Рубрика: Հայոց Պատմություն

ՖՈՒՏԲՈԼԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Պատմաբանները պարզել են, որ ֆուտբոլ խաղացել են մ.թ.ա. 2500 թվականից։ Մարզախաղի գոյության մասին վկայություններ կան աշխարհի շատ ժողովուրդների պատմության էջերում։ Օրինակ՝ Հին Հունաստանում տարածված էր գնդակով խաղը։ Իսկ առաջին գրավոր տեղեկությունը, որտեղ հիշատակվում է ժամանակակից ֆուտբոլ հիշեցնող խաղ, թվագրված է մ. թ. ա. 180 թվականով։ Պոլուքսի հունարեն բառարանում կան հետևյալ գրառումները՝ գնդակ խաղացողները բաժանվում են երկու թիմի՝ յուրաքանչյուրը նպատակ ունենալով գնդակը դուրս հանել մրցակցի կիսադաշտից։ Միաժամանակ մրցակիցներին թույլատրվել է ձեռքով խաղը, որն արդի ռեգբիի հատկանշական տարրերից է։

Հին Հունաստանում տարածված են եղել գնդակախաղի նաև այլ տարատեսակներ։ Հնարավոր չէ ստույգ ասել, թե անտիկ շրջանի որ գնդակախաղն է ժամանակակից ֆուտբոլի նախահայրը։ Բայց և այնպես, շատերն այն կարծիքի են, թե ֆուտբոլն իր ծագմամբ պարտական է հինհռոմեական«հարպաստում» խաղին, որը Մեծ Բրիտանիա և Եվրոպա են բերել Հուլիոս Կեսարի լեգեոներները։ Գնդակախաղով զբաղվել են նաև աշխարհի այլ երկրներում։ Օրինակ՝ մ.թ.ա. 6-4-րդ դարերում Չինաստանում գոյություն է ունեցել մի խաղ, որն ինչ-ինչ տարրերով ֆուտբոլ է հիշեցրել և զինվորական պատրաստության բաղադրիչներից էր։ Յուրաքանչյուր թիմում ընդգրկվել է 27 խաղացող, որոնցից 15-ը կատարել են հարձակվողի, մյուսները՝ պաշտպանի պարտականություններ, ապահովել են դարպասի անառիկությունը դիմային գծի ողջ երկայնքով։ Մ.թ.ա. 206թվականից մինչև մ.թ. 25 թվականը գրավոր աղբյուրներում հիշատակվում է «չժու-կէ» խաղը։ Չժու նշանակում է հարվածել ոտքով, իսկ կե՝ փքված կաշվե գնդակ։ Ճապոնիայում դեռևս 14 դար առաջ սիրված է եղել «կոմերի» խաղը։ 14 քառակուսի մետր տարածքով հրապարակում տեղաբախշված ութ խաղացողները, պահպանվելով հաստատված կանոնակարգը, գնդակը փոխանցել են մեկը մյուսին։

Մինչ այսօր Իտալիայում պահպանվել է միջնադարյան «կալ չիե» խաղը, որը, ըստ ավանդույթի, տարին երկու անգամ՝ մայիսի առաջին կիրակի օրը և հունիսի 24-ին, խաղացել են Ֆլորենցիայում։ Թիմերը կրել են «Բյանկա» (սպիտակներ) և «Ռոսսի» (կարմիրներ) անունները։ Սակայն ներկա ֆուտբոլի հայրենիքը համարվում է Անգլիան, որտեղ և մշակվել են ներկա ֆուտբոլի կանոնները։ Ֆուտբոլային առաջին ակումբը՝ , Շեֆիլդ Յունայթեդը (1855-1957) և առաջին ազգային առաջնությունը (1863) հիմնվել են Անգլիայում։ 1904 թ-ին հիմնադրվել է Ֆուտբոլային Միությունների Միջազգային Ֆեդերացիան՝ ՖԻՖԱ։ Առաջին միջազգային հանդիպումը տեղի է ունեցել 1902 թ-ին՝ Ավստրիա-Հունգարիա, Արգենտինա-Ուրուգվայ։ Օլիմպիական խաղերի ծրագրում մտցվել

Ֆուտբոլի պատմությունը մինչև 1950 թվականը, սկիզբ է առնում միջնադարյան ֆուտբոլից։ Ֆուտբոլի առաջին միասնական կանոնները ձևավորվել են մասնավոր դպրոցներում, ինչպես նաև Օքսֆորդիu ու Քեմբրիջի համալսարանների թիմերում։ Ֆուտբոլային կանոնների լավացման առաջին փորձը եղել է 1846 թվականին, երբ հրապարակվեց «Քեմբրիջյան կանոնները», որն արժանացել է շատ ակումբների հավանությանը։ Ներկայիս Ֆուտբոլային ասոցիացիան հիմնված է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի վրա, որը ձևավորվել է 1863 թվականին Անգլիայում գնդակով խաղերի բազմաթիվ ձևերի ստանդարտացման ջանքերի շնորհիվ։ Դա հնարավորություն տվեց, որ ակումբների հանդիպումներն ընթանան առանց վեճերի և կռիվների։ Ասոցիացիայի հինգերորդ հանդիպումից հետո ռեգբիի և ֆուտբոլիկանոնների միջև բախում է տեղի ունեցել։ Այն ժամանակ ֆուտբոլային ակումբները անկախ էին և կանոնները հաստատվում էին խաղը սկսելուց առաջ ընդհանուր համաձայնության գալով։

Հին հունական ֆուտբոլիստ, մ. թ. ա. 400 — 375 թվականներ,Աթենքի Ազգային հնագիտական թանգարան

Ֆուտբոլն օլիմպիական մարզաձև է դարձել 1900 թվականի երկրորդ ամառային Օլիմպիական խաղերից հետո:

Թեև մ. թ. ա. մոտ 2000 թվականին հուն հույները հորինել էին ժամանակակից ռեգբի հիշեցնող գնդակով խաղ, որը կոչվում էր «էլիսկիրոս»(ἐπίσκυρος) կամ «ֆայիվիվդա» (φαινίνδα) նոր ժամանակների Հունաստանում ֆուտբոլը հանրաճանաչ է դարձել հիմնականում անգլիացիների միջոցով։ Առաջին հունական թիմերը ստեղծվել են Զմյուռնիայում (ներկայումս Իզմիր) 1890-ական թվականներին

Դեռևս մինչարդյունաբերական Անգլիայի ժամանակներից ուրբանիզացիան ազդել էր այն բանի վրա, որ փողոցներում գնդակով խաղացվող խաղերը դարձել էին քաղաքաբնակների առօրյա կյանքի մասը[4]: Ֆուտբոլի առաջին միասնական կանոնները և կանոնակարգը ձևավորվել են մասնավոր դպրոցների և Օքսֆորդի ու Քեմբրիջիհամալսարանների թիմերում: Դրանից առաջ ամեն դպրոց և ամեն ֆոտբոլային ակումբ ուներ իր անհատական կանոները: Մի տեղ կանոնները թույլատրում էին գնդակը վարել և կատարել ձեռքով փոխանցումներ, մեկ այլ դեպքում` արգելվում էր: Այսպիսով անգլիական ֆուտբոլը քաոսային վիճակում էր: 1846թվականին եղավ առաջին փորձը ֆուտբոլային կանոնները լավացնելու՝ փոխելու: Գ. դե Ուինտոնը և Ջոն Չառլս Տրինգը Քեմբրիջյան համալսարանից հանդիպեցին մասնավոր դպրոցների ներկայացուցիչների հետ համընդհանուր կանոները ձևակերպելու նպատակով: Քննարկումը տևեց 7 ժամ 55 րոպե, և արդյունքում ստեղծվեց «Քեմբրիջյան կանոներ» անվանումով փասթաթուղթ: Այդ կանոնները արժանացան մեծ թվով դպրոցների և ակումբների հավանության, և հետագայում դրանք դարձան հիմնական կանոները Անգլիայում: Այն ժամանակ ֆուտբոլային խաղերը չէին սահմանափակվում մասնավոր կրթական հաստատությունների սահմաններում, այլ ավելի հայտնի էին բնակչության լայն շրջանակներում: Այն ժամանակվա սպորտային և տեղական թերթերում ֆուտբոլային մրցույթներ անցկացնելու կոչեր էին հայտնվում, չնայած որ խաղը խաղադրույքի վրա էր.

Հանրաճանաչ ուրբաթ օրը հաջորդ շաբաթ, Լեսթերում, կրիկետային դաշտում կկայանա ֆուտբոլային խաղը, որում մասնակցություն են ունենում 11 մարդ Դերբիից և Լեսթերից: Հաղթողները պատրաստ են մրցակցելու այն թիմի հետ, որը նույնաքանակ մրցանակիցներով հանդես կգա, չգերազանցելով 25 ֆունտը։ 


1830-1850 թվականներին հաշվարվում էր 70-ից ավելի թիմեր: Նրանք կարող էին ներկայացնել առանձին տղամարդկանց ակումբներ, գարեջրատներ, ամբողջական գյուղեր և երբեմն նույն մասնագիտություն ունեցող երիտասարդներին էին իրար հետ թիմեր կազմում։ Նմանատիպ խաղերը հաճախ գրավում էին մարդկանց, քանի որ խաղադրույք էին կատարում։ Կանոնները քննարկվում էին խաղի սկզբից առաջ, իսկ խաղը հետևում էին ընտրված երկու թիմերից դատավորը և միջնորդ մրցավարը:

1857 թվականին Շեֆիլդում միջին դասի երիտասարդները, որոնք դրանից առաջ ստեղծել էին տեղական կրիկետի ակումբը, հիմնադրել են աշխարհում հնագույն ֆուտբոլային ակումբը՝ «Շեֆիլդը»: Մի տարի անց խաղացողները սահմանել են մի քանի հիմնական կանոններ, որոնք ստեղծել էին հենց իրենք: Ֆուտբոլը հետզհետե գրավում էր տեղի երիտասարդությանը, 1862 թվականին շեֆիլդական ակումբը հրապարակել է իրենց կանոնները բրոշյուրի տեսքով: Իր մասնակիցները անցկացնում էին «տասնմեկը տասնմեկի» խաղեր, այն ժամանակ, երբ ուրիշ տեղական մրցումներում դաշտ կարող էին դուրս գալ 14 և ավելի խաղացողներ յուրաքանչյուր կողմից:

Ֆուտբոլի աճող հանրաճանաչությունը խաղացողներին ստիպեց միասնական կանոնակարգ մշակել: «Թայմս», «Ֆիլդ», «Բելս լայֆ» թերթերում սկսեցին հրատարակել ֆուտբոլիստների նամակները, որոնք կարծում էին, որ ֆուտբոլի հետագա զարգացումն անհնար է, եթե չլինեն որոշված պարզորոշ և բոլորի կողմից հաստատված կանոնները: 1962թվականին Ջոն Տրիգը հրատարակեց ֆուտբոլի առաջին կանոնները, որոնք անվանեցին «ամենահեշտ խաղը»:

1863 թվականի աշնանը Կոբ Մորիլը իր նամակում սպորտային թերթում` «Բելս լայֆ»-ում առաջարկեց ակումբների ներկայացուցիչների անդամներին հավաքվել և ստեղծել ֆուտբոլային կանոնակարգը:

1863 թվականի հոկտեմբերի 26-ին (ուրիշ տվյալներով 1963 թվականի հոկտեմբերի 23-ին) 11 լոնդոնական ակումբների ներկայացուցիչները (լոնդոնական ֆուտբոլի ակումբների, նաև Քեմբրիջի և Օքսֆորդի ներկայացուցիչները) հավաքվել էին, որպեսզի ընդհանուր հայտարարի բերեին ընդհանրապես իրարից տարբերվող կանոնները: Տվյալ հանդիպման գլխավոր նպատակը կայանում էր նրանում, որ ակումբները միմյանց միջև խաղեր էին անցկացնում, ամեն անգամ համաձայնության չգալով վիճում էին և հետո նույնիսկ չէին մտածում համաձայնության գալու մասին: Այս հանդիպման շնորհիվ որոշեցին համախմբվել և կանոնները պարտադիր դարձնել բոլոր թիմերի և խաղացողների համար։ Ստեղծվեց նաև ֆուտբոլային միություն, որը պետք է հսկեր խաղի ընթացքը: Այդ օրը կարելի է համարել ժամանակակից ֆուտբոլի ծննդյան օր, քանի որ այդ հանդիպման շրջանակներում ստեղծվեցին խաղի կանոնները պահպանելու և վերահսկելու ինստիտուտը: Ստեղծվեց Անգլիայի ֆուտբոլային միությունը: Հանդիպումների շրջանակներում վիճաբանություններ էին գնում բոլոր խաղահրապարակների, բնագավառների և շրջանակների համար: 1863 թվականի դեկտեմբերի 1-ին՝ հաջորդ հավաքույթին, մեծամասնությունը նախընտրեց այն խաղի տարբերակը, որում գնդակը պետք է վարել ոնքերով և որոշվեց չթողնել, որ օգտագործեն ռեգբիի հարվածները:

Սակայն ո՛չ Քեմբրիջյան կանոնները, ո՛չ ֆուտբոլի ասոցացիայի նոր կանոնակարգը չէին արգելում գնդակին ձեռքով կպնելը: Երկու խաղի կանոններում էլ խաղացողներին թույլատրվում էր գնդակը ձեռքերով բռնել, բայց չէր թույլատրվում խլել, հրել, ոտք գցել և հետևից ոտքին հարվածել:

Ֆուտբոլային ասոցիացիայի գոյության առաջին տասնամյակի փաստերից ելնելով այն ճանաչում չէր վայելում (նրա կազմի մեջ միայն 18 ակումբ կար): Մնացած բոլոր թիմերը շարունակում էին խաղալ նախկին կանոններով, որոնք «ընդդմիությունը» նույնպես պահպանում էր, ստեղծելով դաշտում ռեգբիին նմանվող մի տեսարան: Բացառություն հանդիսանում էր Շեֆիլդ ակումբը, որում կար 14 ակումբ և խաղացողների քանակը 1000 էր: Շեֆիլդի ֆուտբոլային ակումբը ֆուտբոլային ասոցիացիայի ամենաակտիվ անդամներից է եղել, և նա մեծ ներդրում է ունեցել ակումբի հետագա զարգացման գործում: Շեֆիլդի ֆուտբոլիստներն առաջինն էին, որ այլ քաղաքներ խաղերի մեկնեցին, իսկ 1866թվականիe փետրվարին նրանք հրավիրեցին ֆուտբոլի ասոցիացիայի ներկայացուցիչներին իրենց խաղին, և բացի դրանից համաձայնվեցին խաղալ ֆեդերացիայի կանոններով: Ֆեդերացիայի անդամներին նրանք համոզեցին ընդունել նաև «խաղից դուրս» կանոնների ազատական մեկնաբանությունը ՝ հարձակվողներին թույլ տալով փոխանցումներ կատարել։

1867 թվականին Շեֆիլդում հիմնվել է տեղի ֆուտբոլային ասոցիացիան, որը 1870թվականին հրատարակել է իր կանոնակարգը, որի կանոններից ամենաքիչը` 8-ը հետագայում ընդունվել են նաև Ֆուտբոլային ասոցիացիայի կողմից: Սակայն Շեֆիլդի ասոցիացիան վերջնականապես դարձել է Ֆուտբոլային ասոցիացիայի անդամ միայն 1877 թվականին` ամբողջովին ընդունելով նրա կանոնները:

Ֆուտբոլային ասոցիացիան կազմակերպել է սահմանված կանոնների հրատարակումը, նաև մտցրել է դատավորների և այլ մասնագետների արտոնագրման գործընթացը: Այդ միջոցները նպաստել են մարզիկների միջև վեճերի ավարտին և ինչպես նաև սահմանել են իրական պրոֆեսիոնալ խաղի և ընկերական խաղերի սահմանները, կանխարգել են մրցումների ընթացքում արտաքին միջամտությունը և արդյունքների վրա ներգործությունը[7]:

Ֆուտբոլի և ռեգբիի միջև տարբերությունն ավելի ու ավելի աճում էր: Պատճառներից էին.

  • բոլոր թիմերի և ակումբների համար խաղի միասնական կանոնների ներդրումը: Ֆուտբոլային ասացացիան Չարլզ Օլկոկիղեկավարությամբ ավելի ու ավելի մեծ ակտիվություն էր ցուցաբերում` թիմերի և ակումբների համար խաղեր կազմակերպելով, որով ներկայացնում էին ճշտված կանոնների հարմարությունը: Ակումբները սկսեցին միավորվել ասոցիացիաների մեջ։ 1875թվականին ֆուտբոլի ասոցիացիա ստեղծվեց Բիրմինգհեմում, 1877 թվականին Սուրրեում, 1878 թվականին Լանկարշիրում և Նորտումբերլենդում, 1879 թվականին Դարհեմում: 1873 թվականին ստեղծվել է Շոտլանդիայի ֆուտբոլային ասոցացիան, Ուելսում 1876 թվականին:
  • ֆուտբոլն ավելի քիչ կոպիտ և առնական էր դարձել` ի տարբերություն ռեգբիի
  • Չարլզ Օլկոկի առաջարկով գավաթի մրցույթներ սկսվեցին։ Նրա խոսքերով ասած, որպես օրինակ կարելի է վերցվել հանրակացարանների միջև մրցումները, որոնք անցկացվում էին Խերոու դպրոցում: Ֆուտբոլային ասոցացիայի առաջին գավաթըեղել է 1871-1872 թվականներին: Նրանում մասնակցել են 50 ասոցիացիայի անդամներից 15-ից:

1880-ական թվականների սկզբին տեղի ունեցավ ևս մեկ իրադարձություն, որը մեծ ազդեցություն է գործել ժամանակակից ֆուտբոլի զարգացման գործում։ Դա առաջին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների հանդես գալն էր։ Սադելի անկեղծ հայտարարությունները ասոցիացիայի ղեկավարներին ստիպեցին ընդունել, որ իրականությունը թելադրում է իր պայմանները։ Չարլզ Օլկօկը հաջորդ կոմիտեյի հավաքին հայտարարեց, որ «ֆուտբոլը օրինականացնելու ժամանակն է եկել»։ Դոկտոր Մորլին աջակցեց նրան, սակայն կոմիտեի ոչ բոլոր անդաներն էին նրա հետ համաձայն։ Քննարկումները շարունակվում էին մոտ կես տարի, ի վերջո, 1885 թվականի հուլիսին պրոֆեսիոնալ ֆուտբոլն օրինականացվեց։

ՖԱ-ի ղեկավարության տակ գտնող անգլիական ֆուտբոլի առանձնահատկությունը արտահայտվում էր նաև նրանով, որ նա համակիրներ էր գտնում նաև իր «հայրենիքից» դուրս։ Այդպիսի մշակութային փոխանակության համար նախադրյալ հանդիսացավ ինդուստրիալ դարաշրջանի տեխնիկական զարգացումը՝ ժամանակակից շոգեքարշը։ Այդ տրանսպորտային միջոցը XIX դարից սկսած նպաստել է եվրոպական անդրատլանտյան ճանապարհորդությունների մեծ մասշտաբների հասնելուն, ինչպես նաև Անգլիայի և եվրոպական մայրցամաքի միջև ընդհանուր հաղորդակցության ակտիվացմանը։ Շատ բրիտանացիներ շոքեքարշ նստելիս իրենց ուղեբեռում գնդակ էին ունենում վերցրած:

1870 թվականի փետրվարին ֆուտոբլային ասոցիացիայի քարտուղարը ՝ Չարլզ Օլկոկը սպորտային թերթում հայտարարություն տեղադրեց, որում ասվում էր, որ շուտով կկայանա Շոտլանդիայի և Անգլիայի ֆուտբոլիստների միջև խաղը: Խաղով հետաքրքրվողների համար կազմվել էր անունների և հասցեների ցուցակ: Սակայն ուժեղ սառնամանիքի պատճառով ստիպված էին խաղերը հետաձգել, և այն տեղի ունեցավ 1870 թվականի մարտի 5-ին: 1870 թվականի նոյեմբերից մինչև 1872 թվականի փետրվար ընկած ժամանակահատվածում թիմերը, որոնք կազմված էին Լոնդոնում և նրա մերձակայքում աշխատող անգլիացիներից և շոտլանդացիներից, հանդիպել են չորս անգամ:

Շոտլանդիան ընդդեմ Անգլիայի առաջին միջազգային խաղի իլյուստրացիա, որը կայացել է 1872 թվականին Գլազգոյի Համիլթոն Կրեսենթ մարզադաշտում

Գլազգոյի «Քուինզ Փառկ» ակումբը հանդես եկավ առաջարկությամբ, որ խաղերից մեկը տեղի ունենա 1872-1873 թվականներին Գլազգոյում: Եվ 1872 թվականի նոյեմբերին կայացավ Անգլիայի և Շոտլանդիայի հավաքականների առաջին միջազգային պաշտոնական հանդիպումը, որը ավարտվեց զրոյական ոչ ոքիով:

1882 թվականին գոյություն ունեին 4 ֆուտբոլային ասոցիացիաներ ՝ Անգլիայի, Շոտլանդիայի, Ուելսի և Իռլանդիայի: Այդ կազմակերպությունները նույն թվականին ստեղծեցին Ֆուտբոլի միջազգային ասոցիացիայի խորհուրդ, որը պետք է հսկեր կանոնների փոփոխությունները: 1883-1884 թվականների խաղաշրջաններից սկսած բրիտանական օրացույցի մաս դարձավ Մեծ Բրիտանիայի մրցաշարը, որին մասնակցել էին այդ չորս երկրների հավաքականները:

Ֆուտբոլը դպրոցում

Նոր սպորտային խաղը ծնվել է մասնավորապես ուսումնական հաստատություններում: Սակայն բրիտանացի երեխաների մեծամասնությունը կրթությունը ստանում էր տարրական դպրոցներում, որտեղ ֆիզիկական վարժանքի միակ տեսակը շարային պատրաստությունն էր: Դպրոցների, համալսարանների, քոլեջների երտասարդ ուսուցիչները դասից ազատ ժամերին սկսեցին ֆուտբոլ խաղալ: Պարզվեց, որ ֆուտբոլը հեշտ խաղ է և ֆիզիկապես մարզվելու գրավիչ միջոց է, որը լիովի հարմար է նաև անապահով ընտանիքների տղաների համար:

1882 թվականին 23 դպրոցներ արդեն ունեին ֆուտբոլային ակումբներ, որտեղ պարապում էին հազարից ավել երեխաներ: Սուինդոն քաղաքների արխիվներում կան փաստեր այն մասին, որ 1886 թվականին տեղական ուսուցիչներն իրենց սաների հետ դասերց հետո ֆուտբոլ էին խաղում, իսկ 1886 թվականին թվաբանության հանձնարարություններւմ օգտագործում էին հանրաճանաչ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների անունները:

1884 թվականում «Պրեստոն Նորտ Էնդ» ակումբը մրցանակ սահմանեց, որի համար մրցելու էին պրեստոնյան դպրոցի թիմերը, իսկ 1890-ական թվականների սկզբին այդպիսի մրցումները կազմակերպված բնութ ստացան:

1904 թվականին սահմանվել է Դպրոցական ֆուտբոլի անգլիական ասոցիացիան, որն արդեն հաջորդ տարի իրականացրեց գավաթի համազգային մրցաշար: 1906 թվականին Մեծ Բրիտանիայի Կրթության նախարարությունը ֆուտբոլը պաշտոնապես ներառեց պետական տարրական դպրոցներում:

Рубрика: Հայոց Պատմություն

Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր ապրիլի 24-ն է՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Մենք խնկարկում ենք հիշատակը մեր սրբադասված նահատակների: Տեղահանության քողի տակ իրականացված եղեռնը Օսմանյան կայսրության պետական ծրագիրն էր, որ ի կատար ածվեց բացառիկ, մինչ այդ չտեսնված դաժանությամբ և հետևողականությամբ:

1915 թվականի ապրիլի 24-ին հազարամյակներով չափվող հայոց պատմությունը բաժանվեց երկու մասի` մինչև այդ ողբերգական տարեթիվը և դրանից հետո: Հրաշքով փրկված արևմտահայության բեկորները սփռվեցին աշխարհով մեկ` դառնալով սփյուռքահայություն: 

Հայության նյութական, մշակութային և քաղաքական կորուստներն անչափելի են, բայց ամենամեծ կորուստը մարդիկ են, որոնք կրողն էին հինավուրց, հարուստ և ինքնատիպ քաղաքակրթության:

Մեր` ապրողներիս պարտքն է ոչ միայն հիշել ու հարգել նրանց, այլև ապրել, աշխատել ու պայքարել կրկնակի ավյունով՝ նաև նրանց փոխարեն: Ապրել, աշխատել ու պայքարել կենսահաստատ աշխարհայացքով` հավատալով բարուն, մարդկայնությանը և արդարությանը:

1915 թվականի այդ հրեշավոր ամսաթվից անցել է արդեն մեկ դարից ավելի: Մենք գիտենք, թե ինչերի միջով ենք անցել այս ընթացքում և գիտենք, որ հաղթել ենք մահին: Արցախյան հերոսամարտը վկայությունն է և ապացույցը, որ նոր ցեղասպանություն մենք թույլ չենք տալու: Այլևս երբեք թույլ չենք տալու:

Հայ ժողովրդի վերածնունդն իրականություն է, և այն իրականություն դարձավ վերապրող ժողովրդի զավակների շնորհիվ: Հայոց պետականության վերականգնումը հայրենի հողի վրա իրականություն դարձավ այդ զավակների շնորհիվ, հայ մշակույթի և գիտության վերազարթոնքն իրականություն դարձավ այդ զավակների շնորհիվ: 

Այս ընթացքում մենք աշխարհին պարգևեցինք ստեղծագործ մտքի հանճարների մի ամբողջ աստղաբույլ: Նաև մեծանուն հայերի միջոցով աշխարհը տեղեկացավ, թե ինչ է կատարվել մեզ հետ և իմացավ, որ նրանք զավակներն են բնաջնջման եզրին հայտնված ազգի:

Ես այս ամենը թվարկում եմ ընդգծելու համար մեր ժողովրդի հսկայական կենսական ու ստեղծագործ ներուժը և իմ անսասան հավատը մեր հնարավորությունների և վաղվա օրվա հանդեպ: Այո՛, 1915-ին մենք հայտնվեցինք դժոխքում, բայց եթե դեպի կյանք վերադառնալու ճանապարհին մենք մեր մեջ ուժ ենք գտել նման մեծագործությունների, ապա անկախ պետականության պայմաններում՝ 21-րդ դարում ի զորու կլինենք անելու ավելին:

Այսօր՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը խնկարկելու օրը, մենք բարձրանալու ենք Ծիծեռնակաբերդի բարձունք կամ այցելելու ենք այլ հուշարձաններ Հայաստանի տարբեր բնակավայրերում և արտերկրում: Հիշենք, որ այս ամենամյա երթը երթն է վերածնված ժողովրդի, որ չի մոռացել, թե ինչ է թողել ետևում, բայց վստահությամբ նայում է առաջ:

Рубрика: Հայոց Պատմություն

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ուղերձ է հղել Ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: Նրանում ասված է. Սիրելի հայրենակիցներ, Այսօր՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ողջ հայությունը եւ մեր ժողովրդի բարեկամները գլուխ են խոնարհում անմեղ զոհերի հիշատակի առջեւ։ 20¬րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում ծրագրվեց եւ իրականացվեց մի ոճրագործություն, որի զուգահեռը դժվար է գտնել պատմության մեջ։ Այն եղավ ծանրագույն ողբերգություն ո՛չ միայն ցեղասպանությունը վերապրողների, այլեւ հայ ժողովրդի բոլոր հատվածների համար։

Ընդգրկելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում՝ մենք արտահայտում ենք հայության արդարացի սպասելիքները։ Մենք ելնում ենք այն համոզմունքից, որ մարդկության դեմ կատարված հանցագործությունը պետք է ճանաչվի եւ դատապարտվի ողջ մարդկության, այդ թվում եւ՝ Թուրքիայի հասարակության, կողմից։ Միջազգային հանրության հստակ եւ ամբողջական գնահատականը կարեւոր է ոչ միայն պատմական արդարությունը վերականգնելու առումով։ Միջազգային ասպարեզում Հայաստանի գործադրած ջանքերը պայմանավորված են բոլոր հարեւանների հետ բնականոն հարաբերություններ ունենալու մեր անկեղծ ձգտմամբ։ Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի սիրելի հայրենակիցներ, Պետությունը արտահայտիչն է իր ժողովրդի ակնկալիքների եւ նպատակների։ Մենք շարունակելու ենք աշխատել նշված ուղղություններով՝ ապավինելով ազգային միասնության անխորտակ ուժին։ Ոգեկոչելով նահատակների հիշատակը՝ մենք վերահաստատում ենք մեր վճռականությունը՝ կերտելու ամուր պետականություն, ազատ ու քաղաքակիրթ հասարակություն, որտեղ բարձրագույն արժեքը մարդն է։

Рубрика: Հայոց Պատմություն

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը Հայոց ցեղասպանության 80-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովում

Մեծարգո նախագահ,

Մեծարգո ներկաներ,

Այս օրերին հայ ժողովուրդը, նշելով իր ազգային ողբերգության 80-ամյակը եւ գլուխ խոնարհելով 1,5 միլիոն նահատակների սուրբ հիշատակի առջեւ, մեկ անգամ եւս հավաստում է ապրելու իր անկոտրում կամքը եւ ժողովուրդների համաշխարհային ընտանիքում իր արժանի տեղն զբաղեցնելու վճռականությունը։

Հայաստանի մայրաքաղաքում գումարված միջազգային այս գիտաժողովն ըստ այդմ մենք դիտում ենք նախ՝ որպես հարգանքի տուրք Ցեղասպանության զոհերի հիշատակին, եւ երկրորդ՝ որպես բարեկամության ցույց մեր նորանկախ պետականության նկատմամբ։

Խորապես գնահատելով ձեր պրոֆեսիոնալիզմն ու իրազեկությունը, ես չեմ հանդգնի մտնել Հայոց ցեղասպանության հետ կապված պատմական եւ իրավագիտական բարդ խնդիրների հորձանուտը, այլ պարզապես կբավարարվեմ մի քանի հայտնի ճշմարտությունների արձանագրմամբ, որը, իմ կարծիքով, հույժ անհրաժեշտ է արդի հայ հասարակության քաղաքական գիտակցության ձեւավորման տեսակետից։

Պատմական փորձի ռացիոնալ յուրացման եւ անցյալի սխալները չկրկնելու առումով, կարծում եմ, ժամանակն է իրերը գնահատել սառը դատողությամբ՝ հրաժարվելով զգացական ընկալումներից եւ հոգեբանական պայմանականություններից։

  1. Հայոց ցեղասպանությունն անտեղի է բացատրել հայ եւ թուրք ժողովուրդների կրոնական, էթնիկական, ռասայական անտագոնիզմով կամ տնտեսական եւ սոցիալական մրցակցությամբ, քանի որ Օսմանյան կայսրության մեջ ձեւավորված modus vivendi-ն դարերի ընթացքում, համենայն դեպս, կարողացել էր ապահովել նրանց քիչ թե շատ խաղաղ համակեցությունը։ Ճիշտ է՝ այդ համակեցությունը հիմնված էր կայսրության մահմեդական եւ քրիստոնյա ժողովուրդների ամենեւին ոչ իրավահավասար դրության վրա, բայց պետությունը, համենայն դեպս, երաշխավորում էր որոշակի հավասարակշռություն։

Հայոց ցեղասպանությունը զուտ քաղաքական ծրագիր էր՝ թելադրված Օսմանյան կայսրության կոնկրետ պետական շահերից։

Բալկանյան ժողովուրդների ազատագրումից հետո հայկական հարցը եւրոպական գերտերությունների կամքով մտավ միջազգային քաղաքականության ոլորտը՝ ձեւակերպվելով Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածում որպես Օսմանյան կայսրության հայկական նահանգներում բարենորոգումների անցկացման ծրագիր։

Թուրքիայի համար այդպիսով պարզ դարձավ, որ եւս մեկ պատերազմ՝ եւ նա կորցնելու է նաեւ Հայաստանը։ Դրանից խուսափելու միակ միջոցը հայ ժողովրդի ֆիզիկական բնաջնջումն էր, որ թուրքական իշխանությունները մեթոդիկ կերպով իրականացրեցին 1878–1915 թվականների ընթացքում։

Հայ ժողովրդի բնաջնջման ծրագրի մտահղացման, մշակման եւ իրագործման ողջ պատասխանատվությունն ըստ այդմ կրում են սուլթան Համիդը եւ երիտթուրքերի կառավարությունը։

  1. Եւրոպական գերտերությունները՝ Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան եւ Ռուսաստանը 1878–1914 թվականների ընթացքում ոչ միայն որեւէ գործնական քայլ չկատարեցին Օսմանյան կայսրության հայկական նահանգներում բարենորոգումների ծրագրի իրականացման ուղղությամբ, այլեւ իրենց անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար։ Այսինքն՝ հայկական հարցի միջազգայնացմամբ գրգռելով օսմանյան իշխանություններին, գերտերություններն իրենց հոգնություն չպատճառեցին վայրկյան անգամ մտածել հայ ժողովրդի ֆիզիկականգոյության տարրական երաշխիքների մասին, որով եւ չափվում է Ցեղասպանության հարցում նրանց բարոյական, իսկ Գերմանիայի դեպքում՝ նաեւ ուղղակի պատասխանատվության բաժինը։
  2. Նկատի ունենալով Օսմանյան պետության եւ հայ ժողովրդի ուժերի ակնհայտորեն անհակակշռելի հարաբերակցությունը, ինչ- պես նաեւ Արեւելյան հարցում գերտերությունների միջեւ գոյություն ունեցող հակասությունները, դժվար է չխոստովանել, որ կենաց-մահու այդ պայքարում հայերն ի սկզբանե դատապարտված էին կործանման։ Հայ ժողովուրդն իր բոլոր կարողությունների գերլարմամբ հանդերձ ի զորու չէր վիժեցնելու Օսմանյան պետության մշակած հրեշավոր ծրագիրը, մանավանդ որ՝ հայերի մոտ, ցավոք սրտի, ակնհայտորեն բացակայում էր այդ ծրագրի գոյության գիտակցությունն անգամ։
  3. Տիրապետող այն տեսակետը, թե հայ ժողովուրդը կարող էր խուսափել արհավիրքից, հրաժարվելով Թուրքիայի ներքին գործերին եւրոպական երկրների միջամտությանը նպաստելու գաղափարից եւ փորձելով հայկական նահանգների բարենորոգումների հարցը լուծել թուրքական իշխանությունների հետ անմիջական համագործակցությամբ, կարծում եմ, հեռու է իրատեսությունից, քանի որ, անկախ հայերի կամքից, եւրոպական պետություններն այլեւս չէին կարող հրաժարվել հայկական նահանգների բարենորոգումների պատրվակով Թուրքիայի վրա ազդելու քաղաքականությունից։

Դրանով հանդերձ, պարտավոր ենք հավաստել, որ հայ քաղաքական մտքի երկու հոսանքներն էլ, այն է՝ կղերա-բուրժուական եւ հեղափոխական հոսանքները, թեեւ անհետեւողականորեն, բայց ժամանակ առ ժամանակ փորձել են համագործակցել թուրքական իշխանությունների հետ, որի բարձրակետը Իթթիհադի եւ Հայ հեղափոխական դաշնակցության համագործակցությունն էր։ Այդ համագործակցության պատճառով լիովին բթացվեց հայ ժողովրդի զգոնությունը, եւ 1908–1914 թթ. ժամանակամիջոցը բացարձակապես չօգտագործվեց ինքնապաշտպանության պատրաստվելու համար։

Որքան էլ դառը լինի, պետք է խոստովանել, որ հայ քաղաքական մտքի երկու հոսանքներն էլ հասու չեղան ոչ միայն վիժեցնել հայ ժողովրդի բնաջնջման պետական ծրագիրը, որ, ինչպես վերը նշվեց, գրեթե անհնար էր, այլեւ գոնե տարրական միջոցներ ձեռնարկել նրա հետեւանքները նվազագույնի հասցնելու համար։

  1. Եթե ոչ Ցեղասպանությունից, ապա գոնե նրա կործանարար հետեւանքներից խուսափելու վերջին հնարավորությունը հայ ժողովուրդը կորցրեց 1914 թվականին, երբ Էրզրումում գումարված Հայ հեղափոխական դաշնակցության 8-րդ ընդհանուր ժողովի որոշմամբ պարտավորություն ստանձնեց մասնակցել Օսմանյան կայսրությունում հայտարարված ընդհանուր զորահավաքին։

Մերժելով զորահավաքը, թեեւ, միեւնույն է, հայ ժողովրդին չէր հաջողվելու կանխել ծրագրված հաշվեհարդարը, ավելին՝ դրանով լրացուցիչ ծանրակշիռ պատրվակ էր ստեղծվելու իշխանությունների բռնություններն արդարացնելու համար, այդուհանդերձ, պահպանելով զինական ուժը, շատ վայրերում, մասնավորապես Տարոնում, հնարավոր էր կազմակերպել ավելի լուրջ ինքնապաշտպանություն եւ խուսափել իսպառ բնաջնջումից։

  1. 1920 թվականին, շարունակելով պահպանել հավատարմությունը Անտանտի երկրներին, Հայաստանի Հանրապետության վարիչները չկարողացան ճիշտ գնահատել Խորհրդային Ռուսաստանի եւ Քեմալական Թուրքիայի հզորացմամբ ստեղծված նոր իրադրությունը, որի պատճառով կորցրին թե՛ Հայաստանի անկախությունը, թե՛ նրա տարածքների մի մասը։ Մինչդեռ հայ-թուրքական եւ հայ-ռուսական ուղղակի պայմանավորվածությունների միջոցով, ակնհայտորեն, Հայաստանի համար հնարավոր էր ապահովել ավելի բարեհաջող ապագա։
  2. Այսօր Հայաստանը եւ Թուրքիան, որպես հարեւան պետություններ, պարտավոր են հաստատել փոխշահավետ առեւտրա-տնտեսական կապեր եւ բարիդրացիական հարաբերությունների միջոցով աստիճանաբար հաղթահարել պատմական հակասություններն ու վերականգնել հայ եւ թուրք ժողովուրդների փոխադարձ վստահությունը, որի համար կողմերից պահանջվում է դրսեւորել համապատասխան քաղաքական կամք եւ բարոյական կեցվածք։

Ամփոփելով խոսքս, ես հաջողություն եմ մաղթում Հայոց ցեղասպանության 80-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի աշխատանքին, համոզված լինելով, որ այն կդառնա կարեւոր հանգրվան՝ մարդկության դեմ գործված այդ ահավոր հանցագործության գիտական ուսումնասիրության գործում։

Շնորհակալություն ուշադրության համար։

21 ապրիլի, 1995 թ.

Рубрика: Հայոց Պատմություն

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Արմենական կուսակցություն։ Հիմնադրվել է 1885 թվականին Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Գոյատևել է մոտ չորս տասնամյակ՝ մինչև 1921 թվականը։ Հայաստանի Հանրապետության անկումից հետո միավորվել է ձախ հնչակյանների հետ և ստեղծվել է Ռամկավար ազատական կուսակցությունը։

Արմենական կուսակցության ծրագիրը ձևավորվեց գործունեության առաջին տասնամյակի ընթացքում։ Այն բաղկացած էր յոթ մասից։

Հեղափոխությամբ հայ ժողովրդի համար ձեռք բերել իրեն ազատ կառավարելու իրավունք, որով միայն նա կկարողանա մարդավայել ապրելու միջոցներ ունենալ և դրանք գործադրել ժամանակի պահանջների համեմատ։

Արմենականները գտնում էին, որ հայությանը պետք է նախապատրաստել հեղափոխության համար, զենք հայթայթել և զինախմբեր ստեղծել։ «Արմենիայի» օրինակները և զենք Վան փոխադրելու ժամանակ զոհվեցին առաջին երիտասարդ արմենականներ արևելահայ Վարդան Գոլոշյանն ու վանեցի Հովհաննես Ագրիպասյանը։

Արմենական կուսակցությունը մասնաճյուղեր ուներ Վասպուրականում (Վանի վիլայեթ), Մուշում ու Բաղեշում (Բիթլիսի վիլայեթ), Տրապիզոն ու Կոստանդնուպոլիս քաղաքներում։ Կուսակցության տեղական կազմակերպություններ էին հիմնվեցին նաև Արևմտյան Հայաստանի մյուս շրջաններում, Հարավային Կովկասում, ինչպես նաև Բուլղարիայում, Եգիպտոսում, ԱՄՆ-ում, Պարսկահայաստանի Թավրիզ և Սալմաստ հայաշատ քաղաքներում։ Կուսակցությունը, գտնվելով Վասպուրականում, առաջնային նպատակ ուներ զինել տեղի հայ բնակչությանը։ Զենքը փորձում էին անցկացնել հիմնականում Պարսկաստանից։ 1890-ականների սկզբներին Վանում և Շատախում գործում էին իննսունից ավելի մարտական խմբեր։ Արմենական կուսակցության կին քարոզիչներից հայտնի էին Եղիսաբեթ Կոնդակչյանը և Մարինա Ձարուխյանը։

«Արմենական կազմակերպության» նպատակն էր՝հեղափոխությամբ Թուրքիայի հայ ժողովրդյան համար իրավունք ձեռք բերել, ինքզինք ազատորեն կառավարելու, որով միայն կարող կլինի իբրև մարդ ապրելու միջոցներ գիտնալ և զանոնք գործադրել ժամանակի պահանջմամբց համեմատ։

Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցություն։ հիմնադրվել է 1887 թվականի օգոստոսին Ժնևում, Շվեյցարիա, մի խումբ արևելահայուսանողների կողմից, որոնք էին՝ Ավետիս Նազարբեկյանը, Մարո Վարդանյանը, Ռուբեն Խանազատյանը, Գաբրիել Կաֆյանը, Քրիստափոր Օհանյանը, Գևորգ Ղարաջյանը, Մանուել Մանուելյանը։ Ներկայումս գործող ամենահին կուսակցությունն է։ Առաջին սոցիալիստական կուսակցությունն է որը գոյություն է ունեցել Օսմանյան կայսրությունում և Իրանում, նաև հայտնի որպես Պարսկաստան։

Հնչակյան կազմակերպություններ են ստեղծվել Օսմանյան կայսրությունում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Պարսկաստանում, Բուլղարիայում, Ռումինիայում, Եգիպտոսում և այլն։

Կուսակցության գաղափարախոսության ձևավորմանը մեծապես նպաստել են հայ հասարակական-քաղաքական մտքի ազգային-դեմոկրատական հոսանքը՝ Միքայել Նալբանդյան և Րաֆֆի, ինչպես նաև «Կոլոկոլ» պարբերականի գաղափարները՝ ռուս հեղափոխական նարոդնիկությունը։ Սակայն, ի տարբերություն նարոդնիկության, հնչակյանների գլխավոր նպատակներից էր ոչ միայն սոցիալ-դեմոկրատական, այլև ազգային-ազատագրական խնդրի լուծումը։

1888 թվականին հրատարակվել է կուսակցության ծրագիրը, որը «մոտակա նպատակ» էր համարում համազգային ապստամբությամբ թուրքական լծից Արևմտյան Հայաստանի ազատագրումը, հայկական հողերի միավորման միջոցով անկախ հանրապետության ստեղծումը, իսկ «հեռավոր նպատակ»՝ հայ հասարակության սոցիալիստական վերափոխումը։

Հայ Հեղափոխական Դաշնակցություն։ Հիմնադրվել է 1890 թվականին Թիֆլիսում՝ Քրիստափոր Միքայելյանի, Սիմոն Զավարյանիև Ստեփան Զորյանի կողմից։ Կուսակցությունը գործում է Հայաստանում, Արցախում և սփյուռքի ավելի քան 40 երկրներում։ Ներկայացված է Հայաստանի, Արցախի, Վրաստանի, Կիպրոսի, Լիբանանի, Իրանի, Սիրիայի խորհրդարաններում (Հայաստանում, Արցախում և Լիբանանում խմբակցության մակարդակով։

Հայ Յեղափոխական Դաշնակցությունն իր բոլոր ուժերով պայքարում է հանուն հայ ազգի քաղաքական-տնտեսական, ընկերային-մշակութային բովանդակ շահերի պաշտպանության։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, հավատարիմ իր գաղափարաբանությանը, իր բոլոր ուժերով նվիրվում է բովանդակ հայ ազգի քաղաքական, տնտեսական, ընկերային եւ մշակութային շահերի պաշտպանությանը՝ հանուն Ազատ Հայի, Ազատ Քաղաքացու եւ Ազատ Հայրենիքի կերտման։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հայ ժողովուրդի ազգային ազատագրական պայքարը հիմնավորում է իր գաղափարաբանությամբ։ Նա առաջադրում է անհատի ազատության, ազգային ինքնորոշման, անկախ պետականության, ընկերության, համերաշխության և բարօրության ճանապարհով ապահովել հայ մարդու և հայ ազգի անկաշկանդ, բազմակողմանի և ներդաշնակ զարգացումը։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ձգտում է Հայ Դատի լուծմանը` ամբողջական հայությամբ ամբողջական հայրենիքի կերտմանը