Рубрика: հայոց լեզու, Գրականություն

Կրթական համակարգի խնդիրները. Պետական ավարտական քննությունները

Կրթված մարդն, գտնում է իր ճիշտ տեղն ու դիրքը’ արժանանալով շրջապատի ուշադրությանն ու համակրանքին: Բայց կրթված մարդ լինելը, դիպլոմով կամ ատեստատով չի որոշվում։ Մարդիկ պետք է շարունակ լցնեն ու հարստացնեն գիտելիքների պաշարը’ձգտելով ինքնազարգացման և հոգու կատարելության:

Դպրոցում մենք բազում գիտելիքներ ենք ստանում։ Նոր տեղեկություններ իմանում ։ Բայց երբ մենք ուզում ենք բարձրագույն կրթություն ստանալ՝ բուհ ընդունվել, իմ կարծիքով մենք պետք է հավելյալ պարապենք։ Մենք այցելում ենք դպրոցից դուրս պարապունքների, կամ զբաղվում ինքնակրթությամբ։ Եթե ես առանձին չպարապեմ, դպրոցից ստացաց իմ գիտելիքներով դժվար ընդունվեմ Համալսարան։

12-ամյա կրթությունը ես կցանկանայի փոխել։. Քանի որ, մենք մեր ժամանակը վատնում ենք կրկնողության վրա։ Իմ կարծիքով 10-ամյա կրթությունը բավարար է։ Եվ այդ 2 տարվա ընթացքում մենք ավելի շատ բաներ կարող ենք հասցնել ։

Իմ կարծիքով քննություններով հստակ չեն կարող ստուգել աշակերտի գիտելիքները։ Քանի որ, քննության ժամանակ երեխաները լարվում են, վախենում և շատ ժամանակ այդ լարվածությունից նրանք կարող են սխալ գրել, սխալ հասկանալ հարցը, վախենալ։ Եվ շատ կան դեպքեր, երբ խելացի երեխաները ցածր միավորներով են դուրս գալիս։ Ես մտածում եմ, որ քնությունները ավելի շատ իրենց համար են անում, որ իբրև արդար ընդունվելու համար., ոչ թե աշակերտների գիտելիքները ստուգելու համար։

Рубрика: հայոց լեզու

Քերականություն

1․Ընդգծիր պարզ բառերը.
արագիլ, հրավեր, արձան, գոմեշ, գեղարդ, բարակ, ամրակ, բողոք, զարմիկ, դադար, գալար, (հով+ար(անել), հանդարտ, կաղամբ, հարուստ, կորուստ, պատում։

2․Ընդգծիր բարդ բառերը. առաջնեկ, քննադատհախճապակիփոխըմբռնում, ախորժալուր, տանտիկին, ձեռնարկ, հոգեթով, ամենուր, ձեռնասուն, շքամուտք, ինչքան, մշտապես, որտեղ, այսօր։

3․Ընդգծիր մեկից ավելի ածանց ունեցող բառերը.
անմնացորդ, համաստեղություն, երկնային, փախստական, ընդունելի, պարունակ, թարգմանչություն, հայրենիք, հարգանք, խորհրդական, ենթաշրջան, ձեռնարկություն, թերագնահատում, հակոտնյա, նախանձելի, բանտարկյալ։

4․Ընդգծիր բարդածանցավոր բառերը.
ձեռնտու, վարկառու, աչառու, զրպարտիչ, գործարանատեր, վիրակապարանաչքաբաց, ավտոկայան, տարրալուծում, լեզվաբանություն, հայազգի, թռչնաբուծարան, ուրվապատկեր, բնակատեղի, հեռուստացույց։

5․Տրված բառերի բառակազմական վերլուծություններից ո՞րն է սխալ.
ա) խմբագրել= խ(ու)մբ+ա+գ(ի)ր+ել
բ)խճանկար= խ(ի)ճ+ա+նկար
գ) տարորոշել= տար(ր)+որոշ+ել
դ) հակառակորդ = հակ+նռ+ակ+որդ

6․Բառակազմական վերլուծության ենթարկիր տրված բառերը.
ա) առաջնություն-առաջ-ն-ություն առ+աջ+ին+ություն
բ) հետախուզել-հետ-ա-խույզ-ել
գ) հետաքննչական-հետ-ա-քնին-իչ-ական
դ) հայելազարդ-հաել-ա-զարդ

7․ Ընդգծիր հապավումները.
ժողդատարան, զինծառայող, ուսխորհուրդ, շինջոկատ, նորընտիր, կուստոմս, քաղբանտարկյալ, պետպատվեր, ուսմասվար, մարզկենտրոն, գրապահոց, սոցհարցում, բանավան, շինհրապարակ, պետեկամուտ։

Рубрика: հայոց լեզու, Գրականություն

Հետազոտական.ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆԻ «ՍԱՍՆԱ ՄՀԵՐ»

ՊՈԵՄԻ՝ ԳՐ. ԽԱՆՋՅԱՆԻ ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄՆԵՐԸ
ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Ա.Ս.

https://1drv.ms/w/s!As0FPWkri2REa4PCVIVUAz3QWFE

1961 թ. Գրիգոր Խանջյանը նկարազարդեց Ավետիք Իսահակյանի «Սասմա Մհեր» պոեմը: Մինչ այդ նա արդեն նկարազարդել էր Հովհ. Թումանյանի «Սասունցի Դավիթ», «Լոռեցի Սաքոն» պոեմները (1953, 1957), Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը (1958), որոնք նկարչին բերեցին ստեղծագործական հասու- նություն եւ հասարակական լայն ճանաչում:
Եթե համեմատելու լինենք մեր ազգային էպոսի բոլոր ճյուղերի գրական մշակումների եւ տարբեր նկարիչների արած պատկերազարդումների քանակը, ապա միանգամայն ակնհայտ է դառնում, որ չորրորդ ճյուղինը հասնում է. նվազագույնի:
Ջրաներկը իր հատկանիշներով մոտ է եւ՛ գրաֆիկային, եւ՛ գեղանկար- չությանը: Առաջին երկու թերթերում նկարիչն օգտվել է կարմրավարդագույն գուներանգից՝ անհրաժեշտ համարելով ընդգծել հերոսի հուզական վիճակի դրամատիզմը՝ այն ավելի արտահայտիչ դարձնելով: Նախավերջին թերթում՝ «Մհերը Ագռավաքարում», ընդգծված է քարի ֆակտուրայի որակը, քանի որ քարե տապանի նմանվող տեղում թաքնվեց դյուցազն Մհերը իր հրեղեն ձիու հետ: Ամբողջ թերթը կառուցված է գորշ երանգներով, կենդանի ֆիգուրները ձուլվել են քարին՝ ստանալով համաձույլ քանդակային բնույթ:

Չորրորդ թերթում պայքարի ելած Մհերը Խանջյանի վրձնի տակ կարծես արձագանքում է 1940 թ. Իսա- հակյանին նվիրված գորգի մոտիվին (նկ. Սուրեն Հակոբյան), որը պատկերում է «Սասունցի Դավիթը եւ արաբ ծերունին» սյուժեն: Գորգապատկերը կարծես գուշակեց նաեւ «Սասմա Մհեր» պոեմի ցանկալի ավարտը, սակայն հոր փոխարեն Խանջյանի նկարազարդման տարբերակում ժողովրդին պաշտպան կանգնեց արդեն Դավթի որդին՝ Փոքր Մհերը:

Խանջյանի նկարազարդումները, սակայն, չհրատարակվեցին եւ պահվում են պոետի տուն-թանգարանում. այնտեղ են պահվում նաեւ անհայտ նկարչի՝ Փոքր Մհերին պատկերող երկու մատիտանկար: Նշենք, որ Փոքր Մհերի կերպարը մարմնավորում է ստացել կերպարվեստի տարբեր տեսակներում՝ գրաֆիկայի (Ե. Քոչարի՝ էպոսի նկարազարդումների 7-րդ թերթը) եւ քանդակագործության մեջ (Ղ.
Չուբարյանի «Փոքր Մհերը Ագռավաքարում» գործը):

Փոքր Մհերի ըմբոստ կերպարը, որն Ավ. Իսահակյանի ուշադրությունը
գրավել էր դեռ 1900-ական թվականների սկզբին, այն ժամանակ մարմնավորում։

չստացավ: 1909 թ. նա ստեղծեց հիասթափությամբ եւ ցասումով լի «Բաղդադի հռչակավոր բանաստեղծ» Աբու-Լալա Մահարու կերպարը իր հանրահայտ
պոեմում: Ինչպես նշում է Ա. Ինճիկյանը, «…աշխարհից դառնացած, Ագռավու քարի մեջ մեկուսացած եւ աշխարհի վերափոխությանն սպասող Մհերի կերպարը շատ մոտ էր բանաստեղծի այն ժամանակվա տրամադրություններին եւ հայաց- քներին. դա նույն Մահարին էր՝ հայկական իրականության մեջ փոխադրված: Սակայն բանաստեղծը …իր մտահղացումը չէր մարմնավորում, քանի որ Մհերի՝ հայկական էպոսի մյուս դյուցազուններից որոշակի կերպով տարբերվող ինք- նատիպ եւ ուրույն կերպարի հասարակական եւ գաղափարական էությունը նրա
համար դեռեւս հստակորեն պարզված չէր»1:
Վարպետը 1936 թ. վերադարձավ իր «բազմաչարչար հայրենիքը»՝ ակա-
նատես լինելու «Հայաստանի պատկառելի ժայռերից ծնված, քարից հաց հանող եւ
քարից հրաշքներ կերտող հայ ժողովրդին»2:
Իր լավատեսական ներշնչանքը նա փաստորեն մարմնավորեց Փոքր Մհերի՝
ոչ սովորական կերպարի մեկնաբանության ավարտի մեջ: Այսպիսին է «Սասունցի
Դավիթ» էպոսի չորրորդ ճյուղի մշակման տրամաբանությունը:
Փոքր Մհերի կերպարի դրամատիզմը շեշտված է Խանջյանի՝ նշված չորսից երեք նկարազարդումներում՝ որոշ չափով արձագանքելով Աբու-Լալա Մահարու կերպարին բնորոշ հիասթափության եւ անելանելիության հոգեվիճակին: Չորրորդը մյուսներից տարբերվում է թե՛ լավատեսությամբ, թե՛ դինամիկայով: Գրական հերոսի կերպարի դրամատիկ էությունը Խանջյանի պատկերազարդումներում ստացել է ռոմանտիկ, խիստ հուզական բնույթ: Այսպես, հուսահատ է Փոքր Մհերը թե՛ ժայռերի կատարներով մագլցելիս՝ արծիվների բները քանդելիս, թե՛ իր հրեղեն ձիու հետ մինչեւ ծնկները հողի մեջ թաղված վիճակում (որն արդեն չի ընդունում դյուցազնական ուժի տեր հերոսներին, քանի որ նրանց ժամանակն արդեն անցել է) եւ թե՛ զենք ու զրահով ռազմի պատրաստ ձիավորի տեսքով՝ Ագռավու անձավում: Սակայն, ինչպես նշեցինք, Փոքր Մհերի կերպարի լավատեսական բնույթը եւ ներշնչանքը բացահայտվեցին չորրորդ թերթում, կռիվ մղելու պահին՝ ռամիկ մարդու արդարության համար, որն Իսահակյանի պոեմի հայտնագործությունն էր՝ որպես ազգային էպոսի հերոսի կերպարի ավարտուն վերջաբանի տարբերակ: Խանջյանի նկարազարդումներից յուրաքանչյուրն ամփոփում է կարեւոր հանգուցային դրվագ. նկարիչը գտնում է մեծ վարպետի բանաստեղծական ուժին համապատասխան տեսողական կերպարային մարմնավորումներ:
Այսպես, նկարազարդման առաջին թերթում տեսնում ենք Փոքր Մհերի որբ եւ անտուն պատանեկությունը։

Рубрика: հայոց լեզու, Գրականություն

Արցախյան աշունը

(ճամփորդական մտորումներ)

Նորից, էլի, միշտ դեպի իմ ծննդավայր, իմ սիրելի Արցախ

Ճանապարհը, անցնելով Աղավնոյի կամրջով, մխրճվում է անտառի մեջ և օձագալար ոլորաններով բարձրանում վեր: 

Ճանապարհի աջ ու ձախ կողմերում վեր են խոյանում դարավոր կաղնիներն ու հաճարենիները, բոխիներն ու թխկիները և ինձ համար անծանոթ ծառեր: Սառը քամուց օրորվում են ծառերի մերկացող ճյուղերը, իսկ դեղնած, բայց դեռևս չթոռոմած տերևները դժկամությամբ պոկվում են ճյուղերից, շորորալով թափվում գետնին: Տեղ-տեղ խոտերի ու տերևների արանքում երևում են ուշացած, աշնանային, կապուտաչյա ծաղիկները:

Այս աշնանը արցախյան անտառը ավելի քան երբևէ տխուր է ու թախծկալի: Քամին հեռվից օտարի շունչն է բերում, հաճախ նաև` կրակոցների ու պայթյունների ձայներ և վառոդի խեղդուկ ծուխ:

Անտառի տխրությունը աստիճանաբար փոխանցվում է մեզ ՝վերածվելով տագնապի, բայց ոչ թե մեր կյանքին սպառնացող հնարավոր վտանգի համար , այլ շուտով այս ճանապարհով ևս երթևեկելու հնարավորությունից զրկվելու համար, ինչպես զրկվեցինք հարյուրավոր ճանապարհներից ու ճամփամերձ գյուղերից, քաղաքներից և հող հայրենին շենացնող ու պաշտպանող հազարավոր հայ քաջորդիներից։

Այս մտքերով տարված՝ չնկատեցի, թե ինչպես հասանք Լիսագոր, որտեղից մի այլ, բայց ոչ պակաս գեղեցիկ տեսարան էր բացվում մեր աչքերի առջև։ Այստեղ անտառն աստիճանաբար նոսրանում էր, բայգ ծառերի մեջ գերակշռող մշտադալար եղևնիներն ու սոճիները մի նոր հմայք են հաղորդում նրան։ Ճանապարհի ձախակողմյան բլրալանջի դեղնած խոտերն ու չորացած ծաղիկների ցողունները տխրորեն օրորվում ու շրշում էին քամուց, երբեմն էլ խշրտոցով կոտրվում ու փռվում սառը գետնին։

Մի տեսակ տխուր, հուսահատ էր հոսող առվակի կարկաչը, որը տխրում էր իր ծաղկուն ափերի կարոտից և սրտի դողով սպասում էր, որ մոտալուտ ձմռան սառնամանիքները իրենց բիրտ կապանքներով կկաշկանդեն իրեն։

Ինչպես միշտ, թեև տխուր, բայց անչափ գեղեցիկ է արցախյան աշունը։ Տխուր, բայց ոչ վհատված ու հուսահատված։ Չէ՞ որ որքան էլ երկար ու ցրտաշունչ լինեն աշունն ու ձմեռը, դրանց ճաջորդելու է գարունը, և հյուսիսի կողմից կայծկլտացող հույսի ու լույսի շողերը շուտով նոր թափով կբոցկլտան ու կջերմացնեն մեր երկիրը, իսկ գարնանային անձրևներից կհորդանան առվակներն ու գետերը , որոնք ուրախ կարկաչով կքշեն ու կտանեն դեպի Կասպից ծովը ՝ օտարի գաղջ շունչն ու ապականող հոտը։ Հայ մարդն իրեն նորից կզգա Հայաստան և Արցախ աշխարհների լիիրավ տերը , իսկ հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած քաջերի սերունդներն էլ ավելի կշենացնեն ու կհզորացնեն հող հայրենին։

Ամեն անգամ անչափ կարոտած եմ գնում Արցախ ու դժվարությամբ բաժանվում ու ետ գալիս։ Ամեն անգամ սիրո, կարոտի զգացումով եմ հրաժեշտ տալիս, ու շշուկով սիրո խոսքեր եմ շշնջում իմ չքնաղ ու անկրկնելի ծննդավայրին․

-Դիմացի՛ր, իմ սիրելի, համբերի՛ր, հո՛ղ իմ հայրենի, դեռ կգա ժամանակը, ու նոր գույներով կներկվեն գարուններդ, նոր երգեր կերգեն զրնգան ջրերդ․․․ Միայ թե դիմացի՛ր, համբերի՛ր մի քիչ, լա՞վ․․․․

Рубрика: հայոց լեզու, Գրականություն

Հետազոտական աշխատանք. «Ծագումով հայ են… ֆրանսիախոս հայերն աշխարհում»

Պատմական ճակատագրի բերումով հայերը բազմիցս ստիպված են եղել լքել հայրենիքը և բախտ որոնել օտար ափերում: Պարբերաբար կրկնվող բռնագաղթերի և արտագաղթերի հետևանքով աշխարհի տարբեր երկրներում ստեղծվել են հայկական փոքր ու մեծ գաղթօջախներ: Եթե հայ գաղթականության առաջին սերունդները նպաստել են ազգային և մասամբ նաև օտար մշակույթի զարգացմանը, ապա հաջորդ սերունդները մեծավ մասամբ կտրվել են իրենց բնիկ արմատներից և նվիրվել համայն հայության համար օտար, սակայն իրենց համար արդեն հարազատ, հայրենի դարձած մշակույթին, գիտությանը, քաղաքական-պետական կյանքին։ Վաղնջական ժամանակներից մինչև մեր օրերը բազմաթիվ հայորդիներ իրենց քաղաքական, ռազմական հմտությունները, ստեղծագործական և գիտական ունակությունները գործադրել են աշխարհի այլազան ժողովուրդների պետական, գիտական և մշակութային կյանքի ոլորտներում։

Տարիներ առաջ մեր ժողովրդի մեջ տարածվել և մեծ ժողովրդականություն էր վայելում նշանավոր հայազգիների մի ցուցակ, որն իբր քաղված էր ոմն Շչեգոլսկու «Պանդուխտ հայերի պատմությունը» գիտական թեզից։ Մենք պարզեցինք, որ նման թեզ չկա և չի եղել. այդ ցուցակը կազմել է մեր հայրենակիցներից մեկը և արածին ճշմարտության գույն տալու համար այն վերագրել մի մտացածին ռուս գիտնականի: Այդ ցուցակը խճողված է բազմաթիվ անճշտություններով, իրականի և անիրա կանի խառնուրդով, հաճախ կեղծ աղբյուրների հղումներով։ Ցուցակում տեղ գտած դերասան Բագրատիդը, գրող Տրուայան իրոք հայ են, սակայն ոչ մի լուրջ փաստարկ չկա, որ հայ են եղել նաև Միքելանջելոն, Նապոլեոն Բոնապարտը, Ջուզեպպե Վերդին և շատ ուրիշներ:

Рубрика: հայոց լեզու, Գրականություն

Հայոց լեզու, գրականություն 2021-2022թթ. հաշվետվություն

Ավարտվեց ևս մեկ ուսումնական տարի։ Եվ 2021-2022թ.թ.-ի ընթացքում ես կատարեցի բազում աշխատանքներ։ Եվ այստեղ ներկայացված են իմ հայոց լեզվի և գրականության աշխատանքները և փաթեթները։ հուսով եմ հաջորդ ուսումնական տարվա ընթացքում ավելի ու ավելի շատ աշխատանքներ կներկայացնեմ։

Թարգմանություններ՝

Բորդոյի գույնի մեքենա

Քո խաչը

Գայլը և հովիվները

Երկու փողկապ

Առակ. Սուտասան 

Մեղուների և դրոնների առակը

Մեղվապահը և մեղուները

Մրջյունն ու մորեխը

Ջոնաթան Լիվինգսթոն Ճայը Ռիչարդ Բախի կողմից

Միշտ չէ, որ այսպես կլինի. Առակ

Երջանկության մասին. Առակ

Վիրավորանքի մասին. Առակ

Ծիծաղ և արցունքներ. Առակ

Կապիկը և ակնոցներ

Երգիչները

Փիղը և Մոսկան (շան անունը)

Ստեղծագործական (Ընթերցողական)

Համո Սահյան

Եղիշե Չարենց

Հովհաննես Թումանյան

Վահան Տերյան

Մխիթար Սեբաստացի

ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑ

Ավետիք Իսահակյան

Պարույր Սևակ

Վանո Սիրադեղյան

Իմ Կոմիտաս

Ռադիոնյութեր, Կինոպոեզիա

Ռադիոնյութ. Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ…

Ռադիոնյութ.<<Ես չեմ կարող չներշնչվել>>

https://soundcloud.app.goo.gl/LBfddQfB1fDWxRMb9

https://soundcloud.app.goo.gl/oHU8beHXqrnxGM9k8

Ռադիոնյութ. <<ՀԵՌԱՑՈՒՄԻ ԽՈՍՔԵՐ>>

Կինոպոեզիա.<<Ի՞նչ Թաքցնեմ>>

Կինոպոեզիա.<<Մորս համար գազել>>

Հովհաննես Թումանյան «Հայոց լեռներում». կինոպոեզիա

Քերականություն

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

Рубрика: հայոց լեզու, Գրականություն

Հեղինակային կրթական ծրագիրն ու պետական ավարտական քննությունները

Մենք 12-րդ դասարանում պետք է քննություն հանձնենք՝ որը չի համապատասխանում մեր ծրագրին։ Ես չեմ ասում, որ մենք չպետք է ոչ մի ձևի քննություն հանձնենք: Ես նկատի ունեմ, որ մեզնից քննություն պետք է վերցնեն՝ մեր ծրագրի համապատասխան ։ Այսինքն մենք կարող ենք նրանց ծանոթացնել մեր ծրագրերի, բլոգերի, նախագծերի հետ, և դրան համապատասխան նրանք կարող են մեզ ստուգելու ավելի հարմար միջոցներ գտնել։ Առանց անգիրներ անելու այդ տեքստերը, թվականները, որոնք միևնույն է մոռացվելու են։ Մենք չենք վախենում, մենք ուղղակի ուզում ենք շարժվենք մեր ծրագրով։ Եվ քննությունների, անգիրների միջոցով նրանք չեն կարող հստակ ստուգել աշակերտի գիտելիքները և խելքը։ Եվ եթե կարելի է ավելի հարմար միջոցնել ձեռնարկել, ինչու՞ չանել։

Рубрика: հայոց լեզու

Կետադրական աշխատանք

Արտագրե՛լ և կետադրե՛լ։

ա) Միշտ էլ հետաքրքրվել եմ բնության բոլոր արարածներով, և դրանցից որն էլ պատահել է, փորձել եմ մանրազնին ուսումնասիրել: Մի օր՝ տարիներ առաջ, ճահճային թռչունների որսի ժամանակ մի կրիա գտա և բերեցի տուն: Տանը՝ պատշգամբի մի անկյունում, նրա համար ստեղծեցի մի հարմար անկյուն՝ բերելով խոտեր, ճյուղեր ու հարդ: Ինքնամփոփ ու զգույշ են կրիաները, բայց երբ համոզվում են, որ իրենց որևիցե վտանգ չի սպառնում, պատյանից դուրս են հանում գլուխն ու ոտքերը և քայլում՝ դանդաղ ու անճոռնի շարժումներ անելով: Փոքր-ինչ ընտելանալուց հետո, նույնիսկ կեր են վերցնում ձեռքիցդ: Սակավապետ ու քչակեր կենդանիներ են դրանք, շաբաթներով կարող են ոչինչ չուտել, բայց շատ հեշտ են դիմանում, որովհետև շարժումներ քիչ են անում և էներգիա քիչ է ծախսվում: Ժողովրդական մի հինավուրց ավանդություն կրիայի դանդաղաշարժությունը բացատրում է նրանով, որ ուր էլ լինի, կրիան իր տան մեջ է, ուստի չի շտապում:

բ) Ծիրանի ծառը դարձավ գյուղի բնակիչ։ Դժվար էր ասել՝ ե՞րբ և ո՞վ էր կորիզը նետել եկեղեցու գմբեթին, բայց ավելի դժվար էր ըմբռնել, թե ինչպե՞ս էր կորիզը հարմարվել ճեղքում և արմատները թել-թել տարածել շաղախի միջով։ Այո՛, զարմանալի էր, բայց ծառը գոյատևում էր, ու մարդիկ դադարեցին զարմանալուց։ Գիտեմ՝ եկող գարնանն էլ ծառը կծաղկի ու հետո կծածկվի պտուղներով, և գյուղի տղաների հերթական կենսախինդ սերունդը, դարձյալ չհամբերելով, կմագլցի վեր, կպոկի դեռևս չհասած կանաչ պտուղները՝ շտապելուց ու խառնաշփոթից մի քանի ճյուղ կոտրելով։ Հետո նրանք մի խորին խորհրդով կնստեն վերևում՝ կիսավեր գմբեթի վրա, կսեղմվեն իրար՝ ճգնելով տեղավորվել ծիրանենու թրթռացող ստվերում։ Իսկ ծառը կհամբերի ու մյուս գարնանն էլ կհագնի ճերմակ ծաղիկներով իր հարսանեկան զգեստը։

գ) Սեղաններից մեկին դրված էր ճեփ-ճերմակ գլխարկ, մյուսին՝ սև: Աճպարարը նապաստակին իջեցնում էր մի գլխարկի մեջ, հետո հանում էր մյուս գլխարկից՝ արժանանալով հանդիսատեսների որոտընդոստ ծափերին: Հանդիսատեսները շատ էին տեսել այդ համարը, բայց դարձյալ ծափահարում էին, մինչև իսկ ապշում, որովհետև այն ընդունված էր օրինաչափ: Մարդիկ աշխարհում մի հիմնարկ են ստեղծել՝ կրկես։ Այնտեղ պետք է հավաքվեն, պետք է գա մի ծաղրածու կամ աճպարար, ցույց տա որևէ ներկայացում՝ պարզունակ կամ անըմբռնելի, և իրենք պետք է ծափահարեն: Ու հիմա աճպարարը, հետևելով այդ անխախտ պայմանավորվածությանը, անբասիր պարտաճանաչությամբ կատարում էր իր գործը, և մարդիկ զվարթ ծիծաղում էին: Արտասովոր ոչինչ չկար. իրենց ամենօրյա տեղերում էին, թե՛ հսկիչները, թե՛ հասարակությունը, թե՛ նապաստակը և թե՛ աճպարարը: Եվ աճպարարն էլ հրճվում էր իր արածներով, որոնք հեքիաթային էին թվում նույնիսկ իրեն, չնայած, երևի միլիոն անգամ կատարել էր:

Լրացնել բաց թողած տառերը: Դուրս գրել հնչյունափոխված բառերը, վերականգնել անհնչյունափոխ արմատները:

Տասներկուերորդ դարում անողոք ու անօրեն թշնամին պաշարեց Բաղաբերդը: Երբ գրավեց այն, հրոճարակ դարձրեց ավելի քան իննսուն հազար մագաղաթ-մատյան: Մինչ այդ քաջարի մի հայորդի փորձեց ինչ-որ բան փրկել: Կտրիճերիտասարդը մեջքին կապեց տասնինը թանկարժեք մատյաններ, ահռելի անդնդախոր կիրճի վրայով պարանով անցավ հանդիպակացկողմը: Մտավ անտառ ու կանգ առավ հաստաբուն մի թխկենու մոտ: Փրկված մատյանները թաքցրեց սաղարթախիտ ծառի հսկայական փչակում: Անձնվեր երիտասարդի մասին որևէ տեղեկություն չի պահպանվել, իսկ փչակը ութ հարյուր տարի ծառայեց իբրև յուրօրինակ մի մատենադարան, որը հայտնաբերվեց պատահաբար: Այժմ հնամենի մատյանները պահպանվում են մեր երկրի գլխավոր ձեռագրատանը։

Рубрика: հայոց լեզու

Մեջբերվող անուղղակի և ուղղակի խոսք

Ուղղակի խոսքը դարձնե՛լ անուղղակի։
1. –Ես ամեն ինչ կկազմակերպեմ,- ասաց կուրսի ավագը։
Կուրսի ավագն ասաց, որ նա ամեն ինչ կկազմակերպի:
2. Բազմոցին նստած՝ խորհում էր. «Ես վաղը կսկսեմ այդ աշխատանքը, որ մեկ շաբաթում կավարտեմ»։
Բազմոցին նստած՝ խորհում էր, որ վաղը կսկսի այդ աշխատանքը, որը մեկ շաբաթում կավարտի:
3. –Մենք ե՞րբ կարող ենք գնալ ցուցահանդես,- տնօրենին հարցրին աշակերտները։
Աշակերտները տնօրենին հարցրին, թե իրենք երբ կարող են գնալ ցուցահանդես
4. –Մենք,- ասաց նա,- երբեք գործը կիսատ չենք թողել։
Նա ասաց, որ իրենց երբեք գործը կիսատ չեն թողել:
5. «Մեզ մի քանի օր է հարկավոր,- գրված էր նամակում,- որ կարողանանք կատարել հանձնարարությունը»։
Նամակում գրված է, որ իրենց հանձնարարությունը կատարելու մի քանի օր է հարկավոր:
6. Հայտարարության մեջ գրված էր. «Մենք կարող ենք պատվերը կատարել երեք օրում»։
Հայտարարության մեջ գրված էր, որ նրանք կարող են պատվերը կատարել երեք օրում:
7. –Ես իմ քանդակները ստեղծելիս չեմ մտածում աշխատանքի դժվարության մասին,- ասաց Արմանը։
Արմանն ասաց, որ ինքը իր քանդակները ստեղծելիս չի մտածում աշխատանքի դժվարության մասին:
8. –Հասմի՛կ, դու խմբի ցուցակը պետք է ներկայացնես ինձ,- ասաց ուսուցչուհին։
Ուսուզչուհին ասաց, որ Հասմիկը պետք է իրեն ներկայացնի խմբի ցուցակը:
9. «Ես ոչինչ չպետք է մոռանամ, այլապես հաջողության չեմ հասնի»,- մտածեց մրցույթի վերջին մասնակիցը։
Մրցույթի վերջին մասնակիցը մտածեց, որ ինքը չպետք է ոչինչ մոռանա, այլապես հաջողության չի հասնի:
10. –Մեզ մի քանի օր ժամանա՛կ տվեք, որ մենք կարողանանք կազմել նախահաշիվը,- այցելուին պատասխանեց կազմակերպության աշխատակիցը։
Կազմակերպության աշխատակիցը այցելուին պատասխանեց, որ իրենց մի քանի օր ժամանակ տան, որ կարողանան կազմել նախահաշիվը:

Рубрика: հայոց լեզու

Գործնական աշխատանք

1. Հոլովել  քաղաք, աղջիկ, քույր, տուն բառերը:

Ուղղական-քաղաք(ը), աղջիկ(ը), քույր(ը), տուն(ը)
Սեռական-քաղաքի, աղջկա, քրոջ, տան
Տրական-քաղաքին, աղջկան, քրոջը, տանը
Հայցական-քաղաքը, աղջկան, քրոջը, տունը
Բացառական-քաղաքից, աղջկանից, քրոջից, տնից
Գործիական-քաղաքով, աղջկանով, քրոջով, տնով
Ներգոյական-քաղաքում, աղջկա մեջ, քրոջ մեջ, տան մեջ

2. Որոշեք, թե որ հոլովով են դրված ձեռքից, փայտով, երկրին, աշխարհում գոյականները:

ձեռքից-բացառական
փայտով-գործիական
երկրին-տրական
աշխարհում-ներգոյական

3. Որոշեք, թե ընդգծված բառերը որ հոլովով են դրված:

Հայրենիքից հեռու ապրող մարդը միշտ տխուր և միայնակ է:
Դա մի շքեղշինություն էր, որը գտնվում էր քաղաքից հեռու բլրի վրա:
Մոտենալով կարկաչուն գետակին տղան փայտով ստուգեց խորությունը և զգուշորեն ոտքը մտցրեց ջրի մեջ։
Երկնքի կապույտ անդորրության մեջ երևում էին արևի առաջին շողերը, որոնք ավետում էին պայծառ օր:

Հայրենիքից-բացառական
Քաղաքից-բացառական
Բլրի-սեռական
Գետակին-տրական
Փայտով-գործիական
Ջրի-սեռական
Երկնքի-սեռական
Շողերը-հայցական

4. Հոլովել օր, քաղաք, ընկեր, ձի, մայր, աշուն, գլուխ, բնություն բառերը:

Ուղղական-օր, քաղաք, ընկեր, ձի, մայր, աշուն, գլուխ, բնություն
Սեռական-օրվա, քաղաքի, ընկերոջ, ձիու, մոր, աշնան, գլխի, բնության
Տրական-քաղաքին, ընկերոջը, ձիուն, մորը, աշնանը, գլխին, բնությանը
Հայցական-օրը, քաղաքը, ընկերը, ձին, մայրը, աշունը, գլուխը, բնությունը
Բացառական-օրվանից, քաղաքից, ընկերոջից, ձիուց, մորից, աշնանից, գլխից, բնությունից
Գործիական-օրով, քաղաքով, ընկերով, ձիով, մորով, աշունով, գլխով, բնությունով
Ներգոյական-օրվա մեջ, քաղաքում, ընկերոջ մեջ, ձիու մեջ, մոր մեջ, աշնան մեջ, գլխում, բնության մեջ։