իրավական համակարգը որոշակի պետության իրավունքն է՝ ազգային իրավական համակարգը։ Լայն իմաստով այս կատեգորիան ներառում է համանման իրավական հատկանիշներ ունեցող իրավական ընտանիքներ։
Իրավական համակարգերի դասակարգման համար հիմք են ընդունվում հետևյալ չափորոշիչները.

Մարդու իրավունքներ, բոլոր մարդիկ ունեն հավասար իրավունքներ, և այդ իրավունքներն անօտարելի են՝ անկախ իրավունքի տեսակից, բնակության վայրից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, ազգային պատկանելությունից կամ կրոնից։

«Մարդու իրավունքներ» արտահայտությունը հանրաճանաչ արտահայտություն է, քանի որ մեր օրերում չկան այնպիսի անձինք, ովքեր գոնե մեկ անգամ լսած չլինեն այս արտահայտության մասին։ Մարդու իրավունքների սահմանման վերաբերյալ կան բազմաթիվ բացատրություններ տարբեր մասնագետների կողմից։ Դրանցից որոշներն էլ հաճախ այնքան տարբեր են լինում, որ հակասությունների տեղիք են տալիս։ Սակայն ավելի հաճախ օգտագործվում են մարդու իրավունքների վերաբերյալ հետևյալ սահմանումերը:

  1. Մարդու իրավունքները կոչված են ապահովելու յուրաքանչյուր անձի` հասարակության մնացած անդամների և պետական մարմինների կողմից իր մարդկային արժանապատվությանն ու պատվին համապատասխան վերաբերմունքի արժանանալու իրավունքը։
  2. Մարդու իրավունքներն ամեն տեսակ անարդարությունների դեմ պայքարելու բարոյապես արդարացված միջոց են։
  3. Մարդու իրավունքներն ստիպում են, որ դատարաններն ու ոստիկանությունըպաշտպանեն հանցագործներին և ահաբեկիչներին` ի հաշիվ ժողովրդի մեծամասնության միջոցների և անվտանգության։
Рубрика: Իրավունք

Օ. Ջեյ Սիմփսոնի գործը

Սպանություն

Սիմփսոնի գործը (ժողովուրդն ընդդեմ Սիմփսոնի բնօրինակ փաստաթղթերում) — ամերիկացի ֆուտբոլիստ և դերասան Օ. Ջեյ Սիմփսոնի դատավարությունը, ով մեղադրվում էր իր նախկին կնոջ՝ Նիկոլ Բրաուն Սիմփսոնի և նրա ընկերոջ՝ Ռոնալդ Գոլդմանի սպանության մեջ։

Կասկածյալը Նիկոլ Բրաունի հետ հանդիպում էր 1977 թվականից, երբ դեռ ամուսնացած էր իր առաջին կնոջ հետ: Նրանք պաշտոնապես հաստատեցին իրենց հարաբերությունները նոր կնոջ հետ մի քանի տարի անց՝ 1985 թվականին, իսկ 1992 թվականին Օ. Ջեյն ու Նիկոլը բաժանվեցին։

Հայտնի է, որ 1989 թվականին Նիկոլը դիմել է ոստիկանություն, «քանի որ Օ.Ջեյը պատրաստվում էր սպանել նրան»։ Երբ ոստիկանական հանդերձանքը հասավ Սիմփսոնների տուն, Նիկոլին դաժան ծեծի ենթարկեցին: Ավելի ուշ նա հրաժարվեց իր մեղադրանքից, և իշխանությունները չկարողացան պատասխանատվության ենթարկել ամուսնուն:

Կրկնակի սպանությունը կատարվել է 1994 թվականի հունիսի 12-ի ուշ երեկոյան Սիմփսոնների նախկին տանը։ Նախօրեին Սիմփսոնը և Նիկոլը ներկա էին դպրոցական միջոցառմանը, որտեղ ելույթ էր ունենում նրանց ութամյա դուստրը՝ Սինդին (վերջինս հինգ տարեկան եղբոր՝ Ջասթինի հետ միասին, այդ պահին երկրորդ հարկի մանկական ննջասենյակում էր։ սպանություն):

Այդ երեկո մարզուհու նախկին կինը՝ Նիկոլը, ճաշել է ռեստորանում։ Նա, ըստ հետաքննության, այնտեղ մոռացել է իր ակնոցը, իսկ իր ծանոթ մատուցող Ռոնալդ Գոլդմանը ակնոցը տուն է բերել Նիկոլին։ Ենթադրվում է, որ նրանք իրենց ծանոթության այդ փուլում սիրեկաններ են եղել։

Երկուսն էլ սպանվել են գերմանական արտադրության պրոֆեսիոնալ դանակով, որը կասկածյալը գնել է ողբերգությունից երեք շաբաթ առաջ: Կնոջ գլուխը գրեթե ամբողջությամբ անջատված էր իրանից, նրա դեմքը խիստ այլանդակված էր, իսկ տղամարդը բազմաթիվ մահացու վնասվածքներ էր ստացել պարանոցի, կրծքավանդակի և որովայնի շրջանում ։

Հունիսի 13-ին, ժամը 12:10-ին, հարեւան Նիկոլը, հրապուրվելով Ակիտա Ինու շան չդադարող հաչոցից, մոտեցել է տանն ու հայտնաբերել մահացածների դիերը։ Արձանագրվել է, որ շունը հատկապես ինտենսիվորեն հաչել է նախորդ օրը ժամը 23-ի սահմաններում։

Հարցաքննության ժամանակ կասկածյալը ցուցմունք է տվել, որ սպանության պահին (հունիսի 12-ի ժամը 22:00-ից մինչև հունիսի 12-ը ժամը 23:00-ն) ինքը եղել է իբր հանցագործության վայրից 3 կիլոմետր 200 մետր հեռավորության վրա՝ իր տանը։

Նույն օրը երեկոյան սպանության վայր տանող ճանապարհին արյան հետքեր են հայտնաբերվել, որն իր տեսակով նույնական է եղել հենց Սիմփսոնի արյան խմբին, իսկ նրա այգում նրա աջ ձեռքին արյունոտ ձեռնոց է հայտնաբերվել։ (ձախը վերցվել է դեպքի վայրից հետախույզների կողմից):

Հետապնդում և կալանավորում

Փաստաբանները կասկածյալին համոզել են հունիսի 17-ի ժամը 11-ին ինքնակամ հանձնվել ոստիկանություն։ Մոտ հազար լրագրողներ հավաքվել էին ոստիկանական բաժանմունքի մոտ։ Բայց կասկածյալը չի ներկայացել։ OJ Simpson-ի հանձնվելու անհաջող փորձից հետո Ռոբերտ Քարդաշյանը կարդաց ամբաստանյալի նամակը լրատվամիջոցներին ։ Այս նամակը հետագայում մեկնաբանվեց շատերի կողմից որպես հրաժեշտի ուղերձ ինքնասպանությունից առաջ։

Այսպիսով, Սիմփսոնը չի հանձնվել իշխանություններին։ Նույն օրը՝ հունիսի 17-ին, Սիմփսոնը և նրա ընկեր Ալ Քաուլինգսը փորձել են գաղտնի հեռանալ քաղաքից։ Ժամը 14-ին ոստիկանությունը Սիմփսոնին հետախուզում է հայտարարել։

Ժամը 18:50-ից հեռուստատեսությունը միացրել է հետապնդման ուղիղ հեռարձակումը։ Նրանք չէին համարձակվում բերման ենթարկել Սիմփսոնին, քանի որ նա ատրճանակը դրեց նրա գլխին և սպառնաց ինքնասպան լինել։ Ժամեր անց, երբ Սիմփսոնը ժամանել է մոր տուն, ոստիկանները նրան համոզել են իջնել մեքենայից, և նա բերման է ենթարկվել ժամը 20։45-ին (իրականում մոր տանը)։

Հունիսի 18-ին նրան տեղափոխել են Կենտրոնական շրջանի տղամարդկանց բանտում գտնվող մենախցում, որտեղ նա գտնվում էր դատավարության ընթացքում։

Դատ

1995 թվականի հունվարի 23-ին Լոս Անջելեսում սկսվեց դատավարություն, որի նախօրեին Սիմփսոնը հայտարարեց, որ կվճարի «500 հազար դոլար նրան, ով կղեկավարի հետաքննությունը իր նախկին կնոջ իրական մարդասպանի հետքերով»։

Մեղադրող կողմը դատավարությանը ելույթ ունեցավ 9 հոգի (մյուս աղբյուրը պնդում է, որ իրենց տեսության մեղադրանքի աջակցությամբ 24 շաբաթների ընթացքում ներգրավվել են 58 վկաների ցուցմունքներ):

Մեղադրող կողմի կարծիքով՝ Սիմփսոնի դեմ չափազանց շատ ապացույցներ կային, սակայն երդվյալ ատենակալները արդարացման դատավճիռ են կայացրել այդ տարիներին բազմաթիվ ընթացակարգային խախտումների և ԴՆԹ թեստերի նկատմամբ անվստահության պատճառով։

Այն փաստը, որ մեղադրյալը սեւամորթ է, իսկ տուժողները՝ սպիտակամորթ, սկզբում գործին տվել է ռասայական շեշտ։

Պաշտպանական կողմը պնդեց այն վարկածը, ըստ որի՝ տեղի է ունեցել ոստիկանության դավադրություն «ռասիստական համոզմունքների պատճառով»։ Լոս Անջելեսի ոստիկանական բաժանմունքը նման համբավ է վաստակել ոստիկանության կողմից Ռոդնի Քինգի դաժան տեսանյութով նկարահանված ձերբակալությունից հետո: Կալանավորման մեջ ներգրավված ոստիկանների արդարացումից հետո քաղաքում 1992 թ.

Դատավարության ավարտի օրը՝ 1995 թվականի հոկտեմբերի 3-ին, անցկացված հարցման համաձայն այն բնակչության շրջանում, ովքեր չեն մասնակցել դատավարությանը, բայց եզրակացություններ են անում տարբեր հրապարակումների հիման վրա, ԱՄՆ քաղաքացիների 73%-ը համաձայնել է մեղադրանքին, իսկ 27%-ը. դեմ էին. վիճակագրությունը արտացոլում է այն ժամանակվա հարաբերակցությունը սպիտակամորթների մեծամասնության և գունավոր փոքրամասնության միջև: Այլ աղբյուրներ պնդում են, որ նույնիսկ մինչ պաշտպանական կողմը խստորեն սասանեց հանրության վստահությունը մեղադրանքի դիրքորոշման նկատմամբ, սպիտակամորթ համաքաղաքացիների միայն 60% -ը և աֆրոամերիկացիների 12% -ը համոզված էին մեղադրյալի մեղավորության մեջ, իսկ ավելի ուշ հասարակական կարծիքը լիովին ճանաչվեց: հակված է արդարացնելու մեղադրյալին.

Դատավարության 12 երդվյալ ատենակալների թվում կային 8 սև կին և 1 սև տղամարդ, 1 իսպանախոս և միայն 2 սպիտակ կին: Այսպիսով, ժյուրիի 12 անդամներից 10-ը ամերիկացի էին։

Արդարացման հայտարարության օրը՝ 1995 թվականի հոկտեմբերի 3-ը, դարձավ, ըստ լրագրողների, «տոն ողջ սևամորթ Ամերիկայի համար»։

Գործընթացից հետո

1997 թվականին Սիմփսոնը նույն մեղադրանքով պարտվեց քաղաքացիական դատարանում։ Դատավճռի համաձայն՝ Սիմփսոնին պարտավորեցրել են մահացած Ռոն Գոլդմանի ընտանիքին վճարել 33,5 մլն դոլար։ 2018 թվականի դրությամբ ընտանիքը ստացել է 500,000 դոլարից պակաս:

Իմ կարծիքով հենց Սիմփսոնն է սպանել իր նախկին կնոջը։ Քանի որ կային շատ փաստեր, որոնք ապացուցում էին դա։ ԴՆԹ հաատատվել էր, իսկ որորշ ժամանակ անց վստահ չէին՝տարբեր պատճառաբանություններով։ Իսկ այն ինչ վերաբերվում է ռասաներին, իմ կարծիքով դա ընդհանրապես կապ չուներ։ Իսկ Սիմփսոնի փաստաբանները շատ հիանալի աշխատանք են կատարլ ։ Նրանք կարողացել են հերքել գրեթե այն բոլոր փաստերը, որոնք ուղված էին Սիմփսոնի դեմ։ Հենց այդ փաստաբաններից մեկը՝ Ռոբերրտ Քարդաշյանը Սիմփսոնի գործի ավարտից որոշ ժամանակ անց Քարդաշյանը կասկած է հայտնել Սիմփսոնի անմեղության վերաբերյալ. դա հանգեցրեց Կալիֆորնիա նահանգում հետաքննության կասեցմանը։

Այս դրվագը ժամանակավորապես փչացրեց ընկերական հարաբերությունները, սակայն Քարդաշյանի մահից կարճ ժամանակ առաջ նա և Սիմփսոնը նորից մտերմացան, իսկ նրա մահից հետո Օ.Ջեյ Սիմփսոնն ասաց.

<<Ռոբը իմ կողքին էր, երբ ես դրա կարիքն ամենաշատն ունեի>>։

Աղբյուր՝այստեղից

Рубрика: Իրավունք

ՅՈՒՆԻՍԵՖ ԵՎ ՅՈՒՆԵՍԿՕ

ՅՈՒՆԻՍԵՖ

Յունիսեֆ-ը միջազգային կազմակերպություն է, որը գործում է Միացյալ ազգերի կազմակերպության հովանու ներքո։ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամ է: Ստեղծվել է 1946 թվականի դեկտեմբերի 11-ին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի որոշումով՝ որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում տուժած երեխաներին օգնություն ցուցաբերող արտակարգ կազմակերպություն։ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ընդհանուր եկամուտը 2015 թվականին կազմել է 5.009.557.471 ԱՄՆ դոլար։ Կառավարությունները նպաստում են կազմակերպության ռեսուրսների երկու երրորդին։ Ենթադրվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի եկամտի 92 տոկոսը հանգանակվում է ծրագրային ծառայություններց։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերն ընդգծում են համայնքային մակարդակով ծառայությունների զարգացումը, նպաստելով երեխանների առողջությանը և բարեկեցությանը։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատանքների մեծ մասը կատարվում է դաշտային պայմաններում, ներկայությունը 192 երկրներում և տարածքներում։ Յունիսեֆի ավելի քան 150 երկրի գրասենյակների, շտաբի և այլ գրասենյակների և 34 ազգային կոմիտեների ցանցը ՅՈՒՆԻՍԵՖ-ի առաքելությունն իրականացնում է ընդունող կառավարությունների հետ մշակված ծրագրերի միջոցով։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մատակարարման բաժինը հիմնված է Կոպենհագենում, և գործում է որպես առաջնային բաշխման կետ, այնպիսի սուբյեկտների համար, ինչպիսիք են՝ ՄԻԱՎ ունեցող երեխաների և մայրերի հակառետրովիրուսային դեղամիջոցները, սննդային հավելումները, վթարային ապաստանները, ընտանիքի վերամիավորումը և ուսումնական պարագանները։ 36 անդամ ունեցող գործադիր խորհուրդը սահմանում է քաղաքականություն, հաստատում է ծրագրերը և վերահսկում է վարչական և ֆինանսական պլանները։ Գործադիր խորհուրդը կազմված է կառավարության ներկայացուցիչներից, որոնք ընտրվում են Միավորված ազգերի կազմակերպության տնտեսական և սոցալիական խորհրդի կողմից, սովորաբար երեք տարի ժամկետով։

ՅՈՒՆԵՍԿՕ

Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպություն՝ ՅՈՒՆԵՍԿՕ: Կազմակերպության հռչակած նպատակն է նպաստել խաղաղության և անվտանգության պահպանմանը, միջազգային համագործակցությանը կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում բարեփոխումների իրականացման միջոցով։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի 193 անդամ երկիր և 11 ասոցացված երկիր: ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հովանավորվող նախագծերը ներառում են՝ գրագիտություն, տեխնիկական և վերապատրաստման ծրագրեր, միջազգային գիտական ծրագրեր, անկախ մեդիայի և մամուլի ազատության խթանում:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի նպատակն է նպաստել խաղաղության կերտմանը, աղքատության վերացմանը, կրթության, գիտության, մշակույթի, հաղորդակցության և տեղեկատվության շնորհիվ կայուն զարգացման եւ միջմշակութային երկխոսության հասնելը։Կազմակերպության այլ գերակայությունների թվում են բոլորի համար կրթության բարձր մակարդակի ապահովումը և ամբողջ կյանքի ընթացքում կրթության ապահովումը, սոցիալական և էթիկական մարտահրավերներին դիմակայելը, մշակութային բազմազանության խթանումը, խաղաղության մշակույթի և գիտակից հասարակությունների կառուցումը տեղեկատվության և հաղորդակցության շնորհիվ։

Միջազգային հանրության լայն նպատակները, ինչպես որ նշված է միջազգայնորեն համաձայնեցված զարգացման նպատակներում, որն ընդգրկում է Հազարամյակի զարգացման նպատակները, գտնվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի բոլոր ռազմավարությունների և գործունեույան հիմքում։

Рубрика: Իրավունք

ՄԱԿ. Հայաստան

Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) հիմնադրվել է 1945 թվականին: ՄԱԿ-ը միջազգային կազմակերպություն է, որին ներկայումս անդամակցում են 193 պետություն: ՄԱԿ-ի առաքելությունն և գործունեության բնույթը բխում են ՄԱԿ-ի հիմնարար փաստաթղթում՝ կանոնադրությունում, ամրագրված նպատակներից և սկզբունքներից:

1992 թվականի մարտի 2-ին, դառնալով ՄԱԿ-ի անդամ և ընդունելով համամարդկային արժեքների, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության հաստատման սկզբունքները` որպես պետական գաղափարախոսության անբաժանելի մաս, Հայաստանն ակտիվորեն մասնակցում է այս համաշխարհային կազմակերպության շրջանակներում ծավալվող աշխատանքներին և համագործակցում կազմակերպության բազմաթիվ կառույցների և օղակների հետ:

Հիմնվելով անցած տարիների ընթացքում կուտակած փորձի վրա` Հայաստանն իր գործնական ներդրումն է ունենում համաշխարհային գործընթացներին ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության ու խրախուսման, իրավական պետության հաստատման գործում:

Հայաստանը տարբեր տարիներին ընտրվել և իր մասնաբաժինն է ներդրել ՄԱԿ-ի կարևորագույն մարմիններում` ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդում, Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովում, Մարդու իրավունքների հանձնաժողովում, Կանանց կարգավիճակի հանձնաժողովում, ՄԱԿ-ի ծրագրման և համակարգման կոմիտեում, Սոցիալական զարգացման հանձնաժողովում, Բնակչության և զարգացման հարցերի հանձնաժողովում, Միջազգային առևտրի իրավունքի հանձնաժողովում, Վիճակագրական հանձնաժողովում և այլն: 2014 թվականին Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Խոշտանգումների և այլ դաժան անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ենթակոմիտեի (2015-2019 թթ.) անդամ: 2016 թվականին Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության կոմիտեի անդամ 2016–2020 թվականների համար, իսկ 2017 թվականին վերընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954 թվականի Կոնվենցիային կից 1999թ. երկրորդ արձանագրության շրջանակներում գործող Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ 2017-2021 թթ. համար։ 2018թ. Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովում (2019-2023 թթ. համար), որի նախագահությունը նույնպես վստահվել է Հայաստանին՝ ՀՀ մշտական ներկայացուցիչն ընտրվել է հանձնաժողովի նախագահ: 2018 թվականին Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական խորհրդում (2019-2021 թթ. ժամանակահատվածի համար)։

2018թ․ հուլիսի 17-ին Հայաստանը՝ ՄԱԿ-ի ՏնտՍոցԽորհ-ի բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում, ներկայացրեց Կայուն զարգացման օրակարգի և դրանից բխող նպատակների և թիրախների իրականացման առաջընթացն ամփոփող իր առաջին կամավոր ազգային զեկույցը։ ՀՀ պատվիրակությունը ղեկավարում էր առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:


2018թ. սեպտեմբերի 26-ին, Նյու Յորքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ելույթով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի ընթացքում, որում, ի թիվս մի շարք այլ՝ ՀՀ-ի համար առանցքային նշանակություն ունեցող հարցերի, վարչապետը խոսեց նաև 2018թ.-ի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության մասին։

«Հայաստան–ՄԱԿ զարգացման աջակցության շրջանակ» ծրագիրը հանդիսանում է ՄԱԿ-ի հետ համագործակցության ուղղությունների հիմնական փաստաթուղթը, որը ստորագրվել է 2015թ.՝ 2016-2020 թվականների համար: ՄԱԿ-ի զարգացման համակարգի բարեփոխումներին զուգահեռ ներկայումս լրամշակվում են նաև զարգացման աջակցության շրջանակի ուղենիշները, որից հետո հնարավոր կլինի իրականացնել ՀՀ-ՄԱԿ 2016-2020թթ զարգացման աջակցության շրջանակի միջնաժամկետ վերանայումը:

Հայաստանը ՄԱԿ-ին և այլ միջազգային կազմակերպություններին կանոնավոր վճարում է տարեկան անդամավճարները: Հայաստանն արդեն 10 տարուց ավելի ներառված է ՄԱԿ-ի պատվո ցանկում, քանի որ այն երկրների թվում է, որոնք իրենց անդամավճարները կանոնավոր բյուջեին վճարում են ընթացիկ տարվա հունվար ամսվա ընթացքում: 2019թ. ՀՀ դարձյալ ներառվել է ՄԱԿ-ի պատվո ցանկում` կազմակերպության կանոնավոր բյուջեին ժամանակին և ամբողջությամբ կատարված անդամավճարների համար: 2019թ. հունվարին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին է փոխանցվել 195,176.00 ամերիկյան դոլար` որպես ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության գծով 2019թ. տարեկան անդամավճար: 2019թ. հունվարի 18-ի դրությամբ պատվո ցանկում ներառվել է ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից միայն 18-ը:

Рубрика: Իրավունք

ՄԱԿ

Միավորված ազգերի կազմակերպություն, միջկառավարական կազմակերպություն, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության և ազգերի միջև գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինել։

ՄԱԿ-ն ունի 6 հիմնական կառույց՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Սոցիալ-տնտեսական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի քարտուղարությունը։

ՄԱԿ-ի համակարգային գործակալությունները ընդգրկում են Համաշխարհային բանկի խումբը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը։ ՄԱԿ-ի ամենահայտնի պաշտոնյան գլխավոր քարտուղարն է. 2017 թվականի հունվարի 1-ից այդ պաշտոնը զբաղեցնում է պորտուգալացի քաղաքական գործիչ և դիվանագետ Անտոնիո Գուտիերեշը։ Հասարակական կազմակերպությունները Սոցիալ-տնտեսական խորհրդի և այլ գործակալությունների կողմից կարող են խորհրդակցական կարգավիճակ ստանալ՝ մասնակցելու ՄԱԿ-ի գործերին։

Թեև ՄԱԿ-ի հիմնական մանդատը խաղաղության պահպանումն էր, ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև պառակտումները հաճախ կաթվածահար էին անում կազմակերպությունը՝ հիմնականում թույլ տալով դրան միջամտել միայն Սառը պատերազմից հեռու գտնվող հակամարտություններին։

ՄԱԿ-ը պաշտոնապես սկսեց գոյություն ունենալ 1945 թվականի հոկտեմբերի 24-ից՝ Անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամների՝ Ֆրանսիայի, Չինաստանի, Խորհրդային Միության, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի կողմից Կանոնադրության վավերացումից ու ևս 46 այլ երկրի ստորագությունից հետո։

Գլխավոր ասամբլեան ՄԱԿ-ի հիմնական խորհրդակցական ժողովն է։ Անդամ բոլոր երկրներից բաղկացած խորհուրդը պարբերաբար հավաքվում է տարեկան նստաշրջանների ժամանակ, սակայն լինում են նաև արտահերթ նիստեր։ Խորհուրդը ղեկավարում են նախագահը, որն ընտրվում է անդամ երկրներից՝ ռոտացիոն հիմունքներով, և 21 փոխնախագահները։

Рубрика: Իրավունք

Կանանց իրավունքները տարածաշրջանային երկրներում։Պարսկաստան։

Հին թագավորությունում կանայք կազմում էին քաղաքի բնակչության 60% -ը, նրանք պատասխանատու էին տնտեսական և վարչական կառավարման համար և գերակշռում էին առևտուրը: Հետազոտությունից կարելի է ենթադրել, որ Շահրի-Սուխտայի(հին պարսկական քաղաք) հասարակության մեջ կանայք ամենաբարձր սոցիալական կարգավիճակն ունեին: Միևնույն ժամանակ, հնագույն քաղաքը բացառություն չէր Մերձավոր Արևելքում, քանի որ կանանց տիրապետությունը կամ հավասարությունը տարածված էր Հնդկաստանի հյուսիսում վեդիզմի դարաշրջանում, մինչդեռ Ավեստայի ուսմունքը պնդում է, որ կինը պետք է ենթարկվի իր ամուսնուն, բայց սա ոչ մի կերպ տղամարդուն իրավունք չի տվել ճնշել նրա անհատականությունը և ընտրության իրավունքը։

Աքեմենյան նահանգում կանայք պայմանականորեն բաժանվում էին 3 խմբի ՝ «mutu», «irti» և «duxis» , առաջինները բոլորը հասարակ մարդկանցից էին, երկրորդը ՝ «irti», ազնվական չամուսնացած աղջիկներ էին: ընտանիքներ և «duxis» ՝ ամուսնացած: Վերջինս հասարակության մեջ կանանց շրջանում ամենաբարձր դիրքն ուներ: Թագուհին և նրա պատվասպասուհիները սպորտային պոլոյի մրցումներ էին կազմակերպում թագավորի և նրա պալատականների դեմ։

Թագավորությունում աշխատանքի գրեթե բոլոր տեսակները բաժանված էին կանանց և տղամարդկանց, բացառությամբ հազվագյուտ բացառությունների: Եթե և՛ տղամարդիկ, և՛ կանայք զբաղված էին մեկ աշխատանքով, ապա վերջինս ստանում էր մի փոքր ավելի ցածր աշխատավարձ, չնայած կային դեպքեր, երբ տղամարդը ստանում էր ավելի ցածր աշխատավարձ: Թագավորությունում կային կին ղեկավարներ և մասնագետներ, որոնց կարգավիճակն ուղղակիորեն կախված էր գիտելիքից և փորձից:

Կնոջ համար ամենահեղինակավոր և բարձր վարձատրվող մասնագիտությունը համարվում էր «արաշարան» (մեծ ղեկավար), որը ղեկավարում էր կանանց, երեխաների կամ նույնիսկ տղամարդկանց մեծ խմբեր: Նրա աշխատավարձը թագավորությունից լավագույններից մեկն էր: Հղի կանայք և փոքր երեխաներ ունեցող կանայք բարձր էին գնահատվում:

Կանայք պատկերվել են բազմաթիվ պարսկական մանրանկարներում և նկարներում: Դրանք կարող են օգտագործվել որոշելու համար, թե ինչպիսի հագուստ էին նորաձեւ կանայք տարբեր ժամանակաշրջաններում: Հռոմեական զինվորների միջև Կետիսֆոնի ճակատամարտում պարսիկ երիտասարդ աղջիկները համարվում էին լավագույն գավաթները:

Գենդերային հավասարության ինդեքսով Իրանը ներկայումս զբաղեցնում է 137 -րդ տեղը 164 երկրներից: