Рубрика: Գրականություն

Ես եմ…

Անցավ ևս մեկ տարի։ Նախորդ երկու տարիները դժվար էին. Հաջորդ տարի մեզ դժվարություններ են սպասում՝ քննություններ, դասեր, սթրես։ Ես շատ եմ սիրում Ամանորը և միշտ անհամբեր սպասում եմ այդ օրվան։

Ձմռան մթնոլորտը շատ հեքիաթային է, երբ դուրս ես գալիս փողոց, թվում է, թե հեքիաթի մեջ ես, քանի որ այս տարի մեր քաղաքը շատ հիասքանչ տեսք ունի։

Ես շատ նպատակներ ունեմ հաջորդ տարվա համար։ Իմ կարծիքով 2023 թվականը լինելու է ամենակարեւոր տարիներից մեկը, քանի որ պետք է ընդունվեմ բուհ։ Իմ կյանքում կսկսվի նոր փուլ՝ նոր շրջապատ, նոր ուսուցիչներ, ավելի դժվար դասեր։

Կփորձեմ առավելագույնս հասնել իմ բոլոր նպատակներին։ Գիտեմ, որ դժվար է լինելու, և դժվար տարի է սպասվում, բայց ես պատրաստ եմ, քանի որ փորձում եմ աշխատել այնքան, որքան կարող եմ։ Հաջորդ տարվա համար շատ ծրագրեր ունեմ ու հուսով եմ, որ բոլոր արձակուրդներս կարդարացվեն։

Оставьте комментарий