Рубрика: Գրականություն

Վանո Սիրադեղյանի մահը

Կյանքի 75-րդ տարում վախճանվել է Ղարաբաղ կոմիտեի անդամ, գրող և պետական գործիչ Վանո Սիրադեղյանը: Այս մասին հայտնել է Սիրադեղյանի ընտանիքը:

Վանո Սիրադեղյանը 1988-ի Ղարաբաղյան շարժման գլխավոր դեմքերից էր, տարբեր ժամանակներում զբաղեցրել է ՀՀ ՆԳ նախարարի, Երևանի քաղաքապետի, ՀՀՇ վարչության նախագահի պաշտոնները։ 

Վանո Սիրադեղյանը Հայաստանում մեղադրվում էր մի շարք հոդվածներով, որոնք վերաբերում էին նրա պաշտոնավարման ժամանակաշրջանին։ 1999-ից նա հետախուզման մեջ էր։

«Վանո Սիրադեղյանը Հայաստանի Հանրապետության պատմության մեջ մտել է որպես հակասական կերպար. ոմանց համար նա մարդասպան, տարբեր հանցագործություններ կատարած անձ էր, մյուսների համար՝ փայլուն քաղաքական վերլուծաբան և Հայաստանի լավագույն արձակագիր։ Նրա անունը կապվում է մի շարք քաղաքական սպանություննների, հետապնդումների, պետական միջոցները յուրացնելու, պաշտոնական դիրքը չարաշահելու հետ։ Սիրադեղյանը մահը գտնվել է միջազգային հետախուզման մեջ»,- Վանո Սիրադեղյանի մասին նշված է Վիկիպեդիայում։

Оставьте комментарий